Տեսանյութեր

Գյումրու ավագանին 22 հարցին կողմ քվեարկեց մեկ ժամում

Այսօր Գյումրու ավագանու անդամների հաստատմանը ներկայացվել էր 22 որոշման նախագիծ, բոլորն էլ միաձայն ընդունվեցին։ Նիստը տեւեց մոտ 60 րոպե, 33 ավագանու անդամից ներկա էր 24-ը։ Շուրջ 61 միլիոն ՀՀ դրամ հատկացվեց համայնքապատկան եւ այլ կառույցների, անհատների։ 3 մլն 700 հազար դրամ հատկացվեց Գյումրու համայնքային ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատությունների ավարտական խմբերի եւ սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների համար դպրոցական պայուսակներ եւ գրենական պիտույքներ ձեռք բերելու նպատակով: Գյումրու 18 համատիրությունների սպասարկման տարածքներում գտնվող բազմաբնակարան շենքերում վերանորոգման աշխատանքներ կատարելու նպատակով տրամադրվեց 24 մլն 500 հազար դրամ: 155 սոցիալապես անապահով ընտանիքի հատկացվեց 1 մլն 550 հազար դրամ, յուրաքանչյուրին՝ 10 հազար ՀՀ դրամ։ Հրդեհի հետեւանքով տուժած Սուվարյաններին հատկացվեց 200 հազար, իսկ Նալբանդյանների ընտանիքին՝ 50 հազար դրա եւ այլն։ Գյումրու ավագանին նաեւ միաձայն համաձայնություն տվեց Աբովյան ճեմափողոցում տեղադրել բարերար Քըրք Քըրքորյանի արձանը, որի հեղինակը լինելու է Արտուշ Պապոյանը, ֆինանսական մասն հոգալու է լենինականցի, ԱՄՆ քաղաքացի Գրիգոր Բեդիրյանը։ Ավագանու հաջորդ նիստը կայանալու է մայիսի 18-ին:P2370595P2370577P2370599P2370532

Երկխոսություն՝հանուն ժողովրդավարության /Dialogue for Democracy 03.04.2018

Ապրիլի 9-ին կավարտվի Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետը, և գործող կառավարությունը հրաժարական կտա:
Ապրիլի 17-ին խորհրդարանը կընտրի նոր վարչապետ: Իսկ մինչ այդ հնարավո՞ր է լինեն շրջադարձային փոփոխություններ: Այս օրերին իշխանափոխության հայտ ներկայացրին քաղաքական մի քանի ուժեր, նախաձեռնություններ:
Ո՞ր ուժերը և ինչպե՞ս կարող են միավորվել այդ գործընթացներում: Այս հարցերի շուրջ խոսել են ՀՀ գերագույն խորհրդի պատգամավոր, Հանուն Հայաստան ճակատի նախաձեռնող խմբի անդամ ` Ալբերտ Բաղդասարյանը և փաստաբան `Հարություն Բաղդասարյանը:
#DialogueforDemocracy

02180003.00_19_32_37.неподвижное изображение03402180003.00_46_27_01.неподвижное изображение02902180003.00_48_18_18.неподвижное изображение024

Հնարավոր ու անհնար իշխանափոխություն․ կարծիք են հայտնում Գյումրիում

Կառավարման նոր համակարգի դեպքում արդյո՞ք Շիրակի մարզում կլինի դրական տեղաշարժ:
Հնարավո՞ր է Հայաստանում հասնել իշխանափոխության, ինչպե՞ս:  ⤵️⤵️

Երկխոսություն՝հանուն ժողովրդավարության /Dialogue for Democracy 26.03.2018

📌 Աժ 6-րդ գումարման երրորդ նստաշրջանի առավել կարևոր ու թեժ քննարկումների շուրջ խոսել է ՀՀԿ խմբակցությունից, Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ֆելիքս Ցոլակյանը:
#DialogueforDemocracy

02180003.00_24_58_18.неподвижное изображение02802180003.00_36_44_32.неподвижное изображение01602180003.00_18_26_09.неподвижное изображение022

Ավագանու նիստին քննարկվեց 18 որոշման նախագիծ

Մարտի 19-ին ավագանին միաձայն որոշեց որպես նվիրատվություն համայնքի բյուջեից որոշ կառույցների հատկացնել որոշակի գումար՝ 650 հազար ՀՀ դրամ հատկացրեց Հայաստանի գրողների միության Շիրակի մարզային բաժանմունքին՝ 2018 թվականին նախատեսված  բազմաբնույթ գրական միջոցառումները պատշաճ մակարդակով կազմակերպելու եւ իրականացնելու համար,

200 հազար ՀՀ դրամ՝ «Ավանսեն» ֆրանկոֆոն երիտասարդական թատերական ասոցիացիային՝  2018 թվականի մարտի 30-31-ին անցկացվելիք ֆրանկոֆոն դպրոցական ազգային երկրորդ փառատոնը պատշաճ մակարդակով կազմակերպելու, իրականացնելու համար,  250 հազար դրամ՝ Գյումրու դրամատիկական թատրոնին եւ Հովհ․Շիրազի «Շիրազյան անտիպներ» գրքի տպագրման ծախսերը հոգալու նպատակով 1 մլն 400 հազար ՀՀ դրամ։

Ավագանու որոշմամբ Գյումրու թիվ 6 երաժշտական դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց Մանյա Հովհաննիսյանը։

Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմին սեփականության իրավունքով պատկանող թվով 4 տրանսպորտային միջոցների 2018 թվականի գույքահարկի գումարի վճարման նկատմամբ ավագանին արտոնություն սահմանեց, զրոյացվեց 58 հազար 800 ՀՀ դրամը։

Ավագանին միաձայն որոշում ընդունեց լիազորել համայնքի ղեկավար Սամվել Բալասանյանին՝  Գյումրի համայնքի անունից մասնակցելու 2018 թվականի բյուջետային ֆինանսավորման ծրագրին եւ ներկայացնելու երկու ծրագրերի հայտերը։

Հաջորդ ավագանու նիստը կայանալու է ապրիլի 19-ին։

Անի Մկրտչյան

02180003.00_04_22_14.неподвижное изображение01702180003.00_04_23_26.неподвижное изображение01602180003.00_04_39_45.неподвижное изображение01902180003.00_03_59_47.неподвижное изображение01502180003.00_04_18_35.неподвижное изображение021

 

Երկխոսություն՝հանուն ժողովրդավարության /Dialogue for Democracy 18.03.2018

Կուսակցական մենաշնորհի պայմաններում կարևորվո՞ւմ է, արդյոք, թե ով կլինի վարչապետ և ներկա ընդդիմության պայմաններում հնարավո՞ր է կանխել գործող իշխանությունների վերարտադրմանը: Այս և այլ հարցերի շուրջ խոսել են Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը և Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի Ժողովրդավարության ինստիտուտի մոնիտորինգի և զեկուցման ծրագրի համակարգող Վարդինե Գրիգորյանը:

#DialogueforDemocracy

Фильм 01.Статические 025Фильм 01.Статические 017Фильм 01.Статические 019

Նոր վարչապետին սպասելիս․ հնարավոր ու անհնար փոփոխությունները Շիրակի մարզում

2015 թվականի սահմանադրական փոփոխությունների արդյունքում Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ երկրի նախագահն ընտրվեց ոչ թե համաժողովրդական ընտրություններով, այլ Ազգային ժողովի կողմից:

Խորհրդարանական կառավարման համակարգի անցման արդյունքում  ՀՀ թիվ մեկ պաշտոնյան լինելու է վարչապետը, իսկ նախագահի լիազորությունները կրճատվել են:

Մարտի 2-ին ԱԺ-ը ՀՀ նախագահ ընտրեց Արմեն Սարգսյանին, ում առաջադրել էր ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն: Ա․Սարգսյանն իր լիազորությունները կստանձնի գործող նախագահի լիազորությունների ավարտին՝ ապրիլի 9-ին։

Գործող վարչապետն ու կառավարության անդամները, մինչեւ նոր վարչապետի ընտրությունը, կլինեն ժամանակավոր պաշտոնակատարներ:

1992-1995 թթ. Արմեն Սարգսյանը Հայաստանի դեսպանն էր Միացյալ Թագավորությունում: Միաժամանակ զբաղեցնում էր Եվրոպայում Հայաստանի «ավագ դեսպանի», Եվրոպական միությունում, Բելգիայում, Նիդեռլանդներում, Լյուքսեմբուրգում եւ Վատիկանում դեսպանի պաշտոնները:

1995-1996 թթ. Եվրոպական միությունում Հայաստանի առաքելության ղեկավարն էր:

1996թ. նոյեմբերի 1-ին Արմեն Սարգսյանը դարձավ Հայաստանի հինգերորդ վարչապետը, սակայն պաշտոնավարեց ընդամենը չորս ամիս եւ 1997թ. փետրվարի 28-ին թողեց իր պաշտոնը։

1998-2000 թթ. նա կրկին զբաղեցրել է Լոնդոնում Հայաստանի դեսպանի պաշտոնը:

Ներքաղաքական գործընթացների կիզակետում այժմ շարունակում է մնալ կարեւորագույն հարցը, թե ով է լինելու  հանրապետության նոր վարչապետը։Կոալիցիայի ներկայացուցիչները՝ ՀՀԿ-ականներն ու ՀՅԴ-ականներն հայտարարում են, որ նոր վարչապետի թեկնածուի անունը կհայտարարեն ապրիլի 9-ից ոչ շուտ, ՀՅԴ-ում ասում են նաեւ, որ վարչապետի հարցի որոշումը պատկանում է բացառապես ՀՀԿ-ին:

Արդյոք ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կառաջադրվի վարչապետի պաշտոնում․ այս հարցին դեռեւս հստակ պատասխան չկա․միաժամանակ մամուլում կարծիք է շրջանառվում, որ Կարեն Կարապետյանը կդառնա վարչապետ, Սերժ Սարգսյանը՝ Պաշտպանության նախարար։ՀՀ նոր վարչապետը կընտրվի թեկնածուների առաջադրման հաջորդ օրը, վարչապետին ընտրելու են ապրիլի 17-ին։

 

Անի Մկրտչյան

©progressgyumri.am  Armenian News/Analyses/Research/Interview/Monitoring:

 

 

 

 

 

 

 

 

Երկխոսություն՝հանուն ժողովրդավարության /Dialogue for Democracy 26.02.2018

ՀՀ նախագահը կարո՞ղ է ՀՀ սահմանադրության երաշխավորը լինել, երբ նրա լիազորությունները նվազում են: Սահմանադրական կարգավորումներով Ինչ լիազորություններ ունեն ՀՀ նախագահը, ՀՀ վարչապետը, ՀՀ ԱԺ-ը: Խորհրդարանական կառավարման նոր ձևի մեջ հնարավոր վտանգներ պարունակվո՞ւմ են, թե ոչ։ Այս հարցերի շուրջ խոսել են Սախարովի ՄԻՊ կենտրոնի Շիրակի տարածքային կենտրոնի ղեկավար Սեյրան Մարտիրոսյանը, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի խորհրդի նախագահ, Գյումրու ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոնիսյանը, Թրանսփարենսի Ինտերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ընտրական ծրագրերի համակարգող Արմեն Գրիգորյանը:
#DialogueforDemocracy

SHAPKA PORC.01_07_41_22.неподвижное изображение020SHAPKA PORC.01_19_23_11.неподвижное изображение005SHAPKA PORC.00_53_13_11.неподвижное изображение025SHAPKA PORC.01_31_23_05.неподвижное изображение007SHAPKA PORC.01_31_43_05.неподвижное изображение021SHAPKA PORC.01_12_17_17.неподвижное изображение013SHAPKA PORC.01_02_46_01.неподвижное изображение026SHAPKA PORC.00_57_44_05.неподвижное изображение016

Նախագահի եւ վարչապետի ընտրություններին ընդառաջ․ կարծիք են հայտնում Գյումրիում

Կառավարման համակարգի փոփոխության արդյունքում արդյո՞ք Շիրակում դրական տեղաշարժ կլինի: 4-րդ նախագահին ընտրելու է ոչ թե ժողովուրդը, այլ՝ խորհրդարանը․ որքանո՞վ է ընդունելի: ©progressgyumri.am Armenian News/Analyses/Research/Interview/Monitoring: Tel: +37498 691-690; E-mail: progressgyumri@gmail.com ; progressgyumri@mail.ru

Երկխոսություն՝հանուն ժողովրդավարության /Dialogue for Democracy 19.02.2018

Կառավարման նոր համակարգին անցնելու անհրաժեշտությունը ինչո՞վ է պայմանավորված և կապահովվի արդյոք խորհրդարանական համակարգում իշխանության ճյուղերի տարանջատման և հակակշռման սկզբունքը: ՀՀ չորրորդ նախագահի ընտրությունը ԱԺ-ին վերապահելը հակասո՞ւմ է արդյոք գործող Սահմանադրությանը: Այս հարցերի շուրջ խոսել են Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, ՇՊՀ դասախոսներ Արթուր Համբարձումյանը, Գագիկ Համբարյանը:

SHAPKA PORC.01_29_43_13.неподвижное изображение015SHAPKA PORC.01_23_40_19.неподвижное изображение014SHAPKA PORC.00_58_47_04.неподвижное изображение007SHAPKA PORC.01_31_38_15.неподвижное изображение018SHAPKA PORC.01_47_39_24.неподвижное изображение010