Այսօր ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանի գլխավորությամբ տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհետ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը:
Անդրանիկ Սիմոնյանը, ինչպես հայտնում են ԱԱԾ-ից, վերահաստատել է, որ անհետ կորածների հարցը դիտարկվում է բացառապես որպես հումանիտար խնդիր։
ԱԱԾ տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ ներկայացվել են նախորդ նիստից հետո կատարված աշխատանքները, ձեռնարկված քայլերը՝ ուղղված անհայտ կորածների ճակատագրի պարզմանը՝ չմանրամասնելով, թե կոնկրետ ինչ աշխատանքներ կամ քայլեր են կատարել։
Նշում է, որ քննարկվել են հետագա պլանները՝ գալիք տարվա ընթացքում անհետ կորածների որոնողական աշխատանքների համակարգման և շահագրգիռ կողմերի հետ համագործակցության ամրապնդման վերաբերյալ։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com
Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում Հայաստանն ու Թուրքիան որոշում են կայացրել դյուրացնել վիզաների տրամադրման գործընթացը դիվանագիտական, հատուկ և ծառայողական անձնագրեր կրողների համար:
2026թ. հունվարի 1-ից երկու երկրների դիվանագիտական, ծառայողական և հատուկ անձնագիր կրող անձինք կարողանալու են էլեկտրոնային վիզա (e-visa) ստանալ անվճար:
Այս առիթով Հայաստանն ու Թուրքիան ևս մեկ անգամ վերահաստատում են իրենց հանձնառությունը՝ շարունակելու երկու երկրների միջև կարգավորման գործընթացը՝ նպատակ ունենալով առանց որևէ նախապայմանների հասնել լիարժեք կարգավորմանը:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com
ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Արագածոտնի թեմի առաջնորդ Հ.Պ.-ն օգտագործելով իր ծառայողական լիազորություններից բխող ազդեցությունը՝ 2021 թվականի ընթացքում տեղի ունեցած Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 8-րդ գումարման արտահերթ ընտրություններից առաջ, Արագածոտնի թեմի առաջնորդարանում անցկացված ժողովի ժամանակ, երկու և ավելի անձանց՝ Արագածոտնի թեմի կազմում հոգևոր ծառայություն իրականացնող հոգևորականներին հրահանգել է մասնակցել ընտրություններին և չքվեարկել կուսակցության օգտին:
Բացի այդ, Հ.Պ.-ն Արագածոտնի թեմի դիվանապետ Ա.Ա.-ի օժանդակությամբ, մասնավորապես՝ վերջինիս կողմից տեղեկություններ տրամադրելու եղանակով, այն է՝ Արագածոտնի թեմի հոգևորականների համար նախատեսված «WhatsApp» ինտերնետային հավելվածում ստեղծված խմբային նամակագրության միջոցով, իր ծառայողական լիազորություններով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, շանտաժով՝ Արագածոտնի թեմի կազմում հոգևոր ծառայություն իրականացնող հոգևորականներին հարկադրել է եկեղեցական զգեստով մասնակցել նշված հավաքներին՝ պահանջելով հավաքներին մասնակցելու փաստը հաստատող լուսանկարներ կատարել և դրանք ուղարկել վերը նշված ինտերնետային հավելվածին։
Նախաքննության ընթացքում Հ.Պ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 210-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (ընտրական կամ հանրաքվեին մասնակցելու իրավունքի իրականացումը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը կամ հանրաքվեին մասնակցող անձանց իրավունքների կամ պարտականությունների իրականացումը խոչընդոտելը) և 236-րդ հոդվածի 3-րդ մասով (հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը), իսկ Ա.Ա.-ի նկատմամբ՝ 46-236-րդ հոդվածի 3-րդ մասով (հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելուն օժանդակելը):
Հ.Պ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, իսկ Ա.Ա.-ի նկատմամբ՝ տնային կալանքը:
Վերջիններիս վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com
«Եվրոպական միությունը լավ հանգրվան է, որպեսզի ՀՀ-ն զարգացում ունենա» Լևոն Բարսեղյան
YouTube`
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com
«Մրցաշրջան-2025»-ին ՀՀ պաշտոնական առաջնություններում շիրակցի մարզիկները շուրջ 500 մեդալ են վաստակել՝ 166 ոսկի, 146 արծաթ, 183 բրոնզ։
Աշխարհի և Եվրոպայի առաջնություններում, համաշխարհային ունիվերսիադայում, Բալկանյան խաղերում նվաճած մեդալների թիվը 102-ն է եղել, դրանցից 55-ը ոսկի, 20-ը արծաթ, 27-ը բրոնզ։ 2025 թվականի աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում ու համաշխարհային ունիվերսիադայում հաղթող և մրցանակակիր դարձած Շիրակի մարզի մարզիկների, նրանց անձնական մարզիչների և սպորտի ոլորտի պատասխանատուների համար Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը հանդիսավոր ընդունելություն էր կազմակերպել։ 
Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան Շիրակի մարզպետին հուշանվեր է փոխանցել՝ սպորտի զարգացման գործում մեծ ներդրման համար։ Ֆեդերացիայի անունից հուշանվերը հանձնել է ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն Ռաֆիկ Հարությունյանը։ «Մեր մարզիկները, մարզիչներն ու վետերաններն ահռելի գործ են արել Շիրակի մարզն ու Գյումրին մարզական մայրաքաղաք կոչելու, մեր գլուխը բարձր պահելու համար, շատ դեպքերում մեր մարզիկների հետևում մարդիկ են, որոնք քիչ եռանդ չեն խնայել և մեզ համար գնահատելի է յուրաքանչյուրիդ ներդրումն ու ջանքը»,- նշել է Շիրակի մարզպետը՝ մարզական տարբեր առաջնություններում մեդալներ ու մրցանակներ շահած մարզիկներին նոր հաղթանակներ, մարզիչներին ոգևորվելու շատ առիթներ մաղթելով։ Սպորտի զարգացման գործում մեծ ներդրման համար Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիա անունից, ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն Ռաֆիկ Հարությունյանը հուշանվեր է փոխանցել Շիրակի մարզպետին։
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com
Հայաստանի Հանրապետությունում շարունակվում են շրջանառվել գրիպ Ա տեսակի H3N2 ենթատեսակի հարուցիչները, իսկ այլ շնչառական վարակներից՝ ռինովիրուսի, բոկավիրուսի, ադենովիրուսի հարուցիչները
51-րդ շաբաթվա ընթացքում Հանրապետությունում սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացունը նախորդ շաբաթվա համեմատ նվազել է՝ 1,2 անգամ:
Ընդհանուր դեպքերի 78%-ը կազմում են 0-18 տարեկանները
Առավել բաձր ցուցանիշն շարունակվում է արձանագրվել 0-14 տարեկանների շրջանում:
Նույն ժամանակահատվածում բժշկական կազմակերպություններում ՍՇՎ-ով հոսպիտալացումները նախորդ շաբաթվա համեմատ ևս նվազել են՝ 1.2 անգամ։
Հոսպիատալացված դեպքերի 91%-ը կազմում եմ 0-18 տարեկանները։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com
Կառավարության որոշմամբ Շիրակի մարզպետի աշխատակազմին տրամադրված 1 մլրդ 500 մլն 909 հազար դրամը նախատեսվել է 72 ենթածրագրերով 24 սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման նպատակին։ 24 սուբվենցիոն ծրագրերի համար պետություն – համայնք ներդրումն ընդհանուր կազմել է 2 մլրդ 659 մլն 722 հազար դրամ։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com
Ըստ մամուլում տարածված տեղեկությունների, Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն ազատվել է պաշտոնից։ Նրա փոխարեն Շիրակի մարզպետ կնշանակվի Արթիկի քաղաքապետ Անան Ոսկանյանը։ Շիրակի մարզպետի աշխատակազմից, սակայն, տեղեկացրեցին, որ նման տեղեկատվության չեն տիրապետում։ Տեղեկացնենք, որ այսօր կայանալու էր Շիրակի մարզպետի պաշտոնավարման մեկ տարվա հաշվետու ասուլիսը։
Սակայն, առավոտյան, Շիրակի մարզպետի աշխատակազմի պաշտոնական էջում հայտարարություն տեղադրվեց՝ ասուլիսի հետաձգման մասին։ Չեղարկվեց նաև Երկխոսություն մեդիա կենտրոնում նախատեսված Շիրակի մարզպետի հարցազրույցը։ Հիշեցնենք, որ Դավիթ Առուշանյանը Շիրակի մարզպետի պաշտոնում նշանակվել էր անցած տարի դեկտեմբերի 19-ին ։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com