Yearly Archives:2023

Օրվա կարևոր լուրեր 120 վայրկյանում 17/11/2023

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

 

 

🎥 «Կամավոր աշխատանքի մասին» ՀՀ օրենքում ներառված են նաև մարդասիրական գաղափարներ» Ն․Ավետիսյան

🎥 «Կամավոր աշխատանքի մասին» ՀՀ օրենքում ներառված են նաև մարդասիրական գաղափարներ» Ն․Ավետիսյան

YouTube`🔴 

#կամավոր #աշխատանք

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

ԵՄ-ն կրկնապատկել է ՀՀ-ին մարդասիրական օգնությունն ու քաղաքացիական պաշտպանության մեխանիզմը. Բորել

ԵՄ-ն կրկնապատկել է մարդասիրական օգնության փաթեթը՝ հասցնելով 10,45 միլիոն եվրոյի, ինչպես նաև Հայաստանի խնդրանքով ակտիվացրել է ԵՄ քաղաքացիական պաշտպանության մեխանիզմը։ Այս մասին ասվում է ԵՄ անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հայտարարությունում։ «15 միլիոն եվրո բյուջետային աջակցություն կտրամադրվի Հայաստանին՝ սոցիալ-տնտեսական կարիքները հոգալու և սննդամթերքի ու վառելիքի ֆինանսավորման համար: Հետագա գործողություններ են նախապատրաստվում կարճաժամկետ օգնություն տրամադրելու, ինչպես նաև Հայաստանի անվտանգությանն ու դիմադրությանը, ինչպես նաև նրա ժողովրդավարական ինստիտուտների կայունությանն աջակցելու համար, այդ թվում՝ Տնտեսական և ներդրումային ծրագրի շրջանակում»,- ասվում է հայտարարության մեջ։ Նշվում է նաև, որ ԵՄ-ն լիովին հավատարիմ է մնում և շարունակում է ջանքերը՝ աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների անհապաղ վերսկսմանը՝ նկատի ունենալով խաղաղության պայմանագրի կնքումը։ Միաժամանակ, Բորելը հերթական անգամ դատապարտել է սեպտեմբերին Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական գործողությունները։ «ԵՄ-ն դատապարտել է 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ին Ադրբեջանի ռազմական գործողությունը, որը հանգեցրել է Ղարաբաղի ավելի քան 100,500 հայերի զանգվածային արտագաղթի։ ԵՄ-ի առաջնահերթությունն է՝ երաշխավորել շարունակական մարդասիրական մուտքն ու օգնությունը Լեռնային Ղարաբաղում մնացած և Հայաստանում տեղահանված մարդկանց։ ԵՄ-ն Ադրբեջանին կոչ է արել ապահովել Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգությունը, ներառյալ՝ տեղահանվածների վերադարձի իրավունքը, ինչպես նաև թույլ տալ տեղում իրավիճակի մշտական անկախ մոնիթորինգ՝ ի հավելումն ՄԱԿ-ի առաքելությունների այցերի»,- ասվում է Բորելի հայտարարությունում։

https://www.europarl.europa.eu/doceo/document/E-9-2023-002520-ASW_EN.pdf

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

ՊՆ բյուջեի ավելացումը պատերազմի նախապատրաստություն չէ, որևէ մեկի վրա հարձակվելու մտադրություն չունենք․ Փաշինյան

2024 թվականի բյուջեով 2018 թվականի համեմատ ավելի քան կրկնապատկվում են պաշտպանության ոլորտի ծախսերը։ Ազգային ժողովի հերթական նիստում այս մասին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը։ «Սա պատերազմին նախապատրաստություն չէ, այլ խաղաղության, որովհետև քաղաքացիների պաշտպանվածության զգացողությունը խաղաղության և կայունության ամենակարևոր երաշխիքն է։ Վստահ եմ, որ բոլոր հարևան երկրները համոզված են, որ մենք որևէ մեկի վրա հարձակվելու որևէ մտադրություն չունենք»,-ասել է Փաշինյանը։ Այդ առումով վարչապետը Հայաստանի զինված ուժերի բարեփոխումների և ձեռքբերումների շուրջ արտահայտվող անհանգստությունները անկեղծ չի համարել երկու պատճառով։ «Նախ՝ յուրաքանչյուր ինքնիշխան պետության ոչ միայն իրավունքը, այլև պարտականությունն է բարեփոխել, ամրացնել բանակը, ինչը մենք անում ենք։ Եվ երկրորդը՝ վերջին տասը տարում Ադրբեջանի պաշտպանական ծախսերը Հայաստանի նույն ցուցանիշից միջինում երեք անգամ ավելի են եղել։ Եվ, ըստ էության, շարունակում են այդպիսին մնալ»,-եզրափակել է Փաշինյանը։

 © progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

Օրվա կարևոր լուրեր 120 վայրկյանում 16/11/2023

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

 

🎥«Մենք հիմա ապագաղութացման փուլում ենք» Տիգրան Խզմալյան

YouTube`🔴

#Հայաստան #Եվրոպա

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

Շիրակի մարզում բնակություն է հաստատել արցախցի 1050 ընտանիք

Շիրակի մարզում նոյեմբերի 15-ի դրությամբ ապաստան է գտել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 4148 քաղաքացի՝ 1050 ընտանիք։ Այսօր տեղի ունեցած մարզխորհրդի հերթական նիստում այս մասին տեղեկացրել է Շիրակի մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանը:
«Այս պահին Շիրակի մարզի հյուրանոցներում և պետական համայնքային տարածքներում հիմնականում այն ընտանիքներն են, որոնք դժվարանում են վարձով բնակարան գտնել և տեղափոխվել, քանի որ ընտանիքի կազմը բաղկացած է 1 կամ 2 անձից և տրամադրված գումարը չի բավարարի տան վարձակալության համար»,-ասել է Աննա Մարտիկյանը։ Նա նաև նշել է, թե կեցության համար հարմարեցված ընդհանուր տարածքներում տեղակայվել են բռնի տեղահանված 67 քաղաքացի։ Փոխմարզպետի տեղեկացմամբ, Շիրակի մարզի դպրոցներում ուսումը շարունակում է 687 աշակերտ, բուհերում՝ 45 ուսանող, որոնցից 38-ը Շիրակի պետական համալսարանում։
Աննա Մարտիկյանն անդրադարձել է նաև արցախցիների աշխատանքի տեղավորմանը։ Նրա տեղեկացմամբ՝ մարզի բուժհաստատություններում աշխատանքի է ընդունվել 5 բուժաշխատող, ևս 2-ը անցնում են փորձաշրջան։ 5 արցախցիներ աշխատանքի են ընդունվել դպրոցներում, 32-ը ցանկություն է հայտնել կրթական հաստատություններում աշխատելու։ «Մարզում այս պահի դրությամբ ժամանակավոր և մշտական աշխատանքի է տեղավորվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 62 քաղաքացի, ինչպես նաև առաջարկվել են 71 թափուր աշխատատեղեր», -ասել է Մարտիկյանը։ Կառավարության 4 որոշումներով Շիրակի մարզպետի աշխատակազմին հատկացվել է 170 մլն․ դրամ, որից 80 մլն․-ը հյուրանոցային ծառայությունների, 70 մլն․-ը սննդին և 20 մլն․-ը հրատապ օգնություն տրամադրելու նպատակով։ Փոխմարզպետի խոսքով՝ այսօրվա դրությամբ ծախսվել է շուրջ 155 մլն 327 հազար դրամ, որից շուրջ 75 մլն․ 742 հազար դրամը հյուրանոցային ծառայությունների, շուրջ 68 մլն․ 285 հազար դրամը սննդի և շուրջ 11 մլն․ 300 հազար դրամը այլ նպաստների (հրատապ օգնություն տրամադրելու) համար։
Շիրակի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության կողմից իրականացվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 220 ընտանիքի 667 մարդու կարիքների գնահատում: Առանձնացվել են առաջնային կարիքները և դրանց բավարարման համար բռնի տեղահանվածներն ուղղորդվել են պետության կողմից պատվիրակված ծառայություն մատուցող կազմակերպություններ։
Համայնքների բյուջեների սեփական եկամուտների կատարման ընթացքի մասին է զեկուցել ֆինանսական վարչության գլխավոր մասնագետ Արմեն Համբարձումյանը՝ նշելով, որ սեփական եկամուտները կատարվել են 89.7 տոկոսով։
Շիրակի մարզի համայնքներում 2023 թվականի տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի ընթացքի, ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի թիվ 1708-Ն որոշման մեջ կատարված փոփոխությունների և լրացումների մասին է զեկուցել Զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Կարեն Բադիշյանը։ Ըստ այդմ, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն է ներկայացվել տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 32 սուբվենցիոն ծրագրի ամբողջական փաթեթ՝ 130 ենթածրագրերով, որից հաստատվել է 27 ծրագիր՝ 108 ենթածրագրերով։

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

Հայաստանը պաշտոնապես դարձավ Միջազգային Քրեական դատարանին միացած 124-րդ երկիրը

Միավորված ազգերի կազմակերպության Իրավական հարցերի գրասենյակի Պայմանագրային բաժնում տեղի ունեցած արարողության ժամանակ ի պահ է հանձնվել Հայաստանի կողմից Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի վավերացման փաստաթուղթը։ Այս մասին հայտնում է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը։ Կառույցում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը վավերացման փաստաթուղթը ներկայացրել է Միավորված ազգերի կազմակերպության Իրավական հարցերի գրասենյակի Պայմանագրի բաժնի տնօրենին՝ որպես Հռոմի կանոնադրության պահապան ի պահ հանձնելու ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին: «Վավերացման փաստաթուղթն ի պահ հանձնելով, որը նշում է Հռոմի ստատուտին միանալու գործընթացի վերջին քայլը, Հայաստանը դառնում է Միջազգային քրեական դատարանի 124-րդ մասնակից պետությունը», – ասվում է հայտարարության մեջ։ Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հոկտեմբերի 13-ին ստորագրել էր 1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը վավերացնելու և կանոնադրության 12-րդ հոդվածի 3-րդ մասի հիմքով «Հայաստանի Հանրապետության կողմից միջազգային քրեական դատարանի իրավազորությունը հետադարձորեն ճանաչելու մասին» հայտարարություն ընդունելու մասին օրենքը: Ազգային ժողովը հոկտեմբերի 3-ին 60 կողմ, 22 դեմ ձայներով ընդունել էր Միջազգային քրեական դատարանի Կանոնադրությունը վավերացնելու և հետադարձ ուժով իրավազորությունը ճանաչելու մասին հայտարարության օրենքի նախագիծը:

https://un.mfa.am/en/news/2023/11/14/armenia%E2%80%99s-instrument-of-ratification-of-the-icc-rome-statute-deposited-at-the-un/12260

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

 

Օրվա կարևոր լուրեր 120 վայրկյանում 15/11/2023

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com