1․ՕՐԱԿԱՐԳ
2․ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 153–Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՄԱՍԻ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻՑ 15.101.500 (ՏԱՍՆՀԻՆԳ ՄԻԼԻՈՆ ՀԱՐՅՈՒՐ ՄԵԿ ՀԱԶԱՐ ՀԻՆԳ ՀԱՐՅՈՒՐ) ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴՐԱՄԸ ՖՈՆԴԱՅԻՆ ՄԱՍ ՈՒՂՂԵԼՈՒ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(Զեկուցող՝ Լ. ՋԻԼԱՎՅԱՆ)
3․ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ «ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ԱՐՎԵՍՏԻ ՊԱԼԱՏ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԵԿՇՌՈՒՄ ԱՌԿԱ ԼՐԻՎ ՄԱՇՎԱԾ (ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՈՉ ՊԻՏԱՆԻ) ԳՈՒՅՔԻ ԴՈՒՐՍԳՐՈՒՄԸ ԹՈՒՅԼԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(Զեկուցող՝ Լ.ՋԻԼԱՎՅԱՆ)
4․ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ԹՎՈՎ 150 (ՄԵԿ ՀԱՐՅՈՒՐ ՀԻՍՈՒՆ) ԱՆՁԱՆՑ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(Զեկուցող՝ Լ.ՋԻԼԱՎՅԱՆ)
5․ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐՆ ԱՃՈՒՐԴՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՃՈՒՐԴԻ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԳՆԵՐ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(Զեկուցող՝ Հ. ԳԱՍՊԱՐՅԱՆ)
6․ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԻ ՏԻԳՐԱՆ ՄԵԾԻ ՓՈՂՈՑԻ N 38/7 ՀԱՍՑԵԻ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆԸ ԵՎ ԴՐԱ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՎԱՐՁԱՎՃԱՐԻ ՉԱՓ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(Զեկուցող՝ Հ. ԳԱՍՊԱՐՅԱՆ)
7․ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ԳՈՒՅՔ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ԵՎ ԱՅԴ ՆՊԱՏԱԿԻ ՀԱՄԱՐ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(Զեկուցող՝ Հ. ԳԱՍՊԱՐՅԱՆ)
8․ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՖՈՐԱԼԲԵՐԳԻ ՓՈՂՈՑ N 2 ՀԱՍՑԵԻ ՀՈՂԱՄԱՍԸ «ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐԻՏԱՍ» ԲԱՐԵՍԻՐԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(Զեկուցող՝ Հ. ԳԱՍՊԱՐՅԱՆ)
9․ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 06-Ի N 140-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(Զեկուցող՝ Հ. ԳԱՍՊԱՐՅԱՆ)
10․ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՄՐՑՈՒՅԹՈՎ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՎԱՐՁԱՎՃԱՐՆԵՐԻ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ՉԱՓԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(Զեկուցող՝ Հ. ԳԱՍՊԱՐՅԱՆ)
11․ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 06-Ի N 145-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(Զեկուցող՝ Հ. ԳԱՍՊԱՐՅԱՆ)
12․ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԹՎՈՎ 11 (ՏԱՍՆՄԵԿ) ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(Զեկուցող՝ Մ. ՂԱԶԱՐՅԱՆ)
13․ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ՎՃԱՐ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ, ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՅԴ ՎՃԱՐԻ ԳԱՆՁՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(Զեկուցող՝ Ս. ՋԱՆՈՅԱՆ)
14․ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԹՎՈՎ 16 (ՏԱՍՆՎԵՑ) ԲԱԺԻՆՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(Զեկուցող՝ Հ. ՍՈՒԼԹԱՆՅԱՆ)
15․ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ԱՐԽԻՎԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(Զեկուցող՝ Ռ. ԱՍԱՏՐՅԱՆ)
16․ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ ԿԻՑ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԳՈՎ ԳՈՐԾՈՂ ԹՎՈՎ 3 (ԵՐԵՔ) ԽՈՐՀՐԴԱԿՑԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՆԱԽՆԱԿԱՆ ԿԱԶՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(Զեկուցող՝ Ռ. ԱՍԱՏՐՅԱՆ)
17․ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՉՈՐՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ԵՐԿՐՈՐԴ ՆԻՍՏԻ ՕՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(Զեկուցող՝ Ս. ԲԱԼԱՍԱՆՅԱՆ)
Ծառուկյան դաշինքի ստացած մանդատով հնարավո՞ր է կամ ի՞նչ է հնարավոր երկրում փոխել: Աղետի գոտու վերջնական վերականգնման, քաղաքին տրվող դոտացիան և տեղական բյուջեն ավելացնելու իր բանաձևն ունի ԱԺ պատգամավոր, Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը:
#DialogueforDemocracy
Այսօր կայացավ Գյումրու ավագանու տարեվերջյան նիստը: Օրակարգ ընդգրկված 10 որոշման նախագծից չընդունվեց միայն ԳԱԼԱ խմբակցության ուղերձը: Խմբակցությունը ՀՀ կառավարությունից խնդրում էր 550 մլն ՀՀ դրամ, որպեսզի Գյումրիում գործող համայնքապատկան վճարովի մանկապարտեզները դառնան անվճար, ինչպես մայրաքաղաքում է: 10 կողմ, 19 ձեռնպահ հարաբերակցությամբ այս նախագիծը չընդունվեց:
Ձայների մեծամասնությամբ հաստատվեց 2018 թվականի բյուջեն, այն կազմում է 3 մլրդ 357 մլն 33 հազար 700 ՀՀ դրամ:
«Մուշ զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությանն հատկացվեց 8 մլն 445 հազար 792 ՀՀ դրամ` Մուշ-2 թաղամասում գործող մանկական կենտրոնի 2018 թվականի տարեկան ծախսերը փոխհատուցելու համար:
Համայնքապատկան Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան մարզադպրոցին հատկացվեց 400 հազար դրամ` կազմակերպության ջեռուցման ծախսերը հոգալու նպատակով:
Տիգրան Մարտիրոսյանին եւ նրա մարզիչ Վահան Բիչախչյանին շնորհվեցին դրամական պարգեւներ համապատասխանաբար մարզիկին` 500 հազար, իսկ մարզիչին` 200 հազար ՀՀ դրամ:
Համայնքապատկան Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան մարզադպրոցին հատկացվեց 400 հազար դրամ` կազմակերպության ջեռուցման ծախսերը հոգալու նպատակով:
Գյումրու ավագանու չորրորդ նստաշրջանի առաջին նիստի օր ավագանին սահմանեց 2018 թվականի փետրվարի 19-ը:
Գյումրու ավագանու հաջորդ նիստը կկայանա փետրվարի 19-ին



Անի Մկրտչյան
©progressgyumri.am Armenian News/Analyses/Research/Interview/Monitoring: Tel: +37498 691-690
88-ի երկրաշարժից 29 տարի անց ինչպե”ս և ի”նչ չափով է լուծվել անօթևանության խնդիրը: Այս և այլ հարցերի շուրջ է հարցազրույցը ԱԺ պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանի հետ:
#DialogueforDemocracy
29 տարի անց: 1988 թվականի Սպիտակի ավերիչ երկրաշարժի հետեւանքով զոհվեց ավելի քան 25 հազար մարդ, 19 հազար մարդ հաշմանդամ դարձավ, անտուն մնաց 530 հազար քաղաքացի: Աղետն ընդգրկեց շուրջ 3000 քառակուսի կմ տարածք` 21 քաղաք ու շրջկենտրոն, 342 գյուղ: Ավերվեց Հայաստանի բնակֆոնդի 17%-ը: Հողին հավասարվեց 217 շենք` 20.600 բնակարան` 4 մլն 423 հազար քառակուսի մետր բնակմակերեսով: Աղետի հետեւանքով հասցված ընդհանուր նյութական կորուստ այդ ժամանակահատվածում հաշվարկվեց և կազմեց 10 մլրդ ԱՄՆ դոլար, որից 658 մլն-ը բաժին հասավ փլված ու վթարային դարձած շինություններին: Շիրակի մարզում 88-ի երկրաշարժի հետեւանքով բնակարանային փոխհատուցման հերթացուցակում ընգրկված էր 4271 անօթեւան ընտանիք, մինչ այժմ պետական ծրագրով նրանցից բնակարան է ստացել 2785-ը: Պետական ծրագրով բնակարան չի ստացել եւ մերժում է ստացել 344 ընտանիք: Այս ընտանիքներից մի մասը, սակայն, տարիների ընթացքում դիմել է դատական ատյաններ:
Դատարանները ճանաչել են նրանց` անօթեւան լինելու փաստը, սակայն դեռեւս պետական ծրագրով բնակարան չեն ստացել: Շուրջ 400 ընտանիք սահմանված ժամկետում չի հասցրել ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթերը կամ ընդհանրապես չի ներկայացել, հետեւաբար, չեն ճանաչվել շահառուներ: 98 ընտանիք երկրաշարժի հետեւանքով կորցրել է սեփական տուն եւ մինչ այժմ չի փոխհատուցվել: 155 ընտանիք մասնակիորեն փոխհատուցվել է. սրանք այն ընտանիքներն են, որոնք համարժեք փոխհատուցում ստացել են, սակայն ընտանիքի մի մասը շարունակում է հերթացուցակում հաշվառված մնալ: 71 ընտանիք ստացել է բնակարանի գնման վկայական, սակայն չեն կարողացել ձեռք բերել բնակարան, իսկ վկայականի ժամկետը լրացել է: Բացի նշված պետական ծրագրից, 1988-ից մինչ այժմ որոշ հասարակական կազմակերպություններ եւ հիմնադրամներ, անհատներ, կուսակցություններ, օտարերկրյա հյուրեր են բնակարաններ հատկացրել Շիրակի եւ հատկապես` Գյումրու անօթեւան շուրջ 300-350 ընտանիքի: Սակայն Գյումրիում դեռեւս անօթեւանության խնդիրն ամբողջովին լուծված չէ: Հիմնական պատճաներից է այն, որ մասնավորապես 90-ականներին պետական ծրագրով փոխհատուցում ստացած բնակարանը ընտանիքը սոցիալական պայմանների պատճառով վաճառել է, այնուհետ գնել ժամանակավոր կացարան` տնակ, որտեղ ապրում է մինչ այժմ: Պետությունը, բնականաբար, այս ընտանիքների նկատմամբ պետական պարտավորություն չունի, սակայն ընտանիքները փաստացի անօթեւան են: Գյումրու քաղաքապետարանի տվյալներով` Գյումրու վարչական տարածքում հաշվառված է մոտ 2150 տնակ, որոնցից 50-ից ավելին 10-15 տարի է լքված են, բնակեցված չեն: Գյումրիում անօթեւան ընտանիքները բնակվում են ոչ միայն տնակներում, այլեւ` վթարավտանգ շենքերում, որոնք Գյումրիում մոտ 88-ն են: Շիրակի մարզպետարանի տվյալներով`1988 թվականի երկրաշարժի հետեւանքով Գյումրիում փլված բնակարաններից ավելին է կառուցվել, սակայն անօթեւանության խնդիրը չի լուծվել, հիմնական պատճառն այն է, որ 29 տարիների ընթացքում ընտանիքները բազմացել են: Մյուս կողմից էլ, Գյումրու նորակառույց թաղամասերի շենքերի բնակարանները փակ են. անօթեւան ընտանիքները պետության կողմից փոխհատուցվել են, սակայն նախընտրել են ապրել ոչ թե նոր բնակարանում, այլ Գյումրուց եւ Հայաստանից հեռու:
Գյումրու ավագանու նիստի օրակարգ ընդգրկվել էր 22 որոշման նախագիծ, բոլորն էլ ձայների մեծամասնությամբ հաստատվեցին: ԳԱԼԱ խմբակցության ներկայացրած ուղերձի նախագիծը, որով ավագանու անդամները դիմում էին ՀՀ կառավարություն նախակրթարանային ուսումն անվճար դարձնելու համար, դարձյալ չընդգրկվեց ավագանու նիստի օրակարգ: Օրակարգին դեմ քվեարկելուց հետո ԳԱԼԱ-ն հեռացավ դահլիճից, քվեարկությունը շարունակեցին «Բալասանյան», ԲՀԿ, ՀՎԿ խմբակցության անդամները:
Հաստատվեցին Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմի, բոլոր համայնքային ոչ առեւտրային կազմակերպությունների հաստիքացուցակներն ու պաշտոնային դրույքաչափերը, համայնքի սեփականություն հանդիսացող գույքի գույքագրման փաստաթղթերը:
Գյումրու ավագանու որոշմամբ` տնակներում բնակվող 870 ընտանիքի հատկացվեց 13 մլն 50 հազար ՀՀ դրամ (յուրաքանչյուրին՝ 15.000)՝ ջեռուցման ծախսերը հոգալու նպատակով:
Ավագանու որոշմամբ` համայնքի սեփականություն հանդիսացող Մովսես Խորենացի փողոց թիվ 46/1 հասցեի բազմաբնակարան բնակելի շենքի թվով 11 սոցիալական բնակարաններն անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվեցին համայնքապետարանում հաշվառված, սոցիալական բնակարանների ծրագրում ընդգրկված եւ որպես շահառուներ ճանաչված անձանց:
2018 թվականին Գյումրու քաղաքապետարանի եւ ԱՌԴԱ բարեգործական հիմնադրամի միջոցներով 33 սոցիալական բնակարան է կառուցվելու եւ շահագործման հանձնվելու, այս տարի 11 սոցիալական բնակարան կառուցվեց ու շահագործման հանձնվեց: Բնակարանների սեփականատերը ոչ թե բնակիչն է, այլ` համայնքը:
Ավագանու հաջորդ նիստը կայանալու է դեկտեմբերին 21-ին:
Գյումրի համայնքի բյուջեի, քաղաքին տրվող դոտացիայի, այն ավելացնելու ավագանու ուղերձ-առաջարկի մասին կխոսեն Գյումրու ավագանու անդամներ Սուսաննա Աստոյանը՝ ԲՀԿ խմբակցությունից և Արման Գրիգորյանը՝ ԳԱԼԱ խմբակցությունից: 



2018 թվականին հանրապետության երկրորդ քաղաքի տարեկան բյուջեն պլանավորված է 3 միլիարդ 357 միլիոն 33 հազար 700 ՀՀ դրամ: Բյուջեի հանրային քննարկումը կայանալու է դեկտեմբերի 8-ին:
Համայնքի բյուջեն կազմելիս` հաշվի են առնվել 2018 թվականի պետական բյուջեում արտացոլված գնաճի, սղաճի եւ տնտեսական աճի միտումները:
Տեղական տուրքի հավաքագրվող ընդհանուր գումար նախատեսվում է 101 մլն 441 հազար դրամ, հողի եւ գույքի վարձակալությունից նախատեսվում է հավաքագրել 53 մլն 60 հազար դրամ, աղբահանության վարձավճար` 181 մլն 506 հազար ՀՀ դրամ եւ այլն:
Գյումրու քաղաքապետարանի տեղեկությունների համաձայն` հաշվետու ժամանակահատվածում համայնքի կողմից հավաքագրման ենթակա սեփական եկամուտների վարչական մասի 2018 թվականի մուտքերի նախատեսվող աճը 2016 թվականի փաստացի հավաքագրումների համեմատ կազմել է մոտ 31.0 տոկոս, իսկ 2018 թվականի վարչական մասի սեփական եկամուտների աճը 2017 թվականի ճշտված բյուջեի հաշվարկային ցուցանիշների հետ համեմատ կկազմի մոտ 10.55 տոկոս: 2018 թվականին բյուջեի սեփական եկամուտների տեսակարար կշիռը ընդհանուր բյուջեի մեջ 2016 թվականի փաստացի հավաքագրված սեփական եկամուտների տեսակարար կշռի համեմատ աճել է 7.13 տոկոսով, իսկ 2017 թվականի ճշտված բյուջեի հաշվարկային ցուցանիշների սեփական եկամուտների տեսակարար կշռի համեմատ աճը կազմել է 4.62 տոկոս:
2018-ին Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմի պահպանման ծախսերը կազմելու են 445 մլն 150 հազար դրամ, վարչական շենքի աշխատակիցների աշխատավարձերի եւ հավելավճարների վճարման համար նախատեսվում է հատկացնել 330 մլն 824 հազար դրամ, էներգետիկ ծառայությունների համար` 27 մլն 576 հազար դրամ, կոմունալ ծառայությունների համար` 3 մլն 988 հազար, կապի ծառայությունների համար` 8 մլն 762 հազար դրամ, նեքին գործուղումների համար` 680 հազար, արտասահմանյան գործուղւոմների համար` 1 մլն 800 հազար դրամ, մեքենաների եւ սարքավորումների ընթացիկ նորոգումների համար` 2 մլն 395 հազար դրամ:
Կառավարման ապարատի ծախսերը հաշվարկելիս` հաշի են առնվել նախորդ տարիների ընթացքում կատարված փաստացի ծախսերը, իսչպես նաեւ կառուցվածքային ստորաբաժանումների կողմից իրենց բաժինների բնականոն գործունեության ապահովման համար ներակայացված ապրանքների, աշխատանքների եւ ծառայությունների ձեռքբերման հայտերը:
2018 թվականի համար կառավարման ապարատի աշխատավարձի ֆոնդում տարեկան կտրվածքով պլանավորվել են հավելյալ միջոցներ, որոնք ուղղվելու են պայմանագրային հիմունքով աշխատող գործակալների, փորձագետների եւ գործավարների աշխատավարձերի վճարմանը, նաեւ միջոցներ են պլանավորվել վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի ծրագիրն իրականացնող խմբի անդամներին հավելավճարներ հատկացնելու համար, իսկ այլընտրանքային ծառայողների դրամակն օգնության բավարարման համար պետական բյուջեով հատկացված եւ հաստիքացուցակում պլանավորված 1 մլն 140 հազար ՀՀ տարեկան գումարը վճարվելու է Գյումրու կոմունալ ծաայություն բյուջետային հիմնարկ գործուղված այլընտրանքային ծառայողներին:
Տեղական տուրքեր եւ դրույքաչափեր
2017-ին կիրառվող դրույքաչափերը նույն ձեւով կգործեն նաեւ 2018 թվականի ընթացքում: 2017 թվականի դեկտեմբերի 6-ին ավագանու որոշումից հետո համայնքի ղեկավարի որոշմամբ հաստատվելու են քաղաքի վարչական տարածքում տեղական տեղական տուրքերի եւ վճարների 2018 թվականի դրույքաչափերի վերծանման չափանիշները:
Համայնքի վարչական տարածքում շենքերի, շինությունների, քաղաքաշինական այլ օբյեկտների քանդման թույլտվության համար տեղական տուրք նորից սահմանվելու է 5 հազար ՀՀ դրամ:
Ոգելից եւ ալկոհոլային խմիչքի վաճառքի թույլտվության համար` յուրաքանչյուր եռամսյակի համար`մինչեւ 26 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական եւ ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 9 հազար ՀՀ դրամ, 26-ից մինչեւ 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական եւ ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 12 հազար դրամ, 51-ից մինչեւ 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական եւ ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 15 հազար ՀՀ դրամ եւ այլն:
Ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվության համար` յուրաքանչյուր եռամսյակի համար` մինչեւ 26 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական եւ ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 9 հազար ՀՀ դրամ, 26-ից մինչեւ 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական եւ ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 12 հազար ՀՀ դրամ, 51-ից մինչեւ 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական եւ ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 15 հազար ՀՀ դրամ եւ այլն:
Համայնքի տարածքում բացօթյա առեւտուր կազմակերպելու թույլտվության համար տեղական տուրքը սահմանվում է յուրաքանչյուր օրվա համար` մեկ քառակուսի մետրի համար՝ 200 ՀՀ դրամ, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առեւտրի կետերում հեղուկ վառելիքի եւ (կամ) սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի եւ տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվության համար տեղական տուրքը սահմանվում է՝ 300 հազար ՀՀ դրամ, խանութներում, կրպակներում տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվության համար տեղական տուրքը ընթացիկ տարվա համար սահմանվում է՝ 30 հազար ՀՀ դրամ, համայնքի տարածքում հանրային սննդի կազմակերպման եւ իրացման թույլտվության համար տեղական տուրքը յուրաքանչյուր եռամսյակի համար սահմանվում է`հիմնական շինությունների ներսում` մինչեւ 26 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ 4 հազար 8 հարյուր ՀՀ դրամ, 26-ից մինչև 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ 9 հազար ՀՀ դրամ, 51-ից մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ 15 հազար ՀՀ դրամ եւ այլն:
Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմի հաստիքացուցակը 2018 թվականի հունվարի 1-ից
Գյումրու ավագանու դեկտեմբերի 6-ի նիստում հաստատվելու է Գյումրու քաղաքապետարանի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակն ու պաշտոնային դրույքաչափը:
Քաղաքապետարանը 2018-ին ունենալու է 243 աշխատակից, ամսական աշխատավարձի ֆոնդը կազմելու է 28 մլն 639 հազար 745 ՀՀ դրամ (ներառյալ հարկերը), տարեկան` 343 մլն 46 հազար 940 ՀՀ դրամ:
2018-ին Գյումրու քաղաքապետը կունենա 2 խորհրդական, նախկին 4-ի փոխարեն: Խորհրդականի 2 հաստիքները կրճատվել են, փոխարենը հայեցողական պաշտոնների թվում ավելացել են գլխավոր ճարտարապետի եւ համայնքի տնտեսական ծրագրերի զարգացման պատասխանատուի մեկական հաստիք:
Բնակկոմունալ եւ շրջակա միջավայրի պահպանության բաժնում կրճատվելու է 3 հաստիք, նախկինում բաժինն ունեցել է 19 աշխատակից, այս նոր հաստիքացուցակով կունենա 16: Քաղաքաշինության եւ ճարտարապետության բաժնում մեկ հաստիք կկրճատվի, 12-ի փոխարեն կգործի 11: Ֆինանսատնտեսագիտական բաժնում կկրճատվի 2 հաստիք: Եթե 2017-ին բաժինն ունեցել է 15, ապա 2018-ին կունենա 13 հաստիք:
Մյուս բաժինների հաստիքացուցակները կմնան անփոփոխ:
ՀՈԱԿ-ների հաստիքացուցակները
Դեկտեմբերի 5-ին Գյումրու ավագանու հաստատմանն է ներկայացվելու նաեւ համայնքային ենթակայության բոլոր կառույցների հաստիքացուցակները:
Օրինակ` համայնքային մանկապարտեզի տնօրենը 2018 թվականին ամսական ստանալու է 90 հազար 910 դրամ, հաշվապահը, երաժշտական ղեկավարը, մեթոդիստը, դաստիարակի օգնականը, բուժքույրը, խոհարարը, խոհարարի օգնականը, դռնապանը, հավաքարարը` 77 հազար 909, դաստիարակը` 109 հազար 48 դրամ` ներառյալ հարկերը: Նշված գումար չափով ամսական աշխատավարձ կստատան նրանք, ովքեր կունենան մեկ դրույք: Սրանք յուրաքանչյուրի ամսական դրույքաչափերն են:
Համայնքային երիտասարդական պալատը 2018-ին կունենա 5 հաստիք` տնօրեն, համակարգող, հավաքարար, հաշվապահ, տնտեսվար: Տնօրենի ամսական աշխատավարձը կազմելու է 105 հազար դրամ, համակարգողինը` 90 հազար, իսկ մյուսներից յուրաքանչյուրինը` 77 հազար 905 դրամ:
Մհեր Մկրտչյանի թանգարանին հատկացվելու է 6, 25 հաստիքային միավոր: Տնօրենի ամսական աշխատավարձը կազմելու է 108 հազար 250 դրամ, երկու էքսկուրսավարին` 155 հազար 810 դրամ, հաշվապահին հատկացվելու է 0,25 դրույք, ստանալու է 27 հազար 63 դրամ, իսկ ֆոնդապահը, հսկիչը, հավաքարարը ամսական ստանալու են 77 հազար 905 ՀՀ դրամ աշխատավարձ:
33 դրույք հատկացվելու է բռնցքամարտի մանկապատանեկան մարզադպրոցին, տնօրենի ամսական աշխատավարձը կազմելու է 96 հազար 700 դրամ, փոխտնօրենը, հնոցապանը, ուսմասվար, մեթոդիստը, հաշվապահը` ամսական 77 հազար 905 ՀՀ դրամ եւ այլն:
Անի Մկրտչյան
©progressgyumri.am
Armenian News/Analyses/Research/Interview/Monitoring: Tel: +37498 691-690; E-mail: progressgyumri@gmail.com ; progressgyumri@mail.ru
Գյումրու տարեկան բյուջեն վերջին տարիներին մոտ 3 միլիարդ 200 միլիոն կամ 3 միլիարդ 300 միլիոն դրամ է, որից պետական դոտացիան կազմում է շուրջ 2 միլիարդը: Հանրապետության երկրորդ քաղաքի սեփական եկամուտները կազմում են շուրջ մեկ միլիարդ ու մի քանի հարյուր միլիոն, որը համայնքի բյուջեի մոտ 1/3-րդ մասն է կազմում: Սովորաբար քաղաքի զարգացման ծրագրում ընդգրկված միջոցառումների գերակշռող մասը ժամանակին չի իրականացվում բյուջեի սուղ լինելու պատճառաբանությամբ: Մասնավորապես 88-ի երկրաշարժից մոտ 3 տասնամյակ տարի անց էլ Գյումրիում անօթեւանության խնդիրը չի լուծվում: Ոչ կառավարության եւ ոչ էլ Գյումրու զարգացման հնգամյա ծրագրում այս խնդրի լուծման կոնկրետ եւ հստակ քայլեր նշված չեն: Տեղական իշխանությունը տարբեր տարիների հայտարարում է, որ քաղաքի բյուջեի միջոցները բավարար չեն հիմնախնդիրների լուծման համար, սակայն, մյուս կողմից էլ, տասնյակ միլիոններ է ծախսում արձանների տեղադրման կամ շատրվանների վերանորոգման համար, որը քաղաքի բնակչության մեծամասնությունը չի ընդունում եւ առաջնային չի համարում: Քաղաքապետարանը չփորձելով մեկնաբանել այս ծախսերի արդյունավետ եւ անարդյունավետ լինելը, շահագրգռված է ավելացնել բյուջեի միջոցները: Տարբերակն արդեն հայտնի է: Գյումրու ավագանին 2018 թվականին տեղական բյուջեն ավելացնելու վերաբերյալ գրավոր ուղերձ է հղելու ԱԺ-ին ու ՀՀ կառավարությանը, որ պետական բյուջե վճարվող Գյումրու եկամտահարկի մի մասը փոխանցվի Գյումրու համայնքային բյուջե` միաժամանակ չպակասեցնել պետական դոտացիայի ծավալը: Գյումրու քաղաքապետն Սամվել Բալասանյանն արդեն նախնական հաշվարկներ կատարել է` 3 միլիարդի փոխարեն քաղաքի տարեկան բյուջեն կկազմի 5 միլիարդ: Այս թեմայով Գյումրու քաղաքապետարանում մի քանի տարի առաջ եղան քննարկումներ: Գյումրուն արտոնություններ տալու խնդրանքով` ԱԺ-ի որոշ պատգամավորների հանձնվեցին առաջարկությունների փաթեթներ, սակայն արդյունքում որեւէ դրական փոփոխություն չեղավ: Անհայտ է, թե հաջորդ տարի արդյոք գերատեսչություններն ընդունելու են համայնքի առաջարկը:
©progressgyumri.am Armenian News/Analyses/Research/Interview/Monitoring: Tel: +37498 691-690; E-mail: progressgyumri@gmail.com ; progressgyumri@mail.ru
#DialogueforDemocracy
Հաջորդ տարվա գլխավոր ֆինանսական փաստաթղթի՝ 2018 թ. բյուջեի, Շիրակի մարզին տրվող դոտացիաների, ֆինանսատնտեսական վիճակի, առկա խնդիրների ու դրանց լուծման ուղղությամբ կառավարության կողմից իրականացվող ծրագրերի մասին է խոսել Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը: