Yearly Archives:2022

«Ընտանեկան բռնություն․ օրենքն ու հասարակության կարծրատիպերը»

«Ընտանեկան բռնություն․ օրենքն ու հասարակության կարծրատիպերը»
—————————————
📌Հայաստանում ընտանեկան բռնության դեպքերը չեն նվազում. դա են վկայում Քննչական կոմիտեի տվյալները՝ 2022 թվականի առաջին կիսամյակում ընտանեկան բռնությունների վերաբերյալ քննվել է 391 քրեական գործ: 2022-ին, վերջին տարիների համեմատ, կանանց նկատմամբ բռնության ամենաբարձր ցուցանիշն է գրանցվել:
📌2017 թ․ ընդունվել է «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքը, որը շատ փաստաբնների կարծիքով, լրջագույն բացեր ունի։
—————————————
Ուղիղ հեռարձակում 🔴 

—————————————
ℹԲանախոսներ՝
➡ Կարինե Դավթյան- «Կանանց իրավունքների տուն » ՀԿ նախագահ
➡ Արմինե Գմյուր- Հոգեբան -հոգեվերլուծող
➡ Արինա Մեծոյան- Փաստաբան
➡ Քրիստինա Բաղդասարյան – «Կանանի» սոցիալ-հոգեբանական կենտրոն ՀԿ
🔗Համակարգող՝ Լուսինե Մովսիսյան
————————————————————————
Քննարկումն իրականացվում է «Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում. հուսալի և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կառուցում» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է Դոյչե Վելլե ակադեմիայի կողմից՝ Բի-Բի-Սի Մեդիա էքշնի-ի, ԲՀՀ-Հայաստանի, Հետաքննող լրագրողներ (Hetq.am) ՀԿ-ի և ֆակտոր տեղեկատվական կենտրոնի հետ համատեղ։ Բովանդակության համար պատասխանատվություն է կրում  dialoguemc.am- ը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները: 

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

Գյումրիի 2023 թվականի բյուջեն հաստատվել է մոտ 677 մլն դրամով պակաս՝ 2022 թվականի համեմատ

Գյումրիի ավագանու արտահերթ նիստում այսօր հաստատվել է քաղաքի 2023 թվականի տարեկան բյուջեն: Բյուջեի հաստատմանը վերաբերող նիստին ավագանիներն այնքան էլ մեծ ակտիվություն չէին ցուցաբերել, բացակաները շատ էին, թեև քվորում ապահովվել էր: Ընդդիմադիր ,,Զարթոնք,, խմբակցությունն ընդհանրապես չէր ներկայացել:

Գյումրիի հաջորդ տարվա բյուջեն կկազմի 4 մլրդ 491 մլն դրամ: 2022-ի բյուջեն 5 մլրդ 168 մլն դրամ էր, պակասել է նախևառաջ այն պատճառով, որ համայնքին պետությունից հատկացվող դոտացիան է նվազել: 2023 թվականի դոտացիան կկազմի մոտ 2 մլրդ 588 մլն դրամ: 2022 թվականի դոտացիայի համեմատ, այն կրճատվել է 208 մլն դրամով: Հիշեցնենք, որ դոտացիայի հաշվարկը հատուկ բանաձևով է տարվում ու բնակիչների թվի նվազելը նույնպես ազդում է այդ հաշվարկի վրա: 2023 թվականի բյուջեում համայնքի սեփական եկամուտների ավելացում քաղաքապետարանը չի կանխատեսել, ընդհակառակը, եկամուտների հավաքագրումները մոտ 12 մլն դրամով նվազելու են: Գյումրի համայնքի ղեկավարի խորհրդական Լենա Ջիլավյանը հայտնեց, որ սեփական եկամուտների հավաքագրումները շատ է դժվարացել, մարդիկ հարկերը չեն վճարում, խնդիրը անկանխիկ գործառնությունների մասին օրենքի ընդունումից հետո է ի հայտ եկել: Տեղական բյուջեի բոլոր վճարները պարտադիր պետք է հավաքագրվեն բացառապես անկանխիկ եղանակով, ինչը խնդիր է ստեղծում, քանի որ մարդիկ հարկերից բացի, պետք է նաև միջնորդավճար մուծեն: Նախկինում, ըստ Լենա Ջիլավյանի, համայնքապետարանի գործակալների միջոցով էր հավաքագրումն ապահովվում: Հիմա, ըստ նրա, քաղաքապետարանի ուղարկած ծանուցման  նամակները հիմնականում հասցեատիրոջը չեն հասնում, ետ են գալիս:

Լենա Ջիլավյանի խոսքով, նախկինում Գյումրիի քաղաքապետարանը նաև պատվիրակված ծառայություններ էր իրականացնում. սոցծառայությունների և քաղաքացիական կացության ակտերի գրանցման ծառայության աշխատանքները ֆինանսավորվում էր պետբյուջեից, տեղական բյուջեին: Հիմա, մեխանիկորեն, այդ գումարներն էլ տեղական բյուջե չեն մուտքագրվում, քանի որ այդ ծառայությունները պետբյուջեի հաշվին են իրականացվում:

Նիստի ավարտին, Գյումրիի քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը նշեց, որ համայնքային գույքերով հետաքրքրվողները շատ են, որոնց օտարումով հնարավոր կլինի քաղաքի համար շատ աշխատանքներ կատարել:

 

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

«Խտրականություն» Արթուր Սաքունց

#HumanRights #Մարդու_Իրավունքներ

ℹ Հավասարությունն ու խտրականության արգելումը պետության ժողովրդավարական կառավարման հիմքն է:

ℹ Խտրականությունը հակասում է մարդու իրավունքների հիմնարար սկզբունքին՝ բոլոր մարդիկ հավասար են իրենց արժանապատվությամբ և իրավունքներով:

_ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _

Հարցազրույցը իրականացվում է «Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում. հուսալի և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կառուցում» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է Դոյչե Վելլե ակադեմիայի կողմից՝ Բի-Բի-Սի Մեդիա էքշնի-ի, ԲՀՀ-Հայաստանի, Հետաքննող լրագրողներ (Hetq.am) ՀԿ-ի և ֆակտոր տեղեկատվական կենտրոնի հետ համատեղ։ Բովանդակության համար պատասխանատվություն է կրում  dialoguemc.am- ը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները: 

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

Շիրակի մարզի Անի համայնքն առանց տեղական իշխանությունների.կանցկացվեն կրկնակի ընտրություններ

Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքում սեպտեմբերի 25-ին անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից հետո համայնքային իշխանություն այդպես էլ չձևավորվեց: Ընտրապայքարի դուրս եկած ու օրենքով սահմանված շեմը հաղթահարած երեք քաղաքական ուժերը համայնքի ղեկավարման հարցում ընդհանուր հայտարարի չեկան, համայնքի ղեկավար էլ չընտրվեց: Հիշեցնենք, մրցակցությունը «Քաղաքացիական պայմանագիր», «Հայկական երազանք» կուսակցությունների եւ «Ազգ-համայնք» դաշինքի միջև էր:

2017 թվականին խոշորացված Անի համայնքը միավորելով 19 բնակավայր ունի: Կենտրոնը Մարալիկ քաղաքն է:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համայնքի ղեկավարի թեկնածուն Անիում Արման Սարիբեկյանն էր, ով Մարալիկի, Արթիկի և Ախուրյանի «Հայ փոստի» համակարգողն էր: «Հայկական երազանք» կուսակցության ցուցակը գլխավորում էր Անիի ավագանու անդամ, գործարար Ագուն Սաղաթելյանը, իսկ «Ազգ-համայնք» դաշինքի ընտրացուցակի առաջին համարը զբաղեցնում էր Մարալիկի երկարամյա քաղաքապետ, հետագայում Անի խոշորացված համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանը:

Սեպտեմբերի 25-ին Անիում քվեարկությունը համամասնական ընտրակարգով էր, մասնակցել էր ցուցակային ընտրողների 49,44 տոկոսը՝ 7 հազար 861 ընտրող:

Թեկնածուների ձայների հարաբերակցությունն այսպիսին էր. «Հայկական երազանք» կուսակցությունն ստացել էր 1037 ձայն կամ 13,24 տոկոս, «Քաղաքացիական պայմանագիրը»՝ 3032 ձայն կամ 38,71 տոկոս, «Ազգ-համայնք» դաշինքը՝ 3763 ձայն կամ 48,05 տոկոս: Անիի ավագանու 21 մանդատները բաշխվել էին հետևյալ կերպ. «Հայկական երազանք» կուսակցություն՝ 3 մանդատ, «Քաղաքացիական պայմանագիր»՝ 8 մանդատ,«Ազգ-համայնք» դաշինք՝10 մանդատ: Ոչ մի ուժ մեծամասնություն չէր կազմել, իսկ համայնքի ղեկավար ընտրվելու համար առնվազն 11 կողմ ձայն էր պետք, այսինքն, գոնե 2 ուժ պետք է միավորվեր, որ համայնքի ղեկավար ընտրվեր:

Նոյեմբերի 11-ին, Անիի ավագանու լիազորությունների լրանալու օրը, հրավիրվել էր նորընտիր ավագանու առաջին նիստը, որը քվորում չլինելու պատճառով չէր կայացել: Շիրակի մարզպետարանի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Արամ Անտոնյանը Երկխոսության մեդիա կենտրոնին հայտնեց, որ շարունակաբար, 2-3 օրը մեկ, թվով 6 նիստ է հրավիրվել Անի համայնքում, բայց դրանք չեն կայացել իրավազոր չլինելու պատճառով: Ի վերջո, օրենքով նախատեսված երկշաբաթյա ժամկետն ավարտվել է և համայնքի ղեկավար չի ընտրվել: Կառավարությունն էլ, ըստ Արամ Անտոնյանի, վաղաժամկետ դադարեցրել է նորընտիր ավագանու լիազորությունները: Իսկ դեկտեմբերի 8-ի վարչապետի որոշմամբ, Անի համայնքի ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Արման Սարիբեկյանը:

Դրանից հետո Անի համայնքում ՏԻՄ ընտրությունների նոր օր սահմանվեց: Կրկնակի ընտրությունները տեղի կունենան 2023 թվականի մարտի 26-ին: Սա պետական բյուջեից հավելյալ ծախս կպահանջի, առնվազն 10 մլն դրամի չափով: Ու սա այն դեպքում, երբ Անիի բնակավայրերը բազմաթիվ խնդիրներ ունեն, որոնց լուծումները չեն գտնվում սուղ միջոցների պատճառով:

Քաղաքական ուժերի ներկայացուցիչներն հիմա չեն ուզում խոսել այն մասին, թե ինչու համայնքային իշխանություն ձևավորելու գործում փոխզիջման չգնացին ու միմյանց հետ համագործակցելու եզրեր չգտան:

«Հայկական երազանք» կուսակցության թեկնածու Ագուն Սաղաթելյանը Երկխոսության մեդիա կենտրոնին փոխանցեց, որ ինքը քվեարկության արդյունքներն առանց իմանալու, դեռ ընտրություններից 1 ամիս առաջ հայտարարություն էր տարածել, որ ոչ մի քաղաքական ուժի հետ կոալիցիա չի կազմելու: Ըստ նրա, այդ ամենն իր պատճառահետևանքային կապերն ունի, իսկ առաջիկա ընտրություններին կմասնակցի, թե՝ ոչ, դա դեռ որոշված չէ, քննարկման փուլում է:

«Ազգ-համայնք» դաշինքի համայնքի ղեկավարի թեկնածու Արտակ Գևորգյանը, ով  ընտրողների ավելի քան 48 տոկոսի քվեին էր արժանացել, հավաստեց. «Գուցե քաղաքական գործընթաց էր, դրա համար չստացվեց համագործակցությունը, իսկ ես ապաքաղաքական անձ եմ, չեմ զբաղվում քաղաքականությամբ: Երբևէ, եթե առաջադրվել եմ համայնքի ղեկավարի թեկնածու, ապա դա եղել է ժողովրդի, իմ թիմի պահանջով: Ես որպես վստահություն ներկայացնող անձ ունեմ իմ գործառույթները: Եղե՛լ եմ, կա՛մ ու շարունակական լինելու եմ իմ ժողովրդի կողքին»:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության համայնքի ղեկավարի թեկնածու Արման Սարիբեկյանը ոչ թե ակնարկեց, այլ վստահաբար ասաց, որ ինքը առաջիկա ընտրություններում միանշանակ առաջադրվելու է որպես թեկնածու:

Մինչ ՔՊ-ական թեկնածուի համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակվելը, նախկին աշխատակազմի շատ աշխատողներ ազատման դիմում էին ներկայացրել ու հեռացել: Արտակ Գևորգյանի խոսքով, համայնքապետարանի աշխատակիցների մոտ 95 տոկոսը աշխատանքից ինքնակամ ազատման դիմում է ներկայացրել: Սա հերքեց համայնքապետի պաշտոնակատարը, նշելով, որ միայն 5-6 աշխատող է հեռացել, իսկ ոմանք, ում աշխատանքային պայմանագրերի ժամկետները լրանալու են դեկտեմբերի 31-ին, արձակուրդ են ձևակերպել ու աշխատանքի չեն գալիս: Ընդհանուր առմամբ, ըստ նրա, այս ամենի հետևանքով համայնքապետարանի աշխատանքը չի տուժել:

Սակայն, հակառակն են հավաստում փաստերը:

Շիրակի մարզպետարանի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Արամ Անտոնյանի հավաստմամբ, համայնքի աշխատանքը նախ տուժում է այն պատճառով, որ ավագանի չունի:

«Այն, ինչը որ ավագանու գործառույթների մեջ է մտնում, ինչ-որ բան հաստատելը, և այլն,  ավագանի չի եղել, չի արվել, գործը չի էլ իրականացվել»,-ասում է նա և ավելացնում. «Բացի դրանից, նաև կան համապատասխան մասնագետներ, որոնք որոշակի գործառույթներ պիտի իրականացնեն. նույն սուբվենցիոն ծրագրերի հայտերի նախապատրաստում, թեև որոշ աշխատանքներ այս մասով կատարվել են, բայց շատ բաներ կիսատ են մնացել: Մենք այս պահին չունենք էլ արդեն հաստատված ծրագիր, ինչը իրականում խնդիր է»:

Ըստ Արամ Անտոնյանի, նաև տարատեսակ մասնագետների աշխատանքից դուրս գալու արդյունքում, շատ գործընթացներ դանդաղել կամ կանգ են առել, որովհետև այդ աշխատողները որոշակի խնդիրներ լուծելու իրավասություն ունեին: Ու հիմա, երբ այդ մասնագետները չկան, նրանց փոխարեն, ինչ որ մեկը պետք է այդ աշխատանքները կատարի, բայց ինչքանո՞վ դա արդյունավետ կանի, արդեն խնդիր է:

Ամենամեծ խնդիրը, ըստ Արամ Անտոնյանի, համայնքի բյուջեի կատարողականն է, որը բավականին ցածր ցուցանիշ է և անդրադառնում է ամբողջ մարզի ցուցանիշների վրա: Խոսքը Անի համայնքի սեփական եկամուտների հավաքագրման մասին է, որը 74 տոկոս է կազմում: Ցածր ցուցանիշի մասին օրերս մարզխորհրդի նիստում ևս խոսեցին:

Համայնքի ղեկավար և ավագանի չունենալու պարագայում հնարավոր չէ նաև Անիի զարգացման հնգամյա ծրագիրը մշակել ու հաջորդ տարվա բյուջեն կազմել: Համայնքի 2023 թվականի գլխավոր ֆինանսական փաստաթուղթը, ըստ Արամ Անտոնյանի, կազմվելու է 2022 թվականի բյուջեի համամասնություններով: Նա ընդգծեց, որ, համայնքի կառավարումը կաթվածահար է այնքանով, որ այն, ինչը ավագանու լիազորությունն է, չի արվում, բաց է մնում:

«Եկել է համայնքի ղեկավարի պաշտոնակատարը, աշխատակազմի մեծ մասը տեղում չէ, արդեն չեն աշխատում, նոր կադրեր են գալու: Ու թե ինքանով այդ աշխատողները խնդրին կտիրապետեն ու ինչքանով արագ կներգրավվեն այդ գործընթացների մեջ, դա արդեն հարց է: Բնականաբար, աշխատանքների որակն ու ընթացքը տուժելու են: Սա բացառիկ վիճակ է, որը համամասնական կարգով նախորդ ՏԻՄ ընտրությունների ժամանակ Շիրակի մարզում չի եղել»,-հաստատեց Արամ Անտոնյանը: Մինչդեռ, Անի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արման Սարիբեկյանը հակառակն է պնդում, որ 240 հաստիք ունեցող համայնքում կադրային խնդիր չկա, ավելին, ինքը կադրային փոփոխություններ է անելու:

Կարինե Կազարովա

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

«Սոցիալական իրավունք» Վիկտորիա Եղոյան

#HumanRights #Մարդու_Իրավունքներ

ℹ Յուրաքանչյուր ոք ունի սոցիալական ապահովության իրավունք։

ℹ Սոցիալական իրավունքների ապահովումը նշանակում է, որ յուրաքանչյուր ոք՝ անկախ տարիքից և աշխատունակությունից, երաշխավորված լինի իր նվազագույն պահանջները և անհրաժեշտ ծառայությունները բավարարելու միջոցներով։

ℹ Սոցիալական պետության հիմնական նպատակներից է հաստատել սոցիալական արդարություն քաղաքացիների միջև և ապահովել նրանց սոցիալական պաշտպանվածությունը։

_ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _

Հարցազրույցը իրականացվում է «Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում. հուսալի և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կառուցում» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է Դոյչե Վելլե ակադեմիայի կողմից՝ Բի-Բի-Սի Մեդիա էքշնի-ի, ԲՀՀ-Հայաստանի, Հետաքննող լրագրողներ (Hetq.am) ՀԿ-ի և ֆակտոր տեղեկատվական կենտրոնի հետ համատեղ։ Բովանդակության համար պատասխանատվություն է կրում  dialoguemc.am- ը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները: 

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

«Ներառական կրթություն. հիմնախնդիրներն ու մարտահրավերները»

«Ներառական կրթություն. հիմնախնդիրներն ու մարտահրավերները»
—————————————
📌Հայաստանի Հանրապետությունը համընդհանուր ներառական կրթությունը հռչակել է որպես յուրաքանչյուր երեխայի կրթության իրավունքի ապահովման երաշխիք։
📌Ներառական կրթության քաղաքականությունը նպատակաուղղված է յուրաքանչյուր երեխայի կրթության մատչելիության, հավասար մասնակցության հնարավորության և որակի ապահովմանը:
📌ՀՀ-ն հռչակել է ներառական կրթությունը որպես յուրաքանչյուր երեխայի կրթության իրավունք: Մինչև 2025 թվականը Հայաստանը պետք է անցնի համընդհանուր ներառական կրթության:
—————————————
Ուղիղ հեռարձակում 🔴  

—————————————
ℹԲանախոսներ՝
➡ Լիլիթ Գորգինյան- Շիրակի մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ
➡ Անահիտ Քուրդյան- Հատուկ մանկավարժ /ՏՄԱԿ/
➡Մոնիկա Մխիթարյան- Հատուկ մանկավարժ /թիվ 7 հիմնական դպրոց
➡ Լուսինե Ալեքսանյան- Հոգեբան /թիվ 25 հիմնական դպրոց/
🔗Համակարգող՝ Լուսինե Մովսիսյան
————————————————————————
Քննարկումն իրականացվում է «Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում. հուսալի և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կառուցում» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է Դոյչե Վելլե ակադեմիայի կողմից՝ Բի-Բի-Սի Մեդիա էքշնի-ի, ԲՀՀ-Հայաստանի, Հետաքննող լրագրողներ (Hetq.am) ՀԿ-ի և ֆակտոր տեղեկատվական կենտրոնի հետ համատեղ։ Բովանդակության համար պատասխանատվություն է կրում  dialoguemc.am- ը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները: 

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

Փողերի լվացում և մշակույթի անշարժ հուշարձանի վնասում. Գյումրի համայնքի նախկին ղեկավար Վարդան Ղուկասյանը հանցավոր ճանապարհով հողամասեր է օրինականացրել է

Վ.Ղ.-ն, 1999 թվականի նոյեմբերի 24-ից մինչև 2012 թվականը, լինելով Գյումրու քաղաքային համայնքի ղեկավար, հանցավոր ճանապարհով օրինականացրել է Գյումրի քաղաքում գտնվող տասնհինգ հողամասեր, ինչպես նաև վնասել պատմության և մշակույթի անշարժ հուշարձան հանդիսացող շինություն:

Մասնավորապես, Վ.Ղ.-ն, հանցավոր ճանապարհով օրինականացրել է Գյումրի քաղաքի կենտրոնական զբոսայգու տարածքում գտնվող հինգ միավոր հողամաս՝ ընդհանուր 0.48743 հա մակերեսով:

Գյումրու քաղաքային համայնքի նախկին ղեկավար Վ.Ղ.-ն հանցավոր ճանապարհով օրինականացրել է նաև պետական սեփականություն հանդիսացող 655.0 քմ մակերեսով հողամաս, նախկին զինվորական սովխոզի 2 միավոր հողամաս՝ ընդհանուր 610.0 քմ մակերեսով, պատմության և մշակույթի անշարժ հուշարձան համարվող շինությունը և համայնքային սեփականություն հանդիսացող 930.0 քմ մակերեսով հողամասը:

Նշված անշարժ գույքերի մի մասը, Գյումրու քաղաքային համայնքի նախկին ղեկավար Վ.Ղ.-ն, օտարել է ինքն իրեն, մի մասը՝ «Անբերդ» ՍՊԸ-ին, որի հավասարաչափ բաժնետերեր են հանդիսացել Վ.Ղ.-ն և իր եղբայրը` Գ.Ղ.-ն, իսկ մյուս մասն էլ Վ.Ղ.-ի կողմից ուղղակի վաճառքով 2006 թվականին օտարվել է իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող, Վ.Ղ.-ի ընտանիքին պատկանող Ալեքսանդրապոլ հյուրանոցի տնօրեն Ա.Մ.-ին: Ա.Մ.-ն 2009 թվականին նշված հողամասն առուվաճառքի պայմանագրով օտարել է Հ.Գ.-ին, Հ.Գ.-ն 2013 թվականին անհատույց օգտագործման պայմանագրով նշված հողամասը հանձնել է Վ.Ղ.-ին, այնուհետև՝ 2014 թվականին, Հ.Գ.-ն նշված հողամասը նվիրատվությամբ փոխանցել է Վ.Ղ.-ի մտերիմ Ս.Զ.ին, որն էլ 2017 թվականին, նվիրատվության պայմանագրով, տվյալ հողամասը փոխանցել է Վ.Ղ.ի որդուն` Ս.Ղ.-ին:

Նաև փաստական տվյալ է ձեռք բերվել, որ Վ.Ղ.-ի կողմից վնասվել է պատմության և մշակույթի հուշարձանը:

Հաշվի առնելով, որ արձանագրված փաստերը վկայում են եկամուտներն օրինականացնելու (փողերի լվացում) և մշակույթի անշարժ հուշարձանը վնասելու առերևույթ դեպքերի մասին, Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ (2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, որը համապատասխանում է 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին և 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված Քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 1-ին մասով, որը համապատասխանում է 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի 1-ին մասին):

Հսկող դատախազի որոշմամբ 2022 թվականի դեկտեմբերի 19-ին Վ.Ղ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում. մեղադրանք ներկայացնելու և խափանման միջոց ընտրելու համար որոշումն ուղարկվել է Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն:

Աղբյուր`https://www.prosecutor.am/am/mn/8847/

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

Սուբվենցիոն ծրագրերից խոշորացված համայնքների շատ բնակավայրեր դուրս են մնացել. մարզխորհրդի նիստը Գյումրիում

Տարեվերջյան մարզխորհրդի նիստն է անցկացվել Գյումրիի նախկին տեքստիլագործների պալատի դահլիճում: Ամփոփիչ նիստին մասնակցում էին ոչ միայն համայնքների ղեկավարները, այլև ուժային կառույցների, մարզային ենթակայության առողջապահական, կրթական, մշակութային, մարզական հաստատությունների տնօրեններ, այլ ոլորտների պատասխանատուներ: Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը նշեց, որ մարզխորհրդի նիստին մարզպետարանի աշխատակիցների մասնակցությունը կարևոր է նրանով, որ հաջորդ տարի համակարգում կառուցվածքային փոփոխություններ են սպասվում և այդ մասին ինքը տեղեկացնում է աշխատակազմին: Հայտնեց նաև, որ արտաքին մրցույթների շնորհիվ Շիրակի մարզպետարանում բոլոր հաստիքները համալրված են, վերացվել է ժամանակավոր պաշտոնակատարների արատավոր ինստիտուտը, առաջիկայում էլ մրցույթներ կանցկացվեն մարզային ենթակայության կրթական, մշակութային, սպորտի և առողջապահական համակարգերում: Հիշեցրեց, որ ոչ վաղ անցյալում, մոտ 10 տարի առաջ, մարզային ենթակայության բոլոր դպրոցների տնօրենները ժամանակավոր պաշտոնակատարներ էին, ինչը կոռուպցիոն դրսևորման պարարտ հող էր ԺՊ-ներին կախվածության մեջ պահելու համար:

Համայնքների բյուջեների սեփական եկամուտների կատարողականներից մարզպետը գոհ չէր, հայտնեց, որ դրանք կատարվել են 86,4 տոկոսով նախորդ տարվա 84 տոկոսի դիմաց: Սա մարզի միջին ցուցանիշն է, կային համայնքներ, որտեղ տեղական բյուջեի նկատմամբ հարկերի հավաքագրումը 74 տոկոս է կազմում: Այս ցածր ցուցանիշն էլ նվազեցրել էր մարզի միջին ցուցանիշը: Նազելի Բաղդասարյանի խոսքով, այս խնդրի ուղղակի հասցեատերը վարչական ղեկավարներն են: Նրանց դիմելով մարզպետը հայտնեց, որ եթե չեն կատարում իրենց պարտավորությունները, ապա դա ցուցիչ է ազատման: Ու եթե իրենց համայնքներում չեն հավաքագրվում եկամուտները, ապա վաղը վարչական ղեկավարները բնակիչներին պիտի պատասխանեն, թե ինչու իրենց բնակավայրերում պետական ծրագրեր չեն իրականացվում:

Պետություն-տեղական բյուջե համաֆինանսավորմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքը գոհացնող է, բայց համայնքներ կան, որոնք քիչ ծրագրեր են ներկայացրել, այսինքն բնակավայրերի ընդգրկվածությունը փոքր է: Գյումրիում, փողոցաշինության առումով ընդգրկված է ամբողջ քաղաքը, բնակավայրերում՝ ոչ,-ասում է մարզպետը:

33 բնակավայր ունեցող Ախուրյանը 6 ծրագրի հայտ է ներկայացրել, իսկ 26 բնակավայր ունեցող Ամասիան ընդամենը 2 ծրագրի: Նազելի Բաղդասարյանը շեշտեց, որ խոշորացված այդ համայնքների որոշ բնակավայրեր ղեկավարների տեսադաշտից դուրս են մնացել ու խոստացավ պարզել, թե արդյո՞ք այն բնակավայրերում, որտեղ սուբվենցիոն ծրագրերով այժմ աշխատանքներ են տարվում, կառավարող ուժը անցած ընտրություններում առավել շատ ձայներ չի ստացել: Նշեց, որ ինքն այդպիսի մտայնություն ունի, բայց իր ասածը թող խոշորացված համայնքների ղեկավարները չընդունեն որպես ահաբեկում: Նաև շեշտեց, որ 2023 թվականի սուբվենցիոն հայտերը շտապեն ներկայացնել համայնքապետերը, այս գործում նրանք պասիվություն են դրսևորում: Նաև հորդորեց, հետևել շինարարության ընթացքին ու վերահսկել որակը: Պահանջը խիստ է՝ մինչև շինարարը թերությունները չշտկի, կառավարությունը չի ֆինանսավորի, իսկ դա նշանակում է, որ աշխատողներն աշխատավարձ չեն ստանա: Որպես լուծում էլ վարչական ղեկավարներին առաջարկեց, ժամկետները խախտելու դեպքում՝ կնքված պայմանագրերով սահմանված տույժերը կիրառել:

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru

Կումայրի պատմաճարտարապետական արգելոց-թանգարանի տարածքի արդյունավետ կառավարման ծրագիր կմշակվի

Կումայրի պատմաճարտարապետական արգելոց-թանգարանի տարածքի հետագա արդյունավետ կառավարումն ապահովելու համար մասնագիտական հանրությունը Քաղաքաշինության կոմիտեի համակարգմամբ աշխատում է կառավարման ծրագրի մշակման ուղղությամբ: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քաղաքաշինության կոմիտեն։ Այդ նպատակով կոմիտեի նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հանդիպում արգելոց-թանգարանի ստեղծման ակունքներում կանգնած և նախագծային կազմակերպություն ներկայացնող, ճարտարապետ Սաշուր Քալաշյանի, Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային կազմակերպության (ԻԿՕՄՕՍ) հայաստանյան կոմիտեի նախագահ Գագիկ Գյուրջյանի, ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Հովհաննես Սանամյանի, Գյումրիի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանի, Կումայրի պատմաճարտարապետական արգելոց-թանգարանի տնօրեն Ինգա Ավագյանի և շահագրգիռ այլ անձանց հետ: Քննարկվել են մի քանի տարբերակներ, որոնք թույլ կտան ապահովել Գյումրի քաղաքի պատմաճարտարապետական ժառանգության պահպանումը, վերակառուցումն ու հետագա օգտագործումը՝ հիմնվելով մասնագիտական մոտեցումների վրա և բացառելով պատահական միջամտությունները: Կարևորվել է շահառուների հետ պարտավորագրերի կազմումը, որոնցով օգտագործողներին իրավունքներից բացի կվերապահվեն շենքերի պահպանության պարտավորություններ: Դիտարկվել է նաև հիմնադրամի, խորհրդի կամ որևէ այլ կարգավիճակով կառույց ձևավորելու անհրաժեշտությունը, որի միջոցով բնակիչները մասնակից կլինեն որոշումների կայացմանը: Քննարկումների արդյունքում ձևավորվելու է կառավարության որոշման նախագիծ՝ համայնքի, բնակիչների, ներդրողների՝ բոլոր շահառուների շահերի հավասարակշռման սկզբունքով: Հիշեցնենք, որ Քաղաքաշինության կոմիտեի համակարգմամբ մշակվող միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի շրջանակում մշակվում են նաև Կումայրի պատմաճարտարապետական արգելոց-թանգարանի գոտևորման նախագիծը և Գյումրիի գլխավոր հատակագիծը:

Աղբյուր` http://www.minurban.am/am/news/1602

© progressgyumri.am Armenian News / Analyses:

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ progressgyumri@gmail.com; progressgyumri@mail.ru