Գյումրիում վաղվանից կսկսվի պաշտոնական քարոզարշավը, որը կտևի մինչև մարտի 28-ը՝ ժամը 24․00-ն։ Սակայն մինչ այդ էլ գյումրեցիներն ականատեսն էին թեկնածուների ակտիվ քարոզչությանը՝ փողոցներում հայտնված ցուցապաստառներին,բակային հանդիպումներին, նախընտրական խոստումներին, սոցիալական ցանցերում տեղ գտած փոխադարձ վիրավորանքներին ու հեռակա լեզվակռիվներին։
Ոչ պաշտոնապես մեկնարկված քարոզարշավը թեժացավ, երբ կիրակի օրը այս քաղաք ժամանեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նախընտրական գալա միջոցառմանը մասնակցելու ու խոսեց ապօրինի գույքի բռնագանձման ուղղությամբ իրենց կատարած քայլերից։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ելույթում անդրադարձավ ինչպես Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանին, այնպես էլ Վարդան Ղուկասյանին։ Սամվել Բալասանյանի դեպքում «Սև Բերդ» ամրոցը համարեց ապօրինի սեփականաշնորհած գույք, Վարդան Ղուկասյանի ու մյուս թեկնածուների մասին էլ հայտարարեց՝ «Գյումրիի ընտրություններին մասնակցում է 300-350 միլիոն դոլարի ապօրինի ձեռք բերված գույք, որը սպասում է վերադարձի Հայաստանի Հանրապետության ժողովրդին»։
Նիկոլ Փաշինյանը հստակեցեց, որ «դրանք Միշիկի, Վարդանիկի, Ռոբիկի և Սերժիկի գույքերն են»։
Նա բավական կոշտ գնահատականներ հնչեցրեց մրցակիցների հասցեին՝ նրանց համեմատելով առնետների հետ ու պնդելով, որ դուրս են եկել նկուղներից քաղաքական արշավների՝ իրենց թալանածը պաշտպանելու վերջին մարտին ու ճակատամարտին։
Նիկոլ Փաշինյանի այս ելույթին հաջորդեցին թե՛ Սամվել Բալասանյանի և թե՛ Վարդան Ղուկասյանի կոշտ հակադարձումները։
ԱՄՆ-ում գտնվող Սամվել Բալասանյանը, տեղեկացնելով, որ «Սև Բերդ» ամրոցը գնել է մասնավոր անձից, ոչ թե համայնքից, ասել էր․ «Այն չի կարող դառնալ քո սիրելի #հատիկառհատիկի կոնտենտ և հայտնվել ռենջ ռովեռի կողքին»: Սամվել Բալասանյանն անդրադարձել էր նաև Նիկոլ Փաշինյանի նկարագրած «վերջին բոյին»՝ հայտարարելով, որ «վերջին բոյ պետք էր տալ ուրիշ տեղ, այլ ոչ թե Գյումրիում՝ «Սև Բերդ»- ի դեմ»:
Ինչպես Սամվել Բալասանյանը, այնպես էլ Վարդան Ղուկասյանը Նիկոլ Փաշինյանին հեռացնելու մասին էին խոսել։
Վարդան Ղուկասյանը, սուտ որակելով վարչապետի հնչեցրած այն միտքը, թե Վարդան Ղուկասյանը, քաղաքապետ դառնալով, փորձում է փրկել իր ապօրինի ձեռք բերած գույքը բռնագանձումից, ասել էր․ «Ի գիտություն Նիկոլ Փաշինյանի՝ թող չկարծի, թե սա Վարդան Ղուկասյանի վերջին մենամարտն է. Գյումրու քաղաքապետ Ղուկասյանը իր պաշտոնավարման ժամանակ փոխել է 3 նախագահ և 5 վարչապետ։ Վստահեցնում ենք, դուք լինելու եք 6-րդը»։
Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ, «Եվրադաշինքի» քաղաքապետի թեկնածու Լևոն Բարսեղյանը ևս արձագանքել էր վարչապետի ելույթին՝ հիշեցնելով, որ ինքը ևս թեկնածու է, և այդ հայտարարությունը չնայած անվանական չէ, բայց իր հասցեին զրպարտչական է։
Լևոն Բարսեղյանը մի քանի օգտակար կոչեր էր հնչեցրել․
1. Պետական բարձր պաշտոնյան պարտավոր է պատասխանատու լինել իր հայտարարությունների եւ գործողությունների համար: Այս համատեքստում արժեքավոր կլիներ իր պարզաբանող եւ ափսոսանքի հայտարարությունը վերոհիշյալի մասին:
2. Հրապարակային մեղադրանքները անել աներկբա մատնանշումներով եւ հիմնավոր կերպով: Հակառակի հետեւանքով ձախողումների օրինակները («Մարտի մեկն ամբողջ ծավալով բացահայտված է…», «ես նման բան չեմ ասել», Ն.Փ.) վարկաբեկում են նմանատիպ հայտարություններն անողներին: Միաժամանակ, կարեւոր է այդ հայտարարություններն անելիս չվնասել հնարավոր իրավական գործընթացները, քննությունները եւ դատավարությունները:
3. Այդօրինակ ճառերից առաջ խորհրդակցել բանիմաց մարդկանց, խորհրդականների եւ օգնականների հետ, խուսափելու համար ամոթալի վրիպումներից, եթե իհարկե դիտավորություն չէր արածը»:
Նկատենք, որ Գյումրու նախընտրական մթնոլորտը գրեթե ամեն օր թեժանում է․ չկա օր, որ մի նոր թեմայի շուրջ լեզվակռիվ չծավալվի։
Երեկվանից փոխադարձ մեղադրանքներ են հնչում Գյումրու փողոցներից մեկի խճապատման շուրջ։ ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը, որը գլխավորում է «Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինքի ցուցակը, տեսանյութ էր տեղադրել իր ՖԲ էջում՝ ցույց տալով, թե ինչպես է Այվազովսկու փողոցի բնակիչներին օգնել ցեխերից ազատվելու․ խճապատել է։
ՔՊ-ի ավագանու թեկնածու Քնարիկ Հարությունյանը, սա տեսնելով, խստորեն քննադատել է Մարտուն Գրիգորյանին՝ խճապատ տեսահոլովակը համարելով նախընտրական քարոզչության չստացված տարր, որը նպատակ ունի գյումրեցիներին մոլորության մեջ գցել։ Նա հիշեցրել է, որ իրենց թեկնածուի՝ Սարիկ Մինասյանի գործողությունները բխում են նրա զբաղեցրած պաշտոնից, միչդեռ, ըստ Քնարիկ Հարությունյանի, Մարտուն Գրիգորյանը նոր է հիշել, որ Գյումրիում անմխիթար վիճակում գտնվող փողոցներ կան և լուծումը համարել է բեռնատարով խճի ցուցադրումը:
Այսօր հնչել է Մարտուն Գրիգորյանի օգնականի հումորային արձագանքը՝ «Մեր շեբինը ձեր շեբինին վնաս չէ»։
Թեժ բանավեճ է սկսվել նաև Գյումրու մանկապարտեզները 2026 թվականից անվճար դարձնելու Սարիկ Մինասյանի հայտարարության շուրջ։ Այս գաղափարի իրական հեղինակը Սամվել Բալասանյանի կառավարման տարիներին Գյումրու ավագանու մաս կազմող «Գալա» խմբակցությունն էր։ Իսկ «Ապրելու երկիր» խմբակցությունը, որը գտել է միջոցները, թե ինչպես մանկապարտեզները դարձնեն անվճար, 2024 թվականի դեկտեմբերին ավագանու նիստ հրավիրեց՝ այս հարցը քննարկելու, սակայն այն մերժվեց ՔՊ-ի կողմից։
«Նախորդ տարի դեկտեմբերի 20-ին մանկապարտեզը 2025թ․-ից անվճար դարձնելու առաջարկ արեցի, որը ՔՊ-ն մերժեց։
ՔՊ֊ը թիմի որոշ անդամներ երկար ճառեր էին ասում, թե ինչու հնարավոր չէ մանկապարտեզները անվճար դարձնել։
Այսօր, քաղաքապետի ժ/պ-ն ազդարարում է, որ մանկապարտեզներն անվճար կդառնան 2026թ.-ից», -գրել է Կարեն Մալխասյանը՝ արձագանքելով Գյումրու քաղաքապետի ժ/պ Սարիկ Մինասյանի հայտարարությանը։
Իսկ Լևոն Բարսեղյանը նշել է․ «Գյումրու բոլոր համայնքային մանկապարտեզներում ուսումը լինելու է անվճար 2025-ի մայիսից եւ ոչ թե 2026 թվից, ինչպես ասում է խնդիրը նոր-նոր նկատած ՔՊ թեկնածուն»:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
«Շատ կարևոր է, որ կուսակցությունները կայացած լինեն համայնքային մակարդակում» Արթուր Սաքունց
YouTube`
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մարտի 11-ի հերթական նիստում մարտի 30-ին նշանակված ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին հերթական համարներ տրամադրելու համար իրականացրել է վիճակահանություններ։
Վիճակահանություններն իրականացվել են յուրաքանչյուր համայնքի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների միջև առանձին՝ մեկնարկելով Փարաքար համայնքից, որտեղ առաջադրված կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների թիվը ամենափոքրն է։
Այն կուսակցությունը կամ կուսակցությունների դաշինքը, որը մասնակցել է Փարաքար համայնքի համար անցկացված վիճակահանությանը, Գյումրի համայնքի համար անցկացվող վիճակահանությանն այլևս չի մասնակցել։ Համապատասխան թիվը Գյումրի համայնքի համար անցկացվող վիճակահանությանը չի օգտագործվել։
Այսպիսով Փարաքար համայնքի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերը վիճակահանության արդյունքում ստացել են հետևյալ հերթական համարները՝
«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ- 1
«ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ-2
ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋԸՆԹԱՑ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ-3
«ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ-4:
Գյումրի համայնքի ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններն ու դաշիները ստացել են հետևյալ հերթական համարները՝
«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ-1
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ-2
«ԱՊՐԵԼՈՒ ԵՐԿԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ-3
«ՄԱՅՐ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ-4
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՇԽԱՏԱՎՈՐԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ-5
«ԵՎՐԱԴԱՇԻՆՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ-6
«ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ-7
«ՄԵՐ ՔԱՂԱՔԸ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ-8
«ԻՄ ՀԶՈՐ ՀԱՄԱՅՆՔ»-9:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
Այսօր՝ մարտի 10-ին, ավարտվել է մարտի 30-ին կայանալիք Գյումրի և Փարաքար համայնքների ավագանու արտահերթ ընտրությունների գրանցման գործընթացը։
Գյումրի համայնքում գրանցվել են հետևյալ կուսակցություններն ու դաշինքները՝
«Հայաստանի կոմունիստական կուսակցություն»
«Իմ հզոր համայնք»
«Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցություն»
«Ապրելու երկիր» կուսակցություն
«Մեր քաղաքը դաշինք, կազմում՝ «Միացյալ Հայաստան» և «Հայրենիք» կուսակցությունները
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցություն
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
«Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինք, կազմում՝ «Ինտելեկտուալ Հայաստան», «Իմ պայքար, իմ հայրենիք» կուսակցությունները
«Եվրադաշինք», կազմում՝ «Հայաստանի եվրոպական կուսակցություն», «Հանրապետություն», «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցությունները։
Փարաքար համայնքում գրանցվել են հետևյալ կուսակցություններն ու դաշինքը՝
«Միասնություն» կուսակցությունների դաշինք, կազմում՝ «Ապրելու երկիր» և «Հաղթանակ» կուսակցությունները
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
«Ազգային առաջընթաց» կուսակցություն
«Կայունություն» կուսակցություն։
Այսպիսով, առաջադրված բոլոր կուսակցություններն ու դաշինքները գրանցվել են։
Կուսակցությունների ու դաշինքների ցանկը ներկայացրել ենք ըստ ԸԸՀ-ներ դիմելու հերթականության։
Գրանցված կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին հերթական համարներ տրամադրվելու են մարտի 11-ի ԿԸՀ նիստում իրականացվող վիճակահանությամբ։
Գրանցված կուսակցությունների և դաշինքների ընտրական ցուցակներն արդեն հասանելի են ԿԸՀ կայքում։
Նախընտրական քարոզչության ժամանահատվածն է մարտի 15-ից մարտի 28-ը, մինչև 24։00-ն։ Քվեարկության նախորդ օրը և քվեարկության օրը նախընտրական քարոզչություն իրականացնելն արգելված է։
Ընտրությունների անցկացման հիմնական միջոցառումների ամբողջ ժամանակացույցին կարելի է ծանոթանալ ստորև
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
YouTube`
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
Գյումրիում տեղական իշխանության հասնելու համար պայքարը վերջին 10 տարիներին միշտ էլ ակտիվ է եղել: 2016 թվականին 11 քաղաքական ուժ էր ձգտում իշխանության, 2021 թվականին` 10, իսկ այս տարվա ավագանու արտահերթ ընտրություններին առաջադրվեց 9 քաղաքական ուժ, թեև ի սկզբանե 10-ից ավելի ուժերի անուններ էին շրջանառվում:
Թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով հայտ ներկայացրած 6 կուսակցությունից և 3 դաշինքից ավագանու թեկնածուների ամենափոքրաթիվ՝ 23 թեկնածուի ցուցակ է ներկայացրել «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը: Ցուցակի առաջին տեղում գործարար Արտյոմ Ղարաղազարյանն է։ Նա իշխանության է գալիս Գյումրին <<Ճիշտ քաղաք>> դարձնելու համար:
«Հանրապետություն», «Հանուն Հանրապետության» եւ «Եվրոպական» կուսակցությունների միավորմամբ ստեղծված «Եվրադաշինքը», Թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով է ներկայացրել 25 թեկնածուի ցուցակ Ժուռնալիստների <<Ասպարեզ>> ակումբի խորհրդի նախագահ, լրագրող Լևոն Բարսեղյանի գլխավորությամբ։ Նա առաջնորդվելու է քաղաքի շահով, ջանալու է մնալ քաղաքակիրթ բանավեճի շրջանակներում: Իշխանության է գալու Գյումրու կոնկրետ խնդիրների համար կոնկրետ լուծումների առաջարկով:
«Ապրելու երկիր» կուսակցությունը ավագանու 30 թեկնածուի ցուցակով է մասնակցելու ընտրություններին: Այն գլխավորում է Գյումրու նախկին ավագանու անդամ Կարեն Մալխասյանը։ Նա վստահեցնում է, որ հասել է ժամանակը ճիշտ ընտրություն կատարելու՝ հանուն Գյումրու և գյումրեցու:
«Հայաստանի աշխատավորական–սոցիալիստական» կուսակցության 32 թեկնածու ունեցող ցուցակի առաջին համարը զբաղեցնում է երգիչ Արտյոմ Թումանյանը։ Հանդես է գալիս <<հպարտ եմ, որ հայ եմ, կրկնակի հպարտ եմ, որ գյումրեցի եմ>> կարգախոսով։
«Հայաստանի կոմունիստական» կուսակցության 33 թեկնածուով ցուցակը գլխավորում է Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։ Նա նորովի քարոզարշավ է սկսել՝ Աստվաշնչյան ու դիցաբանության մոտիվներով:
«Միացյալ Հայաստան» և «Հայրենիք» կուսակցությունների միավորմամբ ստեղծված «Մեր քաղաքը» դաշինքը 34 անձից բաղկացած ցուցակով է մտել ընտրապայքարի: Ցուցակը գլխավորում է ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը։ Նա Գյումրին ուզում է դարձնել <<քաղաք, որին արժանի ես դու>>:
«Իմ հզոր համայնք» կուսակցությունը 40 թեկնածուի անուն է ներառել ցուցակում, առաջին տեղում պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանն է։ <<Ես քո Գյումրին եմ>> կարգախոսով ու քաղաքի թաղամասերով շրջելով է նա Գյումրին գովերգում:
56 անձից է բաղկացած «Ինտելեկտուալ Հայաստան» և «Իմ պայքար, իմ հայրենիք» կուսակցությունների միավորմամբ ստեղծված «Մայր Հայաստան» դաշինքի ցուցակը: Այն գլխավորում է գործարար Կարեն Սիմոնյանը։ Նա ոչ թե համայնքային, այլ պետական իշխանության գործառույթ է ստանձնել իր կարգախոսով: Գյումրին ուզում է վերածել ազատ տնտեսական գոտու, քաղաքին խոստանալով անհավանական թվով` 15.000 աշխատատեղ:
Իսկ ամենամեծ ցուցակը` 99 թեկնածուով ներկայացրել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի առաջին համարը Գյումրու քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Սարիկ Մինասյանն է։ ՔՊ-ի պաստառին Գյումրին գովաբանող խոսքեր չկան, ամեն ինչ ասված է 2 բառով` <<Մեր Սարիկը>>:
Եվ այսպես Գյումրու ավագանու 33 մանդատի համար 372 թեկնածու է առաջադրվել: Առաջիկա 5 օրերի ընթացքում թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը ստուգելու է թեկնածուների ներկայացրած փաստաթղթերը, որից հետո կկատարի գրանցումները:
Պաշտոնական քարոզարշավը մեկնարկում է մարտի 15-ից, բայց թեկնածուների նախընտրական արշավն արդեն բուռն ընթացքի մեջ է: Նախընտրական պաստառներից գյումրեցիներին ժպտացողների պակաս չկա: 4 տարի առաջ էլ էր այդպես, արդյունքը եղավ կառավարման ձախողումն ու բազմաթիվ խոստումների անկատարությունը: Թեկնածուների քանակին ու բազմազանությանը անհամահունչ, կարծես պասիվ ու չկողմնորոշված են քաղաքացիները: Հիասթափությունները ոմանց մոտ գերազանցել են սպասելիքները:
վերջին 10 տարիներին Գյումրիում արձանագրվել է ընտրողների ցածր մասնակցություն։ Սկսած 2012 թվականից ՏԻՄ ընտրություններին ընտրողների մասնակցությունը նվազել է, իսկ 2021 թվականին գրանցվել է ընդամենը 24 % մասնակցություն: Այս անգամ էլ գյումրեցիներից ոմանք առանձնապես հետաքրքրված չեն ընտրություններով:
Նախորդ ընտրությունների նման, այս անգամ էլ ընտրական մրցակցությունը ոչ թե քաղաքական ուժերի գաղափարների, այլ ցուցակների առաջին համարները զբաղեցնող թեկնածուների միջև է: Որոշ թեկնածուներ արդեն չեն կարողանում զսպել միմյանց հանդեպ ունեցած անհանդուրժողականությունն ու հակակրանքը և քարոզարշավի շրջանը վերածել են հեռակա բանավեճերի:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
Գյումրիում մարտի 30-ին կայանալիք ավագանու արտահերթ ընտրություններին թեկնածուների առաջադրման վերջնաժամկետը լրացել է այսօր։ Գյումրու թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը 9 քաղաքական ուժից հայտ է ստացել, 6-ը՝ կուսակցություն, 3-ը՝ կուսակցությունների դաշինք։ Դրանք են՝․
«Միացյալ Հայաստան» և «Հայրենիք» կուսակցությունները հանդես կգան «Մեր քաղաքը» դաշինքով, որի ցուցակը գլխավորում է ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը։
«Մայր Հայաստան» դաշինքի կազմում են «Ինտելեկտուալ Հայաստան» և «Իմ պայքար, իմ հարենիք» կուսակցությունները։ Ցուցակը գլխավորում է գործարար Կարեն Սիմոնյանը։
Իսկ «Հանրապետություն», «Հանուն Հանրապետության» եւ «Եվրոպական» կուսակցությունները հանդես կգան «Եվրադաշինք» անվամբ, որի ցուցակը գլխավորում է Ժուռնալիստների <<Ասպարեզ>> ակումբի խորհրդի նախագահ, լրագրող Լևոն Բարսեղյանը։
«Հայաստանի կոմունիստական» կուսակցության ցուցակը գլխավորում է Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։
«Իմ հզոր համայնք» կուսակցության ցուցակի առաջին տեղում պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանն է։
«Հայաստանի աշխատավորական–սոցիալիստական» կուսակցության առաջին համարը զբաղեցնում է երգիչ Արտյոմ Թումանյանը։
«Ապրելու երկիր» կուսակցության ցուցակը գլխավորում է Գյումրու նախկին ավագանու անդամ Կարեն Մալխասյանը։
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության ցուցակի առաջին տեղում գործարար Արտյոմ Ղարաղազարյանն է։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորում է Գյումրու քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Սարիկ Մինասյանը։
Թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Ղազարյանը հայտնեց, որ առաջիկա 5 օրերին իրենք զբաղվելու են ներկայացված ցուցակների ստուգմամբ, որից հետո կսկսվի գրանցումը։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumringo@gmail.com