Monthly Archives:July 2026

Նարեկ Կարապետյանի առանձնատանը խուզարկություններ են իրականացվում. ՔԿ

Նարեկ Կարապետյանի առանձնատանը խուզարկություններ են իրականացվում։ Այդ մասին «Լուրերին» հայտնում են Քննչական կոմիտեից։

Նախընտրական հավաքներին մասնակցելու համար մարդկանց նյութապես շահագրգռելու և փողերի լվացման քրեական վարույթի շրջանակում կատարվում են քննչական գործողություններ։

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

Վոլգոգրադի մարզը ենթարկվել է ԱԹՍ-ների զանգվածային հարձակման․ հրդեհվել է Wildberries-ի պահեստը, տներ են վնասվել

Վոլգոգրադի Wildberries-ի պահեստներից մեկում հրդեհ է բռնկվել, հայտնել է ընկերության մամուլի ծառայությունը։

«Հրշեջ խմբերը դեպքի վայրում են։ Նախնական տվյալներով` վիրավորներ չկան»,- հայտնել է ընկերությունը իր Telegram ալիքում հրապարակված գրառման մեջ։

Ընկերությունը հավելել է, որ պատվերները ստացվում և առաքվում են այլ կետերում։

Ուրբաթ առավոտյան Վոլգոգրադի մարզը ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակման։ Նահանգապետ Անդրեյ Բոչարովի խոսքով՝ հինգ մարդ վիրավորվել և հոսպիտալացվել է։ Վնասվել է երկու տուն, իսկ վառելիքաէներգետիկ ոլորտի արդյունաբերական օբյեկտում հրդեհ է բռնկվել։

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

Ամասիա համայնքին է վերադարձվել ապօրինի օտարված 5 հա արոտավայրը

Դատախազական ներգործության արդյունքում՝ Շիրակի մարզի Ամասիա համայնքին է վերադարձվել համայնքային սեփականություն հանդիսացող 5,03766 հա մակերեսով արոտավայր:

Մասնավորապես՝ Շիրակի մարզի դատախազությունըպետական (համայնքայինշահերի պաշտպանության լիազորության շրջանակներումուսումնասիրելով Քննչական կոմիտեում քննված քրեական վարույթով ձեռք բերված ապացույցներըհամաձայն որոնց՝ Շիրակի մարզի Ամասիա համայնքի ղեկավար Ջ.Հ.-նխախտելով Հողային օրենսգրքի պահանջները, 2020 թվականի հոկտեմբերի 20-ին Ամասիա համայնքի Բանդիվան բնակավայրում գտնվող՝ 5,03766 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության արոտավայրն օտարել է ֆիզիկական անձի, միջնորդագիր է հասցեագրել Ամասիա համայնքի ղեկավարին՝ պահանջելով միջոցներ ձեռնարկել նշված հողատարածքն Ամասիա համայնքին վերադարձնելու և դրա ապօրինի տիրապետումը դադարեցնելու ուղղությամբ:

Միջնորդագրի հիման վրա ձեռնարկված միջոցառումների արդյունքում, 2026 թվականի հուլիսի 30-ին Բանդիվան բնակավայրի 5,03766 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության արոտավայրի նկատմամբ Կադաստրի կոմիտեում գրանցվել է Ամասիա համայնքի սեփականության իրավունքը։

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

Մելանյա Հարությունյանը կնշանակվի վարչապետի մամուլի քարտուղար, Նազելի Բաղդասարյանը կստանձնի պատգամավորի լիազորությունները

Վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնում կնշանակվի Մելանյա Հարությունյանը։ Այդ մասին ճեպազրույցի ընթացքում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նշել է, որ Նազելի Բաղդասարյանն ավարտում է իր պաշտոնավարումը վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնում, և շնորհակալություն է հայտնել նրան կատարած աշխատանքի համար։ Վարչապետը հույս է հայտնել, որ նոր մամուլի քարտուղարի հետ համագործակցությունը արդյունավետ կլինի, իսկ լրագրողների հետ հանդիպումների և քննարկումների գործող ձևաչափը կպահպանվի։

Նազելի Բաղդասարյանն իր հերթին Ֆեյսբուքի էջում հայտնել է, որ ավարտում է աշխատանքը վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնում՝ Ազգային ժողովի պատգամավորի լիազորությունները ստանձնելու կապակցությամբ։

Նա նշել է, որ վերջին երեքուկես տարիներին աշխատել է վարչապետի աշխատակազմում և մամուլի քարտուղարի պատասխանատու պաշտոնը ստանձնել երկրի համար բարդ ժամանակահատվածում։ Ըստ Բաղդասարյանի՝ այդ ընթացքում փորձել է ապահովել հանրային հաղորդակցության, թափանցիկության և հաշվետվողականության անհրաժեշտ պայմանները, լինել հասանելի և նպաստել հանրության հետ արդյունավետ հաղորդակցությանը։

Նազելի Բաղդասարյանը շնորհակալություն է հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ վստահության, համատեղ աշխատանքի, ձեռք բերած փորձի և ընձեռված հնարավորության համար։ Նա նաև շնորհակալություն է հայտնել պետական կառավարման մարմինների գործընկերներին, մամուլի քարտուղարներին, խոսնակներին, ինչպես նաև վարչապետի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների և Հանրային կապերի ու տեղեկատվության կենտրոնի աշխատակիցներին։

Բաղդասարյանն առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել լրագրողներին և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին՝ ընդգծելով նրանց դերը հանրության իրազեկման և պետական կառույցների գործունեության լուսաբանման գործում։

Նա նաև տեղեկացրել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության որոշմամբ ընտրվել է Ազգային ժողովի Աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու։

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

ՀՀ–ՌԴ հարաբերությունները չպետք է լինեն բացառիկ, բայց պետք է պահպանվեն․ Փաշինյան

Հայաստանը որոշել է ընդլայնել իր արտաքին քաղաքական գործընկերների շրջանակը և ունենալ այլընտրանքներ։ Այդ մասին ճեպազրույցի ընթացքում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հայ-ռուսական հարաբերությունների և Հայաստանի քաղաքական կողմնորոշման վերաբերյալ հարցին։

Վարչապետի խոսքով՝ նախկինում Հայաստանը չուներ այնքան լայն գործընկերային հնարավորություններ, որքան այսօր։ Նա նշել է, որ Հայաստանը ռազմավարական հարաբերությունների վերաբերյալ փաստաթղթեր է ստորագրել Չինաստանի, Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի, Նիդերլանդների, Ֆրանսիայի և այլ պետությունների հետ։

Ըստ Փաշինյանի՝ Ռուսաստանը կարող է խնդիր տեսնել Հայաստանի՝ այլ գործընկերների հետ հարաբերություններ զարգացնելու քաղաքականության մեջ, քանի որ այդ մոտեցման հիմքում հաճախ առկա է հարաբերությունների բացառիկության ակնկալիքը։

Նա ընդգծել է, որ Հայաստանը չի ընդունում այն մոտեցումը, ըստ որի՝ հարաբերությունները կամ պետք է լինեն բացառիկ, կամ ընդհանրապես չպետք է լինեն։

«Մենք ասում ենք՝ հարաբերությունները բացառիկ չեն, բայց հարաբերություններ պետք է լինեն։ Սա լեգիտիմ դիրքորոշում է»,- նշել է վարչապետը։

Անդրադառնալով այն դիտարկմանը, թե Հայաստանը կարող էր Ռուսաստանին առիթ տալ կասկածելու իր գործընկերային հուսալիությանը՝ Փաշինյանը հարց է բարձրացրել, թե ինչու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը չի կատարել իր գործառույթները 2020 և 2022 թվականներին, երբ Հայաստանը, ըստ նրա, հավատարիմ էր իր ստանձնած պարտավորություններին։

Վարչապետը հիշատակել է նաև Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների գործունեությունը՝ նշելով, որ նրանք նույնպես չեն կատարել իրենց գործառույթները։

Փաշինյանի խոսքով՝ սխալ է մշտապես ելնել այն կանխավարկածից, որ հարաբերություններում առաջացած խնդիրների համար պարտադիր Հայաստանը պետք է մեղավոր լինի։ Նա անդրադարձել է նաև Բելառուսի նախագահի՝ Հայաստանի վերաբերյալ նախկին հայտարարությանը՝ անընդունելի համարելով ինքնիշխան պետության մասին նման ձևակերպումները։

Վարչապետը հայտարարել է, որ Հայաստանն այսօր անհրաժեշտ և կարևոր գործընկեր է Չինաստանի, ԱՄՆ-ի, Եվրոպական միության, Իրանի, Վրաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Լեհաստանի, Մեծ Բրիտանիայի և այլ երկրների համար, ինչպես այդ պետություններն են կարևոր Հայաստանի համար։

Անդրադառնալով Եվրասիական տնտեսական միության չորս երկրների ղեկավարների՝ մայիսի 29-ի հայտարարությանը՝ Փաշինյանը նշել է, որ հարգանքով է վերաբերվում Հայաստանում ԵՄ անդամակցության հարցով հանրաքվե անցկացնելու գաղափարին նրանց ցուցաբերած աջակցությանը, սակայն այս պահին հանրաքվեի առարկան դեռևս գոյություն չունի։

Նրա խոսքով՝ նման հարցով հանրաքվե անցկացնելու համար Հայաստանը պետք է առնվազն ԵՄ անդամակցության հայտ ներկայացրած լինի։ Առավել տրամաբանական կլինի հանրաքվեն կազմակերպել այն դեպքում, երբ Հայաստանը ստանա անդամության թեկնածուի կարգավիճակ, կամ այդ հարցը պաշտոնապես ներառվի օրակարգում։

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

Ֆեյսբուքում խուլիգանություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է Ֆեյսբուքում խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

Մասնավորապես՝ 2026 թվականի մայիսի 9-ին Ա.Օ.-ն ֆեյսբուքյան իր էջում խուլիգանություն կատարելու ուղղակի դիտավորությամբ, տեղեկատվական տեխնոլոգիաներն օգտագործելով՝ 61-ամյա Հ.Մ.-ի քաղաքական հայացքներով պայմանավորված՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը սատարելու դրդապատճառով, վերջինիս լուսանկարը տեղադրելով, անպարկեշտ արտահայտություններ պարունակող տեսանյութ է հրապարակել՝ այդ կերպ բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով:

Ա.Օ.-ի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով խուլիգանություն կատարելու համար:

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

📢«Ապատեղեկատվությունից մինչև տեղեկատվական դիմակայունություն․ ի՞նչ դասեր քաղեցինք խորհրդարանական ընտրություններից»

«Ապատեղեկատվությունից մինչև տեղեկատվական դիմակայունություն․ ի՞նչ դասեր քաղեցինք խորհրդարանական ընտրություններից»
2026 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո ապատեղեկատվության տարածումը, դրա ազդեցությունը հանրային ընկալումների վրա և հասարակության տեղեկատվական դիմակայունության բարձրացումը շարունակում են մնալ կարևորագույն խնդիրներ։
Քննարկումը ամբողջական ՝
YouTube 🔴

▪️ Ի՞նչ հիմնական դասեր քաղեցինք խորհրդարանական ընտրություններից՝ ապատեղեկատվության տեսանկյունից։
▪️ Որքանո՞վ էին մեդիան և քաղաքացիական հասարակությունը պատրաստ այդ մարտահրավերին։
▪️ Որո՞նք էին ամենավտանգավոր ապատեղեկատվական նարատիվները, և արդյո՞ք դրանք շարունակում են շրջանառվել հետընտրական շրջանում։
▪️ Ի՞նչ գործիքակազմ ունեն այսօր մեդիան և քաղաքացիական հասարակությունը ապատեղեկատվության դեմ պայքարելու համար։
▪️ Ի՞նչն աշխատեց, և ի՞նչը պետք է փոխվի։
▪️ Ինչպե՞ս բարձրացնել հասարակության տեղեկատվական դիմակայունությունը սոցիալական ցանցերի և արհեստական բանականությամբ ստեղծվող բովանդակության պայմաններում։
▪️ Ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկել առաջիկա ընտրական գործընթացներից, այդ թվում՝ ՏԻՄ ընտրություններից առաջ, որպեսզի ապատեղեկատվությունը չձևավորի հանրային օրակարգը։
🎙️ Բանախոսներ՝
🔹 Աշոտ Մելիքյան — Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ
🔹 Արևիկ Սահակյան — Factor TV-ի նախագահ
🔹 Լևոն Բարսեղյան — Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ
📍 «Երկխոսություն» մեդիա կենտրոն
💬 Միացե՛ք քննարկմանը՝ ընտրական գործընթացներում ապատեղեկատվության ազդեցության, մեդիայի և քաղաքացիական հասարակության դերակատարության, ինչպես նաև տեղեկատվական դիմակայունության բարձրացման հնարավորությունների մասին խոսելու համար։
#DialogueMediaCenter #Disinformation #InformationResilience #MediaLiteracy #FactChecking #Elections2026 #Democracy #CivilSociety #Media #ArtificialIntelligence #Gyumri #Armenia
— — — — — — —
🇺🇸 **ENG**
📢 **From Disinformation to Information Resilience: What Lessons Did We Learn from the Parliamentary Elections?**
Following the 2026 parliamentary elections, the spread of disinformation, its influence on public perceptions, and the need to strengthen society’s information resilience remain major concerns.
🗳️ **The discussion will address:**
▪️ What key lessons did we learn from the parliamentary elections from the perspective of disinformation?
▪️ How prepared were the media and civil society to respond to this challenge?
▪️ What were the most dangerous disinformation narratives, and are they still circulating during the post-election period?
▪️ What tools do the media and civil society currently have to counter disinformation?
▪️ What worked, and what needs to change?
▪️ How can society’s information resilience be strengthened in the age of social media and AI-generated content?
▪️ What steps should be taken before upcoming electoral processes, including local elections, to prevent disinformation from shaping the public agenda?
🎙️ **Speakers:**
🔹 **Arevik Sahakyan** — President of Factor TV
🔹 **Levon Barseghyan** — Chair of the Board of the Asparez Journalists’ Club
🔹 **Ashot Melikyan** — President of the Committee to Protect Freedom of Expression
📍 **Dialogue Media Center**
💬 Join the discussion on the impact of disinformation on electoral processes, the role of the media and civil society, and the ways to strengthen information resilience.
#DialogueMediaCenter #Disinformation #InformationResilience #MediaLiteracy #FactChecking #Elections2026 #Democracy #CivilSociety #Media #ArtificialIntelligence #Gyumri #Armenia

Estonia logo

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

Փաշինյանը Պուտինի հետ քննարկել է հայաստանյան ապրանքների արտահանման խոչընդոտներն ու ԵՄ-ին անդամակցության հարցը

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան–Ռուսաստան հարաբերությունների օրակարգի, մասնավորապես, երկկողմ տնտեսական հարաբերություններում առաջացած խնդիրների վերաբերյալ։

Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ հայաստանյան ծագման ապրանքների՝ ՌԴ շուկա արտահանման սահմանափակումները հակասում են Հայաստան–Ռուսաստան իրավապայմանագրային շրջանակին ու Եվրասիական տնտեսական միության կարգավորումներին, եւ խնդրել է միջոցներ ձեռնարկել՝ այս խնդիրները կարգավորելու ուղղությամբ։

Ինչ վերաբերում է Հայաստանի՝ Եվրոպական միությանն անդամագրվելու հարցով ՀՀ–ում հանրաքվե անցկացնելուն, ինչի մասին ասվում է ԵԱՏՄ անդամ չորս երկրների ղեկավարների ս/թ մայիսի 29–ին ընդունված համատեղ հայտարարության մեջ, վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ հանրաքվեի անցկացումը գործնականում հնարավոր է միայն ԵՄ–ին անդամագրման համար Հայաստանի կողմից Եվրոպական միությանը պաշտոնական դիմում հղելուց եւ թեման առարկայական դարձնելուց հետո։

Միեւնույն ժամանակ, վարչապետ Փաշինյանն ընդգծել է բաց, գործընկերային եւ բարեկամական երկխոսության միջոցով նշված հարցերը լուծելու Հայաստանի Հանրապետության Կառավարության պատրաստակամությունը:

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com

Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ.

Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի հուլիսի 23-ի վճռով բավարարել է Դատախազության հայցապահանջը՝ վճռելով 2 ՍՊ ընկերությունների տնօրեն Վ.Ա.-ից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 1 միլիարդ 150 միլիոն 584 հազար դրամ՝ որպես պետությանը պատճառված վնասի գումար:

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան ընդդեմ Վ.Ա.-ի՝ պետությանը պատճառված 1 միլիարդ 150 միլիոն 584 հազար դրամ վնասի բռնագանձման պահանջով:

Հայցապահաջի հիմքում դրվել էր այն հանգամանքը, որ 2026 թվականի մարտի 17-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարանի դատավճռով՝ Վ.Ա.-ն մեղավոր էր ճանաչվել Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված արարքի կատարման մեջ: Մասնավորապես՝ Վ.Ա.-ն, հանդիսանալով 2 ՍՊ ընկերությունների մասնակից և գործադիր մարմնի ղեկավար՝ տնօրեննախնական համաձայնության գալով նշված ընկերությունների փաստացի ղեկավարումը ստանձնած անձի հետ, ունենալով Հարկային օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում հարկային պարտավորությունները հաշվարկելու և կատարելու պարտավորություն, առանձնապես խոշոր չափերով՝ 1 միլիարդ 150 միլիոն 584 հազար դրամ հարկեր վճարելուց խուսափելու նպատակովկեղծ տվյալներ է ներառել ՍՊ ընկերությունների ամսական եկամտային հարկի և սոցիալական վճարիավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի միասնական, տարեկան շահութահարկի հաշվարկներում, ինչի հետևանքով խուսափել էր 584 միլիոն 864 հազար դրամ եկամտային հարկ, 553 միլիոն 825 հազար դրամ ավելացված արժեքի հարկ և 11 միլիոն 894 հազար դրամ շահութահարկ պետական բյուջե վճարելուց։

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com