Yearly Archives:2024

Կառավարությունը գումար կհատկացնի Շիրակի մարզի Անի համայնքում երկու մանկապարտեզի կառուցման նախագծային աշխատանքների իրականացման համար

Կառավարության որոշմամբ, նախատեսվում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 2024 թվականի պետական բյուջեով կապիտալ ծրագրերի իրականացման համար չբաշխված գումարներից կատարել վերաբաշխում 638,444.4 հազար դրամ գումարի չափով՝ գումարն ուղղելով մանկապարտեզների և մարզադպրոցների, ինչպես նաև «Վորքաութ» տեսակի մարզահրապարակների նախագծմանը և կառուցմանը: Բացի այդ, որոշմամբ նախատեսվում է նաև Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին փոխանցել թվով 23 դպրոցի և 11 կրթահամալիրի կառուցման աշխատանքների պատվիրատու մարմնի լիազորությունները: Վերոնշյալ նպատակով որոշմամբ նվազեցվում են 2024 թվականի պետական բյուջեի 1236 ծրագրի 32002 միջոցառմամբ նախատեսված և օբյեկտներով չբաշխված գումարները: Որոշմամբ գումար կհատկացվի թվով 5 մանկապարտեզի, թվով 2 մարզադպրոցի, ինչպես նաև թվով 10 «Վորքաութ» տեսակի մարզահրապարակի նախագծման, կառուցման և վերակառուցման համար: Որոշմամբ կկատարվի նաև վերաբաշխում 300 դպրոցի ծրագրի կատարողների միջև: Արդյունքում կապահովվեն կրթական և մարզական դաստիարակության համար շենքային առավել բարենպաստ պայմաններ․ տեղեկացնում են ՀՀ կառավարությունից։ Անդրադառնալով վերոնշյալ որոշմանը, վարչապետը բոլորի ուշադրությունը հրավիրել է «Վորքաութ» կոչվող նախագծի իրականացմանը։

«Մենք նկատեցինք, որ աշխարհում շատ մեծ թափով զարգանում և տարածվում է, այսպես կոչված, «Սթրիթ վորքաութ» տեսակի մարզման ձևը, որն, ըստ էության, մարզումային համակարգ է, որը գործում է ոչ թէ ֆիթնես կենտրոններում և մարզասրահներում, այլ ուղղակի փողոցներում։ Իրականում դա ավելի ու ավելի պոպուլյար դարձող մարզաձև է ամբողջ աշխարհում։ Այստեղ մենք խոսել ենք տարբեր ֆորմատներով և որոշում ենք կայացրել, որ դա պետք է անենք, որովհետև մեր վերլուծությունները ցույց են տալիս, որ նաև փողոցներում նման ենթակառուցվածքների գոյությունը լավ միջոց է պատանիներին, երիտասարդներին, այսպես ասած, քրեածին հակումներից, դրսևորումներից հետ պահելու և նրանց էներգիան այլ ուղղությամբ զարգացնելու համար»,-նշել է կառավարության ղեկավարը։ Կառավարության ղեկավարի խոսքով, այստեղ մտահոգության առարկա կարող է լինել այն, որ բնակավայրերում այդ ենթակառուցվածքները կստեղծվեն, սակայն պոտենցիալ շահառուների կողմից չեն կիրառվի։ Նիկոլ Փաշինյանի խոսքով, անհրաժեշտ են մեխանիզմներ, որպեսզի համոզվածություն լինի, որ մարդիկ դա օգտագործում են: Վարչապետը հանձնարարել է Հայաստանում գործող այդ մարզաձևի ֆեդերացիա հետ քննարկել, որպեսզի նրանք գնան և ներկայացնեն մարզաձևը: Կառավարության ղեկավարի խոսքով, չնայած գործիքները կան, սակայն ամեն մի գործիք իր համար վարժությունների որոշակի համախումբ ունի, և պրոֆեսիոնալ աջակցությունը չի խանգարի։ Հաջորդիվ՝ վարչապետը ներկայացրել է «Վորքաութ» տեսակի մարզահրապարակների բաշխվածությունը, ըստ որի այն կլինի Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցի 18/5 հասցեում, Նադարյան փողոցի 3/4 հասցեում, Տավուշի մարզի Բերդ քաղաքի Սայաթ-Նովա 1 շենքերի թիվ 4 դպրոցի և թիվ 3 դպրոցի բակերում գտնվող տարածքներում, Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքի Ս. Շահումյանի փողոցի թիվ 1 շենքի, Ջերմուկի կրթահամալիրի բակերում, Սյունիքի մարզի Կապան քաղաքի Մանուկյան փողոցի 1-ին նրբ. թիվ 2 և 3 շենքերի, Թումանյան փողոցի թիվ 18, Շահումյան փողոցի թիվ 15 և 19 շենքերի բակերում գտնվող տարածքներում:

Վերոնշյալ ծրագրով նաև նախատեսվում է Արմավիրի մարզի Խոյ համայնքի Ծաղկունք բնակավայրի մանկապարտեզի նախագծում, Անի համայնքի Քարաբերդ բնակավայրի մանկապարտեզի նախագծում, Շիրակի մարզի Անի համայնքի Մարալիկ բնակավայրի մանկապարտեզի նախագծում, Արմավիրի մարզի Արաքս համայնքի Ակնաշեն բնակավայրի մանկապարտեզի կառուցում, Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Ուշի բնակավայրի մանկապարտեզի վերակառուցում և Արմավիր համայնքի Մյասնիկյան բնակավայրի մարզադպրոցի նախագծում, Փարաքար համայնքի Փարաքար բնակավայրի մարզադպրոցի կառուցում:

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա հարձակումը շատ հավանական է․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը France 24-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա հարձակումը շատ հավանական է: «Վերլուծելով պաշտոնական Բաքվից հնչող հայտարարությունները՝ գալիս ենք եզրակացության, որ, այո, հարձակումը Հայաստանի վրա շատ հավանական է։ Ինչո՞ւ, որովհետև, օրինակ, պաշտոնական Բաքվից շատ հաճախ հնչում են «Արևմտյան Ադրբեջանի» վերաբերյալ հայտարարություններ։ Ըստ էության, Ադրբեջանն «Արևմտյան Ադրբեջան» անվանում է Հայաստանի Հանրապետությունը իր ամբողջ տարածքով՝ նկատի ունենալով, որ Հայաստանի Հանրապետության տարածքների մեծ մասն ադրբեջանական են:

Դիվանագիտական մակարդակում Ադրբեջանը հավաստիացնում է,որ հարձակման ոչ մի մտադրություն չունի, բայց որտեղի՞ց են գալիս այդ տեսակետները հարձակման հավանականության մասին։ Առաջինը, որ արդեն իսկ հրապարակային պայմանավորված սկզբունքները խաղաղության պայմանագրի տեքստի մեջ արտահայտելիս՝ մենք տեսնում ենք Ադրբեջանի կողմից որոշակի հարուցվող դժվարությունները։ Երկրորդը՝ ամենաբարձր մակարդակով հնչող հրապարակային խոսույթն է, որը, եթե կարճ ներկայացնեմ, Հայաստանի Հանրապետությունն «Արևմտյան Ադրբեջան» անվանելու մեջ է արտահայտվում։ Երրորդը՝ ագրեսիվությունն է սահմանին։ Օրինակ, վերջին միջադեպը, երբ մենք 4 զոհ ունեցանք․ այդ միջադեպը որևէ ձևով արդարացված չէ։ Նրանք հայտարարել էին, որ իրենց զինվորներից մեկը վիրավոր է, մենք էլ հայտարարեցինք, որ հետաքննություն կիրականացնենք, որովհետև կա հրաման չարդարացված ձևով որևէ գործողություն չիրականացնել, և, եթե պարզվի, որ կա այդ հրամանի խախտում, կլինեն նաև օրենքով նախատեսված հետևանքներ։ Չնայած այս հայտարարություններին՝ Ադրբեջանն այդ առիթն օգտագործեց, որպեսզի ագրեսիվություն ցուցաբերի։ Այս փաստերի համախումբն է, որ բերում է շատ հայաստանյան և միջազգային փորձագետների, որ Ադրբեջանը նոր հարձակում է պատրաստում Հայաստանի վրա»,- ասել է Փաշինյանը:

Վարչապետը նաև ասել է, թե Հայաստանի բանակում բարեփոխումները որևէ մեկին չպետք է անհանգստացնեն։ «Ադրբեջանն ամեն անգամ մեծ աղմուկ է բարձրացնում ռազմատեխնիկական ոլորտում մեր որևէ նոր համագործակցության պարագայում, բայց Ադրբեջանը չի ասում, որ ինքը միլիարդավոր դոլարների զենք է գնում։ Եվ սա կարևոր փաստ է արձանագրելու համար։ Ինչո՞ւ է Ադրբեջանն անհանգստացած հայկական բանակի բարեփոխումներով այն պայմաններում, երբ օկուպացիայի տակ է պահում ՀՀ ինքնիշխան տարածքներ, և այն պայմաններում, երբ մենք ասում ենք՝ եկեք Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանն արտահայտենք գետնի վրա և այդ սահմանի գծից զորքերը հայելային հետ քաշենք, և դա կլինի փոխադարձ վստահության շատ կարևոր քայլ։ Մեր բանակի բարեփոխումը որևէ մեկին չպետք է անհանգստացնեն»,- ասել է վարչապետը։ Հայաստանը գործնականում սառեցրել է իր մասնակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության աշխատանքներին։ France 24-ին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ես գնահատում եմ, որ ՀԱՊԿ-ն չի կատարել անվտանգային ոլորտի պարտավորությունները Հայաստանի նկատմամբ, մասնավորապես 2021 թվականին, 2022 թվականին, և դա չէր կարող անցնել առանց հետևանքների։ Եվ հետևանքն էլ այն է, որ մենք գործնականում, ըստ էության, սառեցրել ենք մեր մասնակցությունը ՀԱՊԿ-ում»,- հայտարարել է Փաշինյանը։ Անդրադառնալով Հայաստանում ռուսական ռազմաբազայի վերաբերյալ հարցին՝ վարչապետն ասել է, որ ռուսական ռազմաբազան Հայաստանում է գտնվում ոչ ՀԱՊԿ-ի շրջանակներում։ «Դա բոլորովին այլ իրավապայմանագրային հարթություն է, և այդ հարթությանն անդրադառնալու առիթ չենք ունեցել»,- ասել է վարչապետը։

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

ՀՀ պաշտպանության նախարարը և Ֆրանսիայի զինված ուժերի նախարարը ստորագրել են մի շարք պայմանագրեր

ՀՀ ՊՆ վարչական համալիրում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լըկորնյուն ստորագրել են մի շարք պայմանագրեր։ Նախարարները հանդես են եկել մամուլի համար համատեղ հայտարարությամբ:Սուրեն Պապիկյանը և Սեբաստիան Լըկորնյուն պատասխանել են հայաստանյան և ֆրանսիական ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին։Այնուհետև Ֆրանսիայի զինված ուժերի նախարարը ՊՆ վարչական համալիրի տարածքում անվանական եղևնի է տնկել։

https://www.mil.am/hy/news/12014

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

 

Օրվա կարևոր լուրեր 120 վայրկյանում 23/02/2024

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

 

Արտագնա աշխատանքի մեկնողները ՀՀ-ում չեն հարկվի. ՊԵԿ-ը նոր նախագիծ է մշակում

Արտագնա աշխատանքի մեկնած ՀՀ քաղաքացիները օրենքով սահմանված ժամանակահատվածի համար չեն հարկվի Հայաստանում, եթե եկամտի ստացման երկրում վճարել են եկամտային հարկ: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնել են Պետական եկամուտների կոմիտեից: ՊԵԿ-ը հայտարարել է, որ մշակվում է օրենսդրական փոփոխությունների նախագիծ՝ ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձանց կողմից Հայաստանի տարածքից դուրս՝ աշխատանքային կամ աշխատանքների կատարման (ծառայությունների մատուցման) քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում ստացված եկամուտների հարկման հետ կապված կարգավորումների մասով։ «Օրենսդրական նոր նախաձեռնության համաձայն՝ ՀՀ տարածքից դուրս արտագնա աշխատանքի մեկնած ՀՀ քաղաքացիները օրենքով սահմանված ժամանակահատվածի համար չեն հարկվելու ՀՀ-ում: Նրանք ազատվելու են եկամտային հարկ վճարելու պարտավորությունից, եթե եկամուտները ստացվել են աշխատանքային կամ քաղաքացիաիրավական պայմանագրի շրջանակում։ Եթե ՊԵԿ-ն այլ պետությունների հարկային մարմիններից օրենքով սահմանված ժամանակահատվածի համար ստանա տեղեկատվություն այն մասին, որ ՀՀ քաղաքացին եկամտի ստացման երկրում վճարել է եկամտային հարկ, ապա լրացուցիչ հարկ վճարելու պարտավորություն Հայաստանի Հանրապետությունում չի առաջանա՝ անկախ այն հանգամանքից, թե եկամտային հարկի ինչ դրույքաչափով է քաղաքացին հարկվել եկամուտի ձեռքբերման երկրում», – հայտնել են կոմիտեից: Նախագիծը, ըստ Պետեկամուտների կոմիտեի, մոտ օրերս հանրային քննարկման կներկայացվի www.e-draft.am կայքում: «ՊԵԿ-ը, մինչև համապատասխան օրենսդրական փոփոխությունների իրականացումը, ձեռնպահ կմնա հարկային վարչարարություն իրականացնելուց` ներառյալ արգելադրում, գանձումներ և այլն: Իսկ ովքեր մինչ այս պահը ՊԵԿ-ից ստացել էին ծանուցումներ և պարտաճանաչորեն վճարել էին եկամտային հարկը՝ հետ կստանան վճարված գումարները: Նախագիծը նախատեսվում է լայնորեն քննարկել արտագնա աշխատողների հետ՝ մարզպետարանների և ՏԻՄ մարմինների միջոցով», – տեղեկացնում են կոմիտեից:

https://armenpress.am/arm/news/1130882.html?

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

Հայ անզեն ծերունուն գլխատելու համար մեղադրվող ադրբեջանցուն Երևանին հանձնելու թղթերն ուղարկվել են Մոսկվա

Մոսկվայի օդանավակայանում երեկ ձերբակալված, ապա ժամեր անց ազատ արձակված ադրբեջանցի ֆիթնես մարզիչ Քամիլ Զեյնալլին Երևանին հանձնելու փաստաթղթերի փաթեթը, ՀՀ գլխավոր դատախազության կողմից կազմված հանձնման միջնորդության հետ միասին, ուղարկվել է ՌԴ գլխավոր դատախազություն, հայտնում է դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը «Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունն այսօր ՀՀ իրավասու մարմնից ստացել է Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմինների կողմից նախօրեին հայտնաբերված՝ հետախուզման մեջ գտնվող ադրբեջանցուն Հայաստանի Հանրապետությանը հանձնելու վերաբերյալ փաստաթղթերի փաթեթը: Նշված փաթեթը՝ ՀՀ գլխավոր դատախազության կողմից կազմված հանձնման միջնորդության հետ միասին, քիչ առաջ ուղարկվել է ՌԴ գլխավոր դատախազություն», – իր ֆեյսբուքյան էջում գրել է Մարտիրոսյանը: Ադրբեջանցի տղամարդն այստեղ մեղադրվում է 2020-ի պատերազմի օրերին հայ անզեն ծերունուն գլխատելու համար։

https://www.facebook.com/lusine.martirosyan.14/posts/7703035629707754?ref=embed_post

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

 

ԵՄ-ի հետ մերձեցում, Հարավային Կովկասում անվտանգության իրավիճակ․ ինչ են քննարկել Փաշինյանն ու Մակրոնը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն X-ի միկրոբլոգում արված գրառմամբ անդրադարձել է Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպմանը։ «Հիանալի զրույց և արդյունավետ քննարկումներ նախագահ Էմանուել Մակրոնի հետ՝ խորացնելու Հայաստանի և Ֆրանսիայի միջև բարեկամական ամուր կապերը, ընդլայնելու և ամրապնդելու մեր երկկողմ օրակարգը, ԵՄ-ի հետ մերձեցումը և Հարավային Կովկասում անվտանգության իրավիճակը»,- գրել է վարչապետը։ Հիշեցնենք, որ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով Ֆրանսիայում է։

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com

 

Ֆրանսիայի պաշտպանության նախարարը Հայաստան կժամանի

Հայաստան կժամանի Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լըկորնյուն։ Այս մասին նա հայտնել է RTL ռադիոկայանին տված հարցազրույցում։ «Սա պատմության մեջ առաջին դեպքն է, երբ Ֆրանսիայի պաշտպանության և զինված ուժերի նախարարը Հայաստան է մեկնում»,- ընդգծել է նա: «Հայաստանը կանգնած է անվտանգության լուրջ մարտահրավերների առաջ՝ կապված Ադրբեջանի սպառնալիքների հետ։ Մեր պարտքն է՝ մեծացնել Հայաստանի պաշտպանական ներուժը»,- հավելել է Սեբաստիան Լըկորնյուն։

Le Figaro-ի փոխանցմամբ՝ պաշտոնյայի գրասենյակն ընդգծել է, որ Ֆրանսիան և Հայաստանը պատմական բարեկամական հարաբերություններ ունեն, սակայն պաշտպանական ոլորտում փոխգործակցությունը երկկողմ հարաբերությունների ինտենսիվության մակարդակի չի եղել։ Հիշեցնենք՝ 2023 թվականի հոկտեմբերին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի՝ Ֆրանսիա կատարած այցի ընթացքում Հայաստանն ու Ֆրանսիան պաշտպանության ոլորտում համագործակցության մասին փաստաթղթեր են ստորագրել։

© progressgyumri.am  Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com