Շիրակի թեմի առաջնորդը կմնա տնային կալանքի տակ՝ իրավունք ունենալով ներկա գտնվել կիրակնօրյա պատարագներին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն այսօր մերժեց Առաջին ատյանի դատարանի կողմից մեղավոր ճանաչված Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպանների միջնորդությունը՝ վերացնելու նրա տնային կալանքը կամ փոխելու խափանման այս միջոցը, սակայն բավարարեց մյուս միջնորդությունը` թույլ տալ մասնակցել կիրակնօրյա պատարագների ինչպես նաև Սուրբ Հարության Ճրագալույցի Պատարագին: Սակայն անաձամբ ինքը` Միքայել սրբազանը չի կարող պատարագներ մատուցել և քարոզով հանդես գալ:
Հիշեցնենք, որ Միքայել արքեպիսկոպոսը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման իշխանությունը զավթելու հրապարակային կոչի համար։ Նրան մեղադրում են 2024թ․ փետրվարի 3-ին, իսկ հետո 2025թ․ հունիսի 21-ին, լրատվամիջոցների ներկայացուցիչներին տված հարցազրույցում, իշխանությունը զավթելու հրապարակային կոչ անելու մեջ։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com
Ավելի քան 12 կգ չորացված, մանրացված զանգված․ Արմավիրի համայնքային ոստիկանները մեծաքանակ թմրամիջոց են հայտնաբերել
Մարտի 16-ին Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Այգեշատ գյուղի 68-ամյա բնակիչը տանը և հարակից շինություններում պահում է կանեփից պատրաստված թմրամիջոց։
Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում տեղեկությունը ստուգվեց և հաստատվեց։ Նույն օրը տղամարդը ձերբակալվեց և ներկայացվեց նախաքննական մարմին։
Զննությամբ նրա բնակության վայրում հայտնաբերվեց ավելի քան 12 կիլոգրամ կանեփանման զանգված․ գոմում՝ մոտ 5 կգ 900 գ չորացված, իսկ նկուղում և խորդանոցում՝ մոտ 6 կգ 300 գ չորացված ու մանրացված զանգվածներ։
Տանտերը հայտնել է, որ հայտնաբերվածը թմրամիջոց է, որը պատրաստել է իր աճեցրած կանեփից։
Տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։
https://www.police.am/news/view/5case170326.html
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com
Մարտի 17-ին տեղի է ունեցել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության նախաձեռնած
«Ռոբոտների հաքաթոն»-ի պաշտոնական բացման արարողությունը։ Եռօրյա միջոցառման նպատակն է խթանել
ռոբոտաշինության, ծրագրավորման և մեխատրոնիկայի ոլորտներում երիտասարդ մասնագետների հմտությունների
զարգացումը, ինչպես նաև ձևավորել նորարարական մտածողություն և խրախուսել թիմային աշխատանքը։
Մասնակիցներին ողջունել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը՝
ընդգծելով միջոցառման կարևորությունը Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման և նորարարական
լուծումների կյանքի կոչման համատեքստում։ Նրա խոսքով՝ նման նախաձեռնությունները նպաստում են երիտասարդների
ներուժի բացահայտմանը և ստեղծում հարթակ՝ գիտելիքն ու գաղափարները գործնական արդյունքների վերածելու համար։
Անդրադառնալով աշխատաշուկայի ժամանակակից միտումներին՝ նախարարի տեղակալը նշել է, որ արհեստական
բանականության դարաշրջանում միայն ծրագրավորման պարզ հմտություններն այլևս բավարար չեն։
Այսօր առավել կարևոր են ճարտարագիտական հիմնարար գիտելիքները, մաթեմատիկայի և ֆիզիկայի խորքային իմացությունը։ Նա նաև ընդգծել է, որ նմանօրինակ միջոցառումները հիանալի հնարավորություն են այդ կարողությունները զարգացնելու, ամուր
հիմքեր դնելու ապագա խոշոր նախագծերի իրականացման և մասնագիտական համագործակցության ձևավորման համար։
Միջոցառմանը մասնակցելու հայտ է ներկայացրել 75 թիմ, որոնցից գնահատման հանձնաժողովի կողմից իրականացված
ուսումնասիրության արդյունքում ընտրվել է 36 թիմ՝ Երևանից ու Հայաստանի բոլոր մարզերից։
Հաքաթոնի ընթացքում մասնակիցներն աշխատելու են տարբեր ինժեներական խնդիրների լուծման ուղղությամբ՝
առաջարկելով նորարարական և կիրառելի գաղափարներ։ Թիմերի աշխատանքները գնահատելու են ոլորտի առաջատար
մասնագետները։ Մասնակիցների հետ կաշխատեն նաև փորձառու մենթորներ՝ աջակցելով գաղափարների զարգացմանն ու
դրանց տեխնիկական իրագործմանը։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com
Ապրիլի 1-ից կենսաթոշակներն ու նպաստները Հայաստանում բացառապես անկանխիկ եղանակով վճարելու մասին ՀՀ Կառավարության որոշման համաձայն՝ 2026 թվականի մարտի 5-ի դրությամբ կենսաթոշակը կանխիկ եղանակով ստացող և անկանխիկ ստացման եղանակի անցնելու դիմում չներկայացրած կենսաթոշակառուի (այդ թվում՝ 14-18 տարեկան կենսաթոշակառուի) համար բանկի ընտրությունն իրականացրել է Միասնական սոցիալական ծառայությունը՝ ինքնաշխատ եղանակով՝ ծրագրային մոդուլի կիրառմամբ։
Ձեր բանկի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար անհրաժեշտ է մուտք գործել նշված հղումով՝ https://online.ssa.am/index.php?r=pension-payer%2Findex և լրացնել Ձեր ՀԾՀ համարը (ՀԾՀ չունենալու մասին տեղեկանքի համարը) կամ անձնագրի (նույնականացման քարտի) տվյալները համապատասխան դաշտերում, այնուհետ սեղմել «Որոնել» ստեղնը։
Ապրիլի 1-ից կենսաթոշակները և նպաստները կվճարվեն արդեն իսկ բարձրացված չափերով, իսկ անկանխիկ գործարքներից կենսաթոշակառուներին և նպաստառուներին տրամադրվող 20% հետվճարի արդյունքում կենսաթոշակի կամ նպաստի չափը կարող է բարձրանալ ևս 10,000 դրամով։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com
Ղարաբաղից տեղահանված անձինք ձեռնարկատիրական գործունեություն սկսելու նպատակով կարող են ստանալ պետական աջակցություն։
Ղարաբաղից տեղահանված անձանց ինքնազբաղվածության խթանման ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ է գրանցվել e-work.am հարթակում և նշում կատարել ծրագրում ընդգրկվելու ցանկության մասին։
Ծրագրի շրջանակում տրամադրվում է բիզնես ուսուցման աջակցություն, ուսուցման ավարտին մշակված և դրական եզրակացություն ստացած գործարար ծրագրերի իրականացման համար դրամաշնորհ, ինչպես նաև առնվազն 12 ամիս ժամետով բիզնեսի ուղեկցման աջակցություն։
Ձեռնարկատիրական գործունեության իրականացման համար դրամաշնորհը տրամադրվում է գործարար ծրագրով նախատեսված գումարի 70%-ի չափով, բայց ոչ ավելի, քան 2,000,000 դրամը։
Ձեռնարկատիրական գործունեության մեկնարկից հետո փոխանցվում է դրամաշնորհի գումարի 50%-ը, իսկ հիմնական միջոցների ձեռքբերման անհրաժեշտության դեպքում՝ մինչև 70%-ը։ Գումարի մնացած մասը փոխանցվում է շահառուին՝ գործունեության իրականացման մեկ տարին լրանալուց հետո։
Ձեռնարկատիրական գործունեությունը 12 ամսից հետո ևս 6 ամիս գործելու դեպքում, եթե տարեկան շրջանառությունը կազմում է 3,000,000 դրամ, տրամադրվում է նաև հիմնական միջոցի ձեռքբերման ծախսի փոխհատուցում՝ մինչև 1,000,000 դրամի չափով։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com
Գյումրու ավագանու հերթական նիստն անցել է թեժ քննարկումների մթնոլորտում։ Նիստի ընթացքում ներկայացվել է 2025 թվականի համայնքային բյուջեի կատարողականը, ըստ որի՝ սեփական եկամուտների կատարողականը կազմել է շուրջ 95.2 տոկոս։ Միևնույն ժամանակ քննարկումները չեն սահմանափակվել միայն բյուջեի հարցով։ Ավագանու անդամները անդրադարձել են նաև քաղաքի ճանապարհների վիճակին և փոսալցման աշխատանքների ուշացմանը, ինչպես նաև թափառող շների ապաստանի կառուցման ծրագրին։ Քննարկումների ընթացքում նշվել է, որ քաղաքի մի շարք փողոցներում ճանապարհների վիճակը շարունակում է անհանգստացնել բնակիչներին, և անհրաժեշտ է արագացնել վերանորոգման աշխատանքները։
Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև թափառող կենդանիների ապաստանի կառուցման ծրագրին։ Նշվել է, որ ծրագրի իրականացման համար նախատեսվում է շուրջ 80 միլիոն դրամ պետական աջակցություն, ինչպես նաև 24 միլիոն դրամ համայնքային բյուջեից։ Սակայն, հայտարարված մրցույթներին շինարարական ընկերությունների մասնակցության պակասը դարձել է քննարկումների թեմա։ Նիստի ընթացքում հնչել են նաև կոշտ արձագանքներ և փոխադարձ քննադատություններ ավագանու անդամների միջև, ինչի արդյունքում քննարկումները մի քանի անգամ անցել են լարված մթնոլորտում։
Քննարկման ավարտին ավագանու անդամները ներկայացրել են իրենց դիտարկումները և առաջարկները՝ համայնքային ծրագրերի արդյունավետ իրականացման և քաղաքային խնդիրների լուծման ուղղությամբ։ Հիշեցնենք, որ Գյումրու ավագանու նիստերում վերջին շրջանում հաճախ են քննարկվում ինչպես քաղաքային ենթակառուցվածքների խնդիրները, այնպես էլ համայնքային ծրագրերի իրականացման ընթացքը։ Քաղաքի ճանապարհների վիճակը և թափառող կենդանիների խնդիրը շարունակում են մնալ բնակիչների կողմից հաճախ բարձրացվող հարցերից։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Ետար Գալոյանին պատկանող հրուշակեղենի արտադրամասում անցկացվող ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (Շիրակի մարզ, ք․ Գյումրի)։
Մասնավորապես՝
արտադրական շինությունները կառուցված չեն եղել այնպես, որ բացառվեն պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի հանդիպակաց-խաչաձևվող հոսքերը,
պատերի և հատակների որոշ հատվածներ պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող և ախտահանվող նյութերից,
առաստաղը եղել է ոչ նորոգ վիճակում, առկա է եղել կեղտի կուտակում և մասնիկների թափվելու հնարավորություն։
Հրուշակեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com
ՆԳՆ ոստիկանությունն անդրադարձել է Հայաստանի արտաքին հետախուզության ծառայության՝ այլ երկրում ՀՀ քաղաքացների նկատմամբ գործադրվող ճնշումների և սպասվող ընտրական գործընթացներին միջամտության վերաբերյալ տարածած հայտարարությանը ու տեղեկացրել, որ այդ առնչությամբ հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե։ «ՀՀ արտաքին հետախուզության ծառայությունը տարածել է տեղեկատվություն այն մասին, որ այլ երկրում տվյալ երկրի հատուկ ծառայությունների անունից հանդես գալով, տարբեր դերակատարներ փորձում են ճնշում գործադրել հայազգի և ՀՀ քաղաքացի հանդիսացող ու տվյալ երկրում տնտեսական գործունեությամբ զբաղվող անձանց նկատմամբ՝ վերջիններիս մղելով Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած քաղաքական որոշ ուժերին աջակցելու գործողություններ իրականացնելուն։
Տեղեկատվության հիման վրա՝ ՆԳՆ ոստիկանության իրականացրած ստուգողական գործողությունների արդյունքում՝ նյութապես շահագրգռելու եղանակով անձանց ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու և նյութական կամ այլ կախվածությունն օգտագործելով ընտրությանը մասնակցելուն հարկադրելու հատկանիշներով առերևույթ հանցանքի մասին կազմված հաղորդումը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտե։ ՆԳՆ ոստիկանությունը հիշեցնում է, որ ընտրական գործընթացների նկատմամբ ցանկացած ապօրինի ազդեցություն կամ միջամտություն ենթակա է իրավական գնահատականի։ Կոչ ենք անում լինել զգոն, իսկ նմանատիպ դեպքերի մասին տեղեկություն ունենալու դեպքում անմիջապես դիմել ՆԳՆ Ոստիկանություն՝ զանգահարելով 112 կամ տեղեկատվությունն ուղարկելով mia@gov.am էլ․ հասցեին, ինչպես նաև տեղեկատվություն կարող եք փոխանցել azdararir.am հարթակի միջոցով»,- ասված է հաղորդագրությունում։
© progressgyumri.am Armenian News / Analyses:
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com
Հաշվետու ժամանակահատվածում 380 քրեական վարույթ՝ 388 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան (2024-ին՝ 405 քրեական վարույթ՝ 416 անձի վերաբերյալ), ևս 7 բժշկական հարկադրանքի վարույթ եզրափակիչ ակտով ուղարկվել է դատարան (2024-ին՝ 4), 972-ը կարճվել է (2024-ին՝ 735), որից 887-ը` ռեաբիլիտացնող (2024-ին՝ 663), իսկ 85-ը` ոչ ռեաբիլիտացնող հիմքով (2024-ին՝ 72), 284-ը` միացվել է (2024-ին՝ 235), 32 քրեական վարույթ ուղարկվել է այլ մարմին (2024-ին՝ 28), 93-ը հաշվառվել է որպես վարութային և ապացուցողական գործողությունները կատարված (2024-ին՝ 232), 630-ը փոխանցվել է 2026 թվական (2025-ին՝ 568):