Հոկտեմբերի 2-ին Գումրիում անցկացված Ավագանու ընտրությունների արդյունքում անցողիկ 6 տոկոսի շեմը հաղթահարել է 4 քաղաքական ուժ, սակայն նրանցից ոչ մեկը բացարձակ մեծամասնություն չի կազմել:
Այս և ընտրական գործընթացների մասին խոսել են ՀՀ փաստաբանական պալատի անդամ, փաստաբան` Հարություն Բաղդասարյանը և Սախարովի անվան ՄԻՊ կենտրոնի Շիրակի տարածաշրջանային մասնաճյուղի ղեկավար` Սեյրան Մարտիրոսյանը:
Ժողովրդավարական գործընթացները Երկխոսության լսարանում ծրագրի շրջանակներում՝ «Գյումրու առաջընթաց ՔՀԶԿ» ՀԿ-ին կողմից վերապատրաստված դիտորդներն ու քաղլրագրողները հոկտեմբերի 2-ին Գյումրու ՏԻՄ ընտրություններին ընտրատեղամասերում վերահսկողություն են իրականացրել 50-ից ավել տեղամասերում, իսկ մյուս տեղամասերում շրջիկ լրագրողներն են աշխատել` պարբերաբար հաղորդագրություններ ուղարկելով կազմակերպության թեժ գծի Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի հեռախոսահամարներին, տեղեկություններ հաղորդելով, նաև տեսանյութեր տրամադրելով: Ընտրախախատումների վերաբերյալ երկու տասնյակից ավել ահազանգեր էին ստացվել դիտորդներից՝ տեղամասերում կողմնակի անձանց ներկայություն, քվեարկության գաղտնիության խախտումներ, ծրարների ու քվեաթերթիկների անհամապասխանություն, այլ անձի փոխարեն քվեարկության փորձեր, ընտրողների ուղղորդում, ընտրողին օգնելու կարգի խախտում, դիտորդների աշխատանքների խոչընդոտում, քարոզչանյութերի առկայություն, մարդկանց կամ մեքենաների կուտակումներ տեղամասի հարակից հատվածներում և այլն: Ամբողջ տեղեկատվությունը կազմակերպության կայքի ուղիղ հեռարձակման միջոցով տարածվել էր համացանցում: Երկխոսության լսարան մեդիահարթակում հրավիրվել էին լրագրողներ, կուսակցությունների ներկայացուցիչներ, ովքեր կիսվել էին իրենց տպավորություններով, կարծիքներով, կանխատեսումներով:
Թիվ 30/40 ընտրատեղամասում 8 անց 10 րոպեին, երբ տեղամասի դռները պետք է փակված լինեին, վստահված անձ է ներս մտել , ինչի իրավունքը չուներ: Մեր դիտորդի դիտարկմանը, թե խախտում է կատարվում եւ տվյալ անձն իրավունք չունի ներսում մնալու, ոստիկանները չեն միջամտել, հանձնաժողովի նախագահն էլ որոշել է նրան ներս թողնել:
Ընտրախախատումների մասին ահազանգերը շարունակվում են: Թիվ 34/56 ընտրատեղամասից մեր դիտորդն ահազանգում է, որ կան մարդկային կուտակումներ ընտրատեղամասի դրսում, ոստիկաններին զգուշացվել է այդ մասին, սակայն որեւ քայլ չեն ձեռնարկել:
Թիվ 34/32 ընտրատեղամասում, որը տեղակայված է 30 հիմնական դպրոցում, հերթական խախտումն է գրանցվել. քաղաքացին նկատել է, որ իր հասցեում անծանոթ մարդ է գրանցված, ով նաեւ հասցրել է քվեարկել: Վերջինս դիմում է՝ գրել կեղծիքը բացահայտելու համար: Հանձնաժողովականները փորձում են մատյաններում արձանագրել, հանձանաժողավի նախագահն ասում է՝ իրենց հետ կապ չունի, ոստիկանություից թող ճշտեն:
Ասպարեզ օրաթերթը տեղեկություններ էր ստացել, որ Գյումրիում մահացել է դիտորդական առաքելություն կատարող անձ: Ավելի ուշ պարզվել է, որ նա 1962 թվականի ծնված Գյումրի քաղաքի բնակիչ Գ.Կ.-ն: Նա դիտորդական առաքելություն է կատարել Գյումրու թիվ 34/54 ընտրատեղամասում:
Գյումրի բժշկական կենտրոնից տեղեկացրեցին, որ այսօր՝ ժամը 15:30-ի սահմաններում հիվանդանոց է տեղափոխվել Գ.Կ.-ն`կլինիկական մահ ախտորոշմամբ:
Բժշկական կենտրոնից նաեւ փոխանցեցին, որ նրա մոտ ինֆարկտ է ախտորոշվել:
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր եւ համակարգող Դանիել Իոնիսյանի փոխանցմամբ՝ դիտորդի մոտ վատ զգացողություն հաճախ է նկատվել:
Հ.Վ.
Թարմացված՝
Ընտրախախատումների մասին ահազանգերը շարունակվում են: Թիվ 34/56 ընտրատեղամասից մեր դիտորդն ահազանգում է, որ կան մարդկային կուտակումներ ընտրատեղամասի դրսում, ոստիկաններին զգուշացվել է այդ մասին, սակայն որեւէ քայլ չեն ձեռնարկել:
Վանաձորի Հելսինկյան Ասամբլեայի վանաձորի գրասենյակը տեղեկություն է հրապարակել, որ Գյումրու 34/13 ընտրատեղամասում կնիքի թանաքը ցնդում է:
Թիվ 34/32 ընտրատեղամասում, որը տեղակայված է 30 հիմնական դպրոցում, հերթական խախտումն է գրանցվել. քաղաքացին նկատել է, որ իր հասցեում անծանոթ մարդ է գրանցված, ով նաեւ հասցրել է քվեարկել: Վերջինս դիմում է՝ գրել կեղծիքը բացահայտելու համար: Հանձնաժողովականները փորձում են մատյաններում արձանագրել, հանձանաժողավի նախագահն ասում է՝ իրենց հետ կապ չունի, ոստիկանություից թող ճշտեն:
«Ասպարեզը» օրաթերթը 17.00-ի դրությամբ կուսակցությունների շտաբի պետերից Գյումրիում ընտրությունների ընթացքի վերաբերյալ ճշտումներ են կատարել: Համախմբում կուսակցության շտաբի պետ Անդրանիկ Թեւանյան մեզ հետ զրույցում խոսեց մի շարք խախտումների եւ ընտրակաշառքի բաժանման դեպքերի մասին: -Բազմաթիվ ահազանգեր ենք ստանում ընտրակաշառքների բաժանման հետ կապված: Մարդկանց հատուկ տանում են, որ քվեարկեն: Գրեթե բոլոր ընտրատեղամասերից կա այդ ահազանգը: Կուտակումներ կան շատ: Եղել է դեպք, երբ ընտրողի հետ այլ մարդիկ են մտնում քվեախցիկ,-նշեց Համախմբում կուսակցության շտաբի պետ Անդրանիկ Թեւանյանը:/ տեսանյութ/
<Գյումրու առաջընթաց> ՔՀԶԿ ՀԿ թղթակից Արևիկ Հակոբյան հայտնում է.
Թեև մեր այցելության պահին 34/67 ընտրատեղամասում արդեն կրքերը հանդարտվել էին,այնուամենայնիվ հանձնաժողովի նախագահ Սասուն Թամազյանը խոստովանեց, որ վստահված անձերի միջև միջադեպ է գրանցվել:Ինչպես պարզեցինք ՔՊ վստահված անձից կրկին Բալասանյան դաշինքի ներկայացուցիչները փորձել են տվյալներ դուրս հանել:Վստահված անձը գրի է առել ընտրությանը մասնակցած քաղաքացիների անունները եւ ցուցակը ներկայացրել է դրսում իրեն սպասող տղամարդուն:Զեղծարարությունը կանխվել է ՔՊ բարձրացրած աղմուկի հիման վրա:Ընտրատեղամաս է ժամանել Նիկոլ Փաշինյանը:
Գյումրու թիվ 34/72 ընտրատեղամասից, որը տեղակայված է թիվ 25 միջնակարգ դպրոցում, Ասպարեզը ահազանգ ստացավ, որ ինչ-որ անհայտ անձինք են մտել ընտրատեղամաս: Հանձնաժողովի նախագահը փորձել է նրանց դուրս հրավիրել, սակայն նրանք հրաժարվել են դուրս գալ ընտրատեղամասից, վ
Այս ամենին հաջորդեց նաեւ մեկ այլ հետաքրքիր դեպք: 34/72 ընտրատեղամասին մոտ մի մեքենա էր կայանել, որի մեջ երեք անձ ձեռքերին ունեին ինչ-որ ցուցակներ եւ քննարկումներ էին անում:
Հ.Վ.
«Գյումրու առաջընթաց» ՔՀԶԿ» ՀԿ-ի դիտորդները փոխանցում են, որ ընտրողները պասիվ են, յուրաքանչյուր ընտրատեղամասում գրանցված 1300-ից ավել ընտրողից մինչ այժմ քվեարկությանը մասնակցել է 160-270-ը:
34/61 ընտրտեղամասի դիտորդը փոխանցում է, որ խախտումներ այս պահին դեռեւս չկան, ժամը 8:00-13:00-ը 190 քաղաքացի է մասնակցել ընտրությանը, այստեղ, ըստ ցուցակի, մասնակցելու իրավունք ունի 1339-ը: Դիտորդի փոխանցմամբ՝ բակում կուտակումներ չեն նկատվում: Այս ընտրատեղամասը տեղակայված է ՀՊՏՀ Գյումրու հենակետային վարժարանի շենքում:
Մարդկանց կուտակումներ նկատվել են 34/16-ի ընտրատեղամասի բակում: Այս մասին տեղեկացնում է «Գյումրու առաջընթաց» ՔՀԶԿ» ՀԿ-ի դիտորդը. դիտորդը միաժամանակ փոխանցում է, որ կուտակումների մասին տեղեկացրել են ոստիկանությանը: Այստեղ գրանցված 1648 ընտրողից քվեարկությանը մինչեւ 14.15-ը մասնակցել է 272-ը: Այս ընտրատեղամասը տեղակայված է Գյումրու Գոհար մանկապարտեզում:
Դեռեւս մեկ բողոք է գրանցվել 34/76 ընտրատեղամասում.ընտրության եկած քաղաքացին տեղեկացրել է, որ որդին 10 տարի է բացակայում է ՀՀ-ից, սակայն ընտրացուցակում գրառված է եղել վերջինիս անուն-ազգանունը: Դիտորդի փոխանցմամբ՝ հանձնաժողովի նախագահը գրանցել է բողոքը, այս պահին, դիտրդի խոսքով, դրսում կուտակումներ չեն նկատում, ընդհանուր առմամբ խաղաղ է: Ընտրատեղամասը տեղակայված է թիվ 18 միջնակարգ դպրոցում, քվեարկել է 276 ընտրող` ժամը 14:15-ի դրությամբ, գրանցված է, սակայն, 1606-ը: