ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ԱԺ լիագումար նիստում առաջին ընթերցմամբ ներկայացրել է «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում և հարակից օրենքներում լրացումների և փոփոխությունների նախագիծը։
Առաջարկվող փոփոխություններով՝ նախակրթարանները կընդունեն 3-6 տարեկան երեխաների այն դեպքում, երբ գործող կարգավորմամբ նախակրթարան են հաճախում 5 տարեկանները։ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ առաջարկվող փոփոխությունը կարևոր է հատկապես այն բնակավայրերի համար, որտեղ մանկապարտեզների մեծ հերթեր են գոյանում, և ոչ բոլոր երեխաներն են կարողանում ընդգրկվել նախադպրոցական կրթության համակարգում։ Առաջարկվող փոփոխությամբ՝ 4 տարեկան երեխաները նման բնակավայրերում նախակրթարաններ հաճախելու հնարավորություն կստանան, ինչը կնպաստի նրանց հետագա կրթական արդյունքի բարելավմանը։
«Նախադպրոցական կրթության հասանելիության մեծացումը Կառավարության ծրագրի կարևոր թիրախներից է։ Այս առումով բավական մեծ առաջընթաց ունենք․ 2017 թվականի համեմատ 17 տոկոսով ավելացել է 3-5 տարեկան երեխաների ընդգրկվածությունը համակարգում»,- ասել է նախարարը՝ ընդգծելով, որ Կառավարության 500 մանկապարտեզների կառուցման ծրագրի շրջանակում արդեն ավելի քան 300 մանկապարտեզում և նախակրթարանում ավարտվել են կառուցման և բարեկարգման աշխատանքները, և մինչև տարեվերջ կապահովվեն Կառավարության ծրագրով սահմանված թիրախային ցուցանիշները։
«Նախադպրոցական հաստատությունների կառուցման և նորոգման աշխատանքներին զուգահեռ կարիք ունենք լավարկելու իրավական ընթացակարգերը, որը հնարավորություն կտա ապահովել ավելի լայն ընդգրկվածություն՝ երեխաների նախադպրոցական կրթության կազմակերպման համար»,-ասել է Ժաննա Անդրեասյանը՝ հավելելով, որ առաջարկվող փոփոխություններն այդ նպատակին են միտված։
Նախարարը նաև նշել է, որ այն բնակավայրերում, որոմցում մանկապարտեզներ չկան, նախակրթարան կհաճախեն 3-6 տարեկանները, ինչը նույնպես կնպաստի համակարգում ընդգրկվածության ավելացմանը։
«Այս մոտեցումը հնարավորություն է տալիս ավելի ճկուն լինել և ապահովել փոքր թվով նախադպրոցական տարիքի երեխաներ ունեցող բնակավայերի նախադպրոցական կրթության հասանելիությունը։ Իրականացված պետական քաղաքականության արդյունքում մենք գրեթե բոլոր բնակավայրերում հասել ենք նախադպրոցական կրթության ապահովման։ Այս կարգավորումը ևս հնարավորություն կտա, որ այս համակարգի շահառու դառնան ավելի մեծ թվով երեխաներ»,- նշել է նա։
Օրենսդրական փոփոխության մյուս ուղղությունը վերաբերում է հավաստագրման գործընթացի միասնականացմանը կամ ստանդարտացմանը։ Ինչպես հայտնի է, նախադպրոցական, հանրակրթության, և միջին մասնագիտական կրթության համակարգերում հաստատությունների ղեկավարման համար պահանջվում է հավաստագիր, որը փաստում է՝ տվյալ անձն ունի բավարար գիտելիքներ հաստատության կառավարման համար։ Ներկայում տարբեր աստիճաններում հավաստագրման առանձին գործընթացներ են իրականացվում։ Առաջարկվում է սահմանել հավաստագրաման միասնական ստանդարտ ողջ համակարգի համար։
Նախագծի քննարկման ընթացքում ԿԳՄՍ նախարարը պատասխանել է նաև պատգամավորների հարցերին:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com
Մի շարք հասարակական կազմակերպություններ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ դատապարտելով նախօրեին ՀՀ վարչապետի կողմից Արցախից բռնի տեղահանված կնոջն ուղղված խոսույթը։
«Մենք՝ ներքոստորագրյալ հասարակական կազմակերպություններս, անընդունելի ենք համարում եւ դատապարտում ենք 2026թ․ մարտի 22-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախից բռնի տեղահանված կնոջ միջև խոսակցության ընթացքում վարչապետի վարքագիծն ու խոսույթը, ինչը ոչ միայն հանրային պաշտոն զբաղեցնող անձի վարքագծի կանոնների խախտում է, այլև Արցախից բռնի տեղահանված հայ բնակչության նկատմամբ անհանդուրժողական և ատելության խոսք։
Մասնավորապես, 2026թ․ մարտի 22-ին Նիկոլ Փաշինյանը Երևանի մետրոպոլիտենում քարոզչարշավ իրականացնելու ընթացքում դիմել է իր երեխայի հետ երթևեկող կնոջը և երեխային, առաջարկել նվիրել Հայաստանի Հանրապետության քարտեզի պատկերով կրծքազարդ։ Կինը հրաժարվել է՝ նշելով, որ Արցախից են, ունեն այլ քարտեզ։ Խոսակցության ընթացքում Նիկոլ Փաշինյանը բարձրացրել է ձայնը, կնոջ հետ խոսել մատ թափ տալով։ Ավելին, կնոջ հորդորից հետո, որ ձայնը չբարձրացնի և մատ թափ տալով չխոսի՝ վարչապետը նշել է, որ կխոսի այդպես, հանդիմանել է, ասելով, թե Հայաստանի բյուջեից միլիոններ են ծախսվել Արցախում հայերին պահելու համար, և «Մյուս անգամ փախածներով չփորձեք ասել, որ ես Ղարաբաղ եմ տվել»։ Ավելին, տեսանյութում լսվում է, որ կինը հայտնում է, որ չի ցանկանում շարունակել խոսակցությունը և խնդրում է՝ իրեն ու իր երեխային չնկարահանել, սակայն ինչպես խոսակցությունը, այնպես էլ տեսանկարահանումը շարունակվել է։
Միջադեպին ներկա են եղել կառավարող ուժի այլ ներկայացուցիչներ, ինչպես նաև վարչապետի անվտանգության աշխատակիցներ։ Վարչապետը մշտապես հանդես է գալիս ի պաշտոնե, ինչն ընկալվում է որպես հանրային իշխանության հարկադրանքի մարմնավորում և այս վարքագիծը կարող է գնահատվել որպես կնոջ նկատամբ հոգեբանական բռնություն։
Առանձնահատուկ մտահոգիչ է, որ խոսակցությունը տեղի է ունեցել կնոջ երեխայի ներկայությամբ։ Երեխան ոչ միայն ականատես է դարձել մոր նկատմամբ նման վարքագծին, այլև անմիջականորեն ներգրավվել է քարոզչության մեջ, ինչն անընդունելի է, քանի որ ձևավորում է ապագա սերունդների ընկալումները ուժի, խոսքի որակի և հարաբերությունների մասին։
Սա նաև ազդակ է՝ ուղղված ողջ հասարակությանը, որը լեգիտիմացնում է բռնությունը և բևեռացումը, որը, ցավալիորեն, ընտրությունների նախաշեմին խորանալու միտում ունի։ Թեև վարչապետն ավելի ուշ ներողություն է խնդրել, նրա խոսույթը հասցրել է արցախցիների նկատմամբ ատելության և նրանց թիրախավորման հերթական ալիքի հանգեցնել, հատկապես սոցիալական ցանցերում։ Ավելին՝ ատելության խոսքի տարածմանը խթան է հանդիսացել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ փոխկապակցված մեդիայի՝ civic.am-ի կողմից հրապարակված հոդվածը, որի նպատակն էր վարկաբեկել արցախցի կնոջը։
Ցավալիորեն, Հայաստանում հանրային պաշտոն զբաղեցնող անձանց, այդ թվում՝ վարչապետ Փաշինյանի և ՀՀ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի կողմից Արցախից բռնի տեղահանված հայերի նկատմամբ ատելության, թիրախավորող և վիրավորական խոսույթի նման դրսևորումները եզակի չեն։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հանրային իշխանության ներկայացուցիչների և հատկապես ղեկավար պաշտոն զբաղեցնող անձանց վարքագիծն ազդում է հասարակության տարբեր խմբերի վարքագծի վրա և տարածվում ոչ միայն սոցիալական ցանցերում, այլ նաև հանրային հարաբերությունների այլ մակարդակներում՝ նման վարքագիծը հատկապես անընդունելի և մտահոգիչ է, քանի որ հանգեցնում է հասարակության բևեռացման և համերաշխության բացառման ու բռնի տեղահանված բնակչության կրկնազոհայնացման։ Արցախից բռնի տեղահանված հայերի նկատմամբ անհանդուրժողականության և ատելության խոսքի երևույթը, հատկապես սոցիալական ցանցերում, լրջագույն խնդիր է, որի դեմ ոչ միայն արդյունավետ քայլեր չեն ձեռնարկվում, այլև հանրային իշխանության ներկայացուցիչների կողմից է նման խոսք ձևավորվում և քաջալերվում։
Հաշվի առնելով բռնի տեղահանված անձանց խոցելիությունը՝ հանրային իշխանության ներկայացուցիչները, հատկապես բարձրագույն պաշտոն զբաղեցնող անձինք, պարտավոր են հաղորդակցության ընթացքում դրսևորել առավելագույն զսպվածություն և հարգալից վերաբերմունք ու խոսք՝ ապահովելով մարդու արժանապատվության նկատմամբ հարգանքը։
Հիշեցնենք, որ ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք ներառող հրապարակային խոսքը կարող է պարունակել ընդհուպ քրեական հանցագործության տարրեր՝ կախված դիտավորությունից: Արցախի հայ բնակչությունը Ադրբեջանի կողմից ենթարկվել է էթնիկ զտման և բռնի տեղահանության, ինչը եղել է պետական նպատակային քաղաքականություն և իրականացվել է համապարփակ ռազմավարության հիման վրա՝ մաքրելու Լեռնային Ղարաբաղի տարածքը էթնիկ հայ բնակչությունից և պատմամշակութային ներկայությունից։ Այս քաղաքականությունն ուղեկցվել է Արցախի բնակիչների իրավունքների և ազատությունների տևական և լուրջ խախտումներով և ծանրագույն պատերազմական հանցագործություններով։ Արցախի բնակչության նկատմամբ շարունակական ահաբեկման քաղաքականությունը, երկարատև շրջափակումը և 2023թ․ սեպտեմբերի 19-ին ռազմական հարձակումը այս քաղաքականության գագաթնակետն են եղել՝ անհնարին դարձնելով Արցախի բնակչության անվտանգ և արժանապատիվ ապրելու հնարավորությունը և հանգեցնելով զանգվածային բռնի տեղահանության։
Խախտումները Արցախի տարածքում շարունակվում են՝ հայկական մշակութային և պատմական ներկայությունը ջնջելու տեսքով, ներառյալ՝ հայկական մշակութային հուշարձանների, եկեղեցիների, գերեզմանատների և բնակելի թաղամասերի պլանավորված կամ արդեն իրականացված ոչնչացումը։ Հաշվի առնելով վերոգրյալը՝ պահանջում ենք ՀՀ իշխանություններից և հատկապես վարչապետ Փաշինյանից՝
-Ձեռնպահ մնալ և բացառել ատելություն և անհանդուրժողականություն տարածող, խտրականություն և վիրավորանք պարունակող խոսույթի կիրառումից, այդ թվում՝ սոցիալական ցանցերով և փոխկապակցված լրատվամիջոցներով, ինչը հանգեցնում է ինչպես հասարակության բևեացվածության խորացման, այնպես էլ քաղաքական իրավիճակի հետագա լարվածության ուժգնացման,
-Պատասխանատվության ենթարկել Արցախից բռնի տեղահանված բնակչության նկատմամբ ատելության խոսք արտահայտող և տարածող անձանց, Հանրային խոսքում լինել զուսպ և պահպանել հանրային պաշտոն զբաղեցնող անձի էթիկայի և վարքագծի կանոնները,
-Հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և լրատվամիջոցներին՝ ապահովել իրենց սոցիալական ցանցերում ատելության խոսք պարունակող գրառումների և մեկնաբանությունների մոդերացիա, Եվ առհասարակ՝ երաշխավորել մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը և ապահովել իրավունքի գերակայության սկզբունքի իրականացումը Հայաստանի Հանրապետությունում, այդ թվում՝ անձնական կյանքի իրավունքի պաշտպանությունը»,- ասվում է հաղորդագրությունում։
Հայտարարությանը միացել են՝
Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ
«Արդարության նոր մշակույթ» ՀԿ
«Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ
Հանրային լրագրության ակումբ ՀԿ
Երևանի մամուլի ակումբ
Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ
Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոն
«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ
«Հելսինկյան ասոցիացիա» ԻՀԿ
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայկական կոմիտե
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ
Հանուն հավասար իրավունքների ՀԿ
Մեդիա նախաձեռնությունների կենտրոն
Էկոլուր տեղեկատվական ՀԿ
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն
Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ
«Գյումրու առաջընթաց» ՔՀԶԿ ՀԿ
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com
ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թ․ հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցում այսուհետ կարող են ստանալ նաև մինչև 1944 թ․ դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված անձինք․ փոխհատուցումը կտրամադրվի անկանխիկ եղանակով։ Այդ մասին տեղեկանում ենք Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։
Հիշեցնենք, որ ավանդատուն կարող է անձամբ (օրինական ներկայացուցչի կամ լիազորագրի հիման վրա գործող ներկայացուցչի միջոցով) դիմել Միասնական սոցիալական ծառայության իր հաշվառման վայրի տարածքային կենտրոն` ներկայացնելով՝
անձը հաստատող փաստաթուղթ կամ նույնականացման քարտ,
ավանդատուի հանրային ծառայությունների համարանիշը կամ սոցիալական ապահովության քարտը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանք,
ավանդատուի խնայողական գրքույկը (առկայության դեպքում),
տեղեկանք «ՎՏԲ-Հայաստան» փակ բաժնետիրական ընկերությունից՝ ավանդատուի բանկային հաշվի քարտում 1993 թվականի հունիսի 10-ի դրությամբ առկա տվյալների մասին,
ըստ անհրաժեշտության՝ այլ փաստաթղթեր։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com
Մարտի 24-ին՝ տեղական ժամանակով ժամը 14:10-ին (Գրինվիչի ժամանակով՝ ժամը 10։10-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.08⁰ և արևելյան երկայնության 45⁰35⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Մարտունի քաղաքից 8 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ 2.7 մագնիտուդով երկրաշարժ։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ:
Երկրաշարժը զգացվել է՝ Գեղարքունիքի մարզի Զոլաքար և Մադինա գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության Վանաձորի տարածքային կենտրոնի պաշտոնատար անձը, օգտագործելով իր իշխանական և ծառայողական լիազորությունները, ապօրինի գործողությունների համար ստացել է կաշառք, ինչպես նաև կատարել պաշտոնեական կեղծիք և հափշտակություն: Այս մասին տեղեկացնում են Հակակոռուպցիոն կոմիտեից: «Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ նշված պաշտոնատար անձը Լոռու մարզի բնակչի կողմից նպաստ ստանալու գործընթացը չդադարեցնելու համար 2022 թվականին որպես կաշառք ստացել է նրա մեկ ամսվա նպաստի չափով գումար՝ դրա դիմաց չարձանագրելով վերջինիս կողմից ՍՊԸ-ում աշխատելու և խոշոր եղջերավոր անասուններ ունենալու հանգամանքները, ինչպես նաև կազմել և հաստատել է պաշտոնական շրջանառության ենթակա կեղծ արձանագրություն։
Նախաքննության ընթացքում բացահայտվել է նաև հիշյալ պաշտոնյայի կողմից նույն բնակավայրի մեկ այլ բնակչից կրկին մեկ ամսվա նպաստի գումարի չափով կաշառք ստանալու դեպք: Արդյունքում՝ Լոռու մարզի երկու բնակիչներ ստացել են ընդհանուր 786.000 ՀՀ դրամի չափով նպաստի գումար:
Միասնական սոցիալական ծառայության աշխատակցին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ), 255-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (2 դրվագ) և 445-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը: Մեղադրանքներ են ներկայացվել նաև Լոռու մարզի 3 բնակիչներին:
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան»,- ասվում է հաղորդագրությունում:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com
ԵՄ հանձնակատար Մարթա Կոսը Հայաստանում է՝ համագործակցությունը խորացնելու նպատակով Հինգշաբթի և ուրբաթ օրերին Եվրոպական միության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը Հայաստանում է ՝ նպատակ ունենալով էլ ավելի խորացնել ԵՄ–Հայաստան համագործակցությունը և խթանել տարածաշրջանային կապակցվածությունը։
Հինգշաբթի օրը Երևանում հանձնակատարը հանդիպել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Քննարկումների առանցքում էր առաջիկա ԵՄ–Հայաստան գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները, ինչպես նաև ԵՄ կապակցվածության օրակարգին համահունչ տրանսպորտային, թվային, էներգետիկ և առևտրային կապերի ամրապնդումը։ Հանձնակատար Կոսը հանդիպել է նաև Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ, քննարկել Հայաստանի համար նախատեսված ԵՄ 270 միլիոն եվրո արժողությամբ Դիմակայունության և աճի ծրագրի իրականացման առաջընթացը։ 
Հանդիպումից հետո տեղի է ունեցել համատեղ մամուլի ասուլիս, որի ընթացում ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարը հայտարարել է, որ ԵՄ-ն լրացուցիչ 140 մլն եվրոյի աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ բարեփոխումները խթանելու և խորացնելու երկկողմ համագործակցությունը։ Հանձնակատար Կոսը հանդիպել է նաև ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հետ, քննարկել երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր: Այսօր Գյումրիում հանձնակատար Կոսը այցելել է ԵՄ կողմից ֆինանսավորվող ձեռնարկություններ, որոնք նպաստում են սոցիալական ներառմանը, տեղական տնտեսական աճին և աշխատատեղերի ստեղծմանը։ Միայն 2024 թվականին ԵՄ ծրագրերի աջակցությամբ Հայաստանում աջակցություն է տրամադրվել ավելի քան 7000 ձեռնարկությունների, ինչի արդյունքում ստեղծվել է ավելի քան 20,000 աշխատատեղ։ Հանձնակատարը այցելել է նաև Գյումրու պատմական շուկան, որը ներկայում վերականգնվում է ԵՄ ֆինանսավորմամբ, ինչպես նաև նորարարական կենտրոն, որը խթանում է երիտասարդների հմտությունների զարգացումը տեխնոլոգիաների և դիզայնի ոլորտներում։ Հանձնակատար Կոսը հանդես է եկել ելույթով Շիրակի պետական համալսարանում, պատասխանել է ներկաների հարցերին։ 
Այնուհետև հանդիպել է «Երիտասարդ եվրոպական դեսպաններ» նախաձեռնության մասնակիցների հետ, ինչպես նաև ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերում ներգրավված տեղական քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և լրագրողների հետ՝ նրանց գործունեությանը ծանոթանալու և Հայաստանի ժողովրդավարական դիմակայունության պահպանման գործում նրանց դերը քննարկելու նպատակով։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com
2026 թվականից Հայաստան-Թուրքիա սահմանի «Ախուրիկ» անցակետում ծառայություն են իրականացնում բացառապես ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայողները։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը։
Լրագրողների հարցին՝ արդյոք անցակետում շարունակում են ծառայություն իրականացնել նաև ՌԴ սահմանապահները, Սիմոնյանը պատասխանել է ․ «2026 թվականի սկզբից «Ախուրիկ» անցակետում ծառայություն իրականացնում են միայն ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայողները»։ Հստակեցնող հարցին՝ արդյոք դա նշանակում է, որ ռուս սահմանապահներ ընդհանրապես չկան անցակետում, ԱԱԾ տնօրենը նշել է ․ «Անցման կետում՝ ոչ»։ Նախկինում «Ախուրիկ» անցակետում ՀՀ սահմանապահների հետ ծառայություն էին իրականացնում նաև ՌԴ սահմանապահները։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com
Կառավարությունը 382 մլն 8 հազար դրամ գումար է տրամադրել Շիրակի մարզպետի աշխատակազմին՝ Գյումրի համայնքում սուբվենցիոն 2 ծրագրերի համաֆինանսավորման նպատակով։
339 մլն 456 հազար դրամ գումար տրամադրվել է Շիրակի մարզպետի աշխատակազմին՝ Գյումրի համայնքի երկրորդական 20 փողոցների հիմնանորոգման սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորուման նպատակով։
42 մլն 552 հազար դրամ գումար էլ հատկացվել է Գյումրի համայնքում աղբահանության ծառայությունների մատուցման համար անհրաժեշտ տեխնիկայի ձեռքբերմանը։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com
Պետությանն է վերադարձվել շուրջ 773 միլիոն դոլարի գույք և դրամական միջոց. Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր Կառավարության նիստում անդրադարձել է նիստի օրակարգում ներառված՝ 417 միլիոն 659 հազար դրամ արժեքով, 7090 քմ մակերեսով անշարժ գույքը Շրջակա միջավայրի նախարարությանն ամրացնելու նախապատմությանը, ինչպես նաև 2018-2025 թվականներին Հայաստանի Հանրապետությանը վերադարձված գույքերի և դրամական միջոցների մանրամասներին, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով հաշտություններին և Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր տարածքներում օրենքի խախտմամբ օտարված կամ վարձակալության հանձնված գույքերը պետությանը վերադարձնելու աշխատանքներին:
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com