Նորություններ

Քաղաքական ուժերը նոր պրպտումների մեջ են

Երկրում իրավիճակ է փոխվել.  վերջին ամիսներին թերեւս ամենատարածված արտահայտությունն է: Այն, որ հասարակության մեջ հոգեվիճակ է փոխվել, փաստում են հենց իրենք մարդիկ:  3 տասնամյակ հույսերը իշխանությունից կորցրած ու սեփական երկրի նկատմամբ թերահավատությամբ լցված հասարակությունն այսօր հավաստում է, որ նոր կառարավարությունը նոր Հայաստանում բոլորի համար հավասար հնարավորություն է ստեղծելու: 02180003.00_07_46_47.неподвижное изображение037Պատմաբան Արտակ Հովհաննսիյանը նշում է, որ  սա ժողովրդի հաղթանակն է, իսկ ակնկալվող փոփոխությունների մասին խцսելը դեռ վաղ է. <Որպես ձեռքբերում կարելի է արձանագրել ժողովրդի կամքի լսելի դառնալը, այստեղ կարեւոր չէ, ոչ անձը, ոչ նրա առաջարկած ծրագրերը>:

Իսկ հիմա ամենասկզբից․ ամիսներ առաջ Նիկոլ Փաշինյանն իր առաջին քայլն արեց Գյումրիից ու ազդարարեց <Իմ քայլը> նախաձեռնության մեկնարկը, մարդիկ թերահավատորեն մոտեցան՝ պնդելով, որ սա էլ ժամանակավոր է, որ քաղաքական գործիչն իր ծրագրով ոչնչի չի հասնելու: Նույն համոզմունքն ունեին նաեւ իշխող քաղաքական ուժերը: Սակայն պատմության ընթացքը այլ բան ցույց տվեց: Ժողովուրդը միաձայն որոշեց,  ոտքի կանգնեց ու սատարեց Նիկոլ Փաշինյանին՝ ապացուցելով որ սա ոչ թե մեկ անձի, այլ մի ողջ ազգի հաղաթանակն է: <Հասունացավ այդ պահը եւ հասարակությունը տարրականորեն ցտեսություն ասաց Սերժ Սարգսյանին եւ նրա ղեկավարած վարչակարգին>,-ավելացրեց քաղաքագետ Գագիկ Համբարյանը:

Թավշյա հեղափոխությունից շատ ժամանակ է անցել, բայց գլոբալ փոփոխություններ դեռ չկան, նույն ինքը ժողովուրդն հիմա առավել համբերատար է: Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքներն էլ ապացուցեցին, որ հասարակությունն իր որոշման մեջ չի սխալվել: Հիմա քաղաքական ուժերը նոր   պրպտումների մեջ են, խորհրդարանական ընտրությունները սարերի ետեւում չեն, մտավախությունն էլ առկա է, որ նույն պատկերն է արձանագրվելու  առաջիկա քաղաքական գործընթացներում: <Մենք նույն պատկերը հնարավոր է ունենանք խորհրդարանական ընտրություններին: Չկա  ընդդիմություն եւ իշխանությունը սկսում է լճանալ>,-ասաց Գագիկ Համբարյանը:

Ի՞նչ քաղաքական ուժեր կձեւավորվեն, ով ում հետ կոալիցիա կստեղծի, քաղաքական ինչ վերադասավորումներ կլինեն,  արդեն կանխատեսելի է: Բայց թե, ինչ աշխատանք են տանելու նրանք  հասարակության հետ կորցրած վստահությունը վերականգնելու ուղղությամբ, դժվար է ասել:

Հ.Մանուկյան

©progressgyumri.am Armenian News/Analyses/Research/Interview/Monitoring:
Tel: +37498 691-690; E-mail: progressgyumri@gmail.com

 

Երկխոսության մեդիա կենտրոնում մեկնարակեց «Քաղաքացիական լրագրություն», «Հետաքննական լրագրություն» եւ «Հաղորդավարական վարպետություն» թեմաներով դաընթացների շարքը

Երկխոսության մեդիա կենտրոնում մեկնարակեց «Քաղաքացիական լրագրություն», «Հետաքննական լրագրություն» եւ «Հաղորդավարական վարպետություն» թեմաներով դաընթացների շարքը: 20 մասնակից հնարավարություն ունեցան խորացնելու գիտելիքները լրագրության ոլորտում եւ առաջին քայլը կատարել դեպի հետաքննական լրագրություն: Դասընթացը վարել է Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը:
#Dialogue_Media_Center #DMC

43053201_919569554899769_3262584937613623296_o42990442_919570001566391_3481728170648928256_o43001580_919570154899709_5758749136102883328_o42998126_919569694899755_2155321392084549632_o42996090_919569928233065_3311218866645893120_o42984888_919569788233079_6737634472771977216_o42941434_919570038233054_4251264053848047616_o42983450_919569651566426_5806720398926020608_o (1)

«Ժառանգություն» կուսակցությունը կմասնակցի առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին

📌Առայժմ պարզ չէ, թե ե՞րբ և ի՞նչ մեխանիզմով տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրությունները: Պարզ է մի բան, որ արտախորհրդարանական առանցքային ուժերը, այդ թվում Ժառանգությունը պատրաստ են արտահերթ խորհրդարանական ընտրությունների:
_ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _
 Այս հարցերի շուրջ խոսել է Ժառանգություն կուսակցության նախագահ՝ Րաֆֆի Հովհաննիսյանը։

Դիմադրություն հնի ու նորի ճակատում

Այս փուլում Հայաստանի ներքաղաքական օրակարգի գլխավոր հարցը բացառապես խորհրդարանական արտահերթ ընտրություններն են: Զուգահեռ ընթացող բոլոր գործընթացները ածանցյալ են այս հարցին ու ինչ-որ կետում գալիս, հատվում են դրան:

Օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանը հստակորեն ձեւակերպեց խնդիրը. խորհրդարանական ու արտախորհրդարանական ուժերի հետ բանակցություններ սկսել խորհրդարանի լուծարման ու արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցով: Ընդ որում, ժամկետների պահով առաջ է եկել ընտրությունները որքան հնարավոր է շուտ անցկացնելու անհրաժեշտությունը: Այժմ արդեն խոսք է գնում ընտրությունները ոչ թե հաջորդ տարվա մայիս-հունիսին, այլ մինչեւ այս տարեվերջ անցկացնելու մասին:

Երեւանի ավագանու ընտրություններն անցկացվեցին Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների տրամաբանության ու համատեքստի մեջ: Երեւանյան ընտրությունների քարոզարշավի երկրորդ կեսում առանցքային դարձավ հենց այս հարցը՝ խորքում ընտրությունները վերածելով հեղափոխության ու Նիկոլ Փաշինյանի վստահության հանրաքվեի: Հենց այս շեշտադրումներն ունենին վարչապետի մի քանի ելույթներ, որը նշում էր, թե այդ ընտրություններով լուծվելու է խորհրդարանի լուծարման ու արտահերթ ընտրությունների անցկացման հարցը եւ իրեն դրա համար պետք է ժողովրդի մանդատը:

Երեւանցիներն այդ մանդատը տվեցին Ն. Փաշինյանին՝ 81 տոկոս ձայնով: Հեղափոխական ուժի՝ նման քանակի քվեներ հավաքելը ընտրություններին մասնակցած մյուս դաշինքների ու կուսակցությունների համար հավասարազոր էր նոկաուտի: Տարիներ շարունակ ՀՀԿ-ից հետո երկրորդ ուժ համարվող ու բոլոր ընտրություններում շատ բարձր արդյունքներ ապահոված ԲՀԿ-ի համար, նոկաուտից բացի, երեւանյան ընտրությունները նաեւ կատարյալ ֆիասկո էին: Այս կուսակցությունը հավաքեց իր գոյության ընթացքի ամենացածր քվեները՝ ընդամենը 7 տոկոս: ՀՅԴ-ն ընդհանրապես մուտք չգործեց Երեւանի ավագանի:

Այս փաստերն արձանագրում են, որ Հայաստանի քաղաքական դաշտը լուրջ խմորումների մեջ է ու արմատական վերակառուցման կարիք ունի. այլեւս գոյություն չունեն քաղաքականություն ու քաղաքական գործընթաց խաղալու նախկին կաղապարները, անդրկուլիսյան պայմանավորվածությունները, այն բոլոր արհեստական ուժերն ու գործողությունները, որոնք քաղաքական կյանքի իմիտացիա էին ստեղծում՝ ձեւավորելով հանրապետության, ըստ էության, ապաքաղաքական ու գաղափարազուրկ համակարգը, որն ստեղծել էին նախկին իշխանությունները: Միակ գաղափարը, որը գոյություն ուներ այդ համակարգում, քաղաքական դերաբաշխումն էր ու քվոտաների բաժան-բաժան անելը իրենց միջեւ:

Այսպիսով, կարելի է արձանագրել, որ Հայաստանում քաղաքական հին համակարգը կազմաքանդված է, սակայն նորը դեռ ստեղծված չէ: Նիկոլ Փաշինյանի գլխավորած քաղաքական ուժի 80-ից ավել տոկոս հավաքելը խոսում է այդ նորի չգոյության մասին: Այդ նորը ստեղծվելու է խորհրդարանական արտահերթ ընտրությունների եւ հետագա գործընթացների արդյունքում:

Սակայն հները դիմադրում են. հանրապետականները շարունակում են պնդել, թե խորհրդարանի լուծարման ու արտահերթ ընտրությունների անցկացման անհրաժեշտություն չեն տեսնում, դա համարում են հակասահմանադրական քայլ, արհեստական ու զավեշտալի մի շարք այլ պատճառաբանություններ են բերում: Օրինակ, այն, որ Երեւանի ընտրությունների մասնակցության տոսկոսը 43 է, ինչը նշանակում է, ըստ նրանց, որ երեւանցիների մեծամասնությունը իր համաձայնությունը չի հայտնել Նիկոլ Փաշինյանին: ՀՀԿ-ականներն այս իմաստով հաշվի չեն առնում փաստը, որ ընտրական ցուցակները ուռճացված են, ընտրական ցուցակներում գտնվողների զգալի մասը գտնվում են արտերկրում, եւ իրականության մեջ ընտրությանը մասնակցել է Երեւանում գտնվող ընտրողների ավելի քան 60 տոկոսը:

Ընտրություններից խուսափելու ՀՀԿ-ի այս գործելակերպի դրդապատճառը հասկանալի է. նրանք լավ գիտակցում են, որ մեծ դժվարություն, եթե ոչ անհնարինություն են ունենալու հաջորդ խորհրդարանում հայտնվելու համար: Այդ պատճառվ էլ փորձում են ամեն կերպ ձգձգել արտահերթ ընտրությունների անցկացումը: Այդ ձգձգման համատեքստում կարելի է գնահատել նրանց այն հայտարարությունը, թե արտահերթ ընտրությունների հարցով պատրաստ են բանակցությունների, սակայն դեմ են հրատապ ընտրություններին: ՀՀԿ-ի այս դիմադրությունը էլ ավելի է դժվարացնում նրա վիճակը՝ մեծացնելով հանրության դժգոհությունն ու ատելությունը հանրապետականների հանդեպ:

Դիմադրում է ոչ միայն ՀՀԿ-ն: Երեւանի ընտրություններից հետո դիմադրության գործելակերպին անցավ նաեւ նոր կառավարության կազմում նախարարական պորտֆելներ ունեցող ԲՀԿ-ն: Այս կուսակցության ներկայացուցիչներն այսօր եւս խորհրդարանի լուծարման ու արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն չեն տեսնում, մինչդեռ մինչ երեւանյան ընտրությունները նման անհրաժեշտություն տեսնում էին ու առաջիններից մեկն էին, որ խոսում էին այդ մասին: ԲՀԿ-ի դիրքորոշման այս փոփոխությունը կարող է ունենալ երկու պատճառ. 1, Երեւանի ընտրության արդյունքներից հետո ԲՀԿ-ն եւս մտավախություն ունի արտահերթ խորհրդարանական ընտրություններում ցածր տոկոսներ գրանցելու ու ունեցած տեղերը կորցնելու մասին: 2. Հնարավոր է՝ այս դիրքորոշման մեջ դեր է խաղացել այն առճակատումը, որը եղավ Նիկոլ Փաշինյանի կուսակցության ու ԲՀԿ-ի միջեւ Երեւանի ընտրության քարոզարշավի ընթացքում:

Նախկին իշխող համակարգի ուժերից ՀՅԴ-ի պահվածքը եւս միանշանակ չէ: Դաշնակցականները նույնպես ոգեւորված չեն արտահերթ ընտրություններով, հատկապես վերջին ընտրության իրենց 1-2 տոկոս արդյունքները տեսնելուց հետո:

Խորհրդարանական մյուս խմբակցության՝ ԵԼՔ դաշինքի պարագայում հստակություն կա: Արտահերթ ընտրություններին Նիկոլ Փաշինյանի Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը գնալու է առանձին, եւ դա բնական է՝ հաշվի առնելով նրա շատ բարձր վարկանիշը: ԵԼՔ-ի մյուս երկու կուակցությունների ներկայացուցիչներն հայտարարում են, թե արտահերթին կմասնակցեն իրենց նորաստեղծ Լույս դաշինքով, որը Երեւանի ընտրություններում զբաղեցրեց 3-րդ տեղը եւ մուտք գործել Ավագանի:

Արտախորհրդարանական ուժերի մեծ մասը, բնականաբար, կողմ են արտահերթ ընտրություններին, որը նրանց համար հնարավորություն է ստեղծել առավել ակտիվորեն մասնակցել քաղաքական գործընթացներին ու խորհրդարանի ձեւավորման պայքարին: Հնարավոր է՝ որոշ ուժեր մասնակցեն դաշինքներով, ստեղծվեն նոր ուժեր ու կուսակցություններ:42245268_914058102117581_7435459958499442688_o

Այդպիսի մի կուսակցություն արդեն ստեղծվել է՝ Սասնա ծռերը, որը կարող է էական դերակատարություն ունենալ քաղաքական նոր համակարգում, մանավանդ որ կուսակցության ղեկավարներն հայտարարում են, թե այս փուլում իրենք սատարում են Նիկոլ Փաշինյանին եւ աջակցելու են նրան՝ հեղափոխությունը շարունակելու, կոռուպցիայի դեմ պայքարի, ժողովրդավարության հաստատման, հին ուժերին արմատախիլ անելու պայքարում:

Սասնա ծռերը հանդես են գալիս ազգային-ազգայնական դաշտում, արտաքին քաղաքականության հարցերում արմատական դիրքերից, որը կարող է գրավել նախկինում ՀՅԴ-ի ընտրական զանգված համարվող շրջանակներին ու արեւմտամետ հայացքներ ունեցող մարդկանց: Այս դաշտերը մեծ մասամբ բաց են մնացել: Ըստ երեւույթին արեւմտականության դաշտում կգործի նաեւ Լույս դաշինքը:

Հ.Կիրակոսյան
©progressgyumri.am Armenian News/Analyses/Research/Interview/Monitoring:
Tel: +37498 691-690; E-mail: progressgyumri@gmail.com

 

Live «Արտահերթ խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտությունն ու անցկացման մեխանիզմները»

📅«Արտահերթ խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտությունն ու անցկացման մեխանիզմները» քննարկում #ԵրկխոսությանՄեդիաԿենտրոն -ում
🔹Ուղիղ հեռարձակում


Բանախոսներ՝
➡Սախարովի անվան ՄԻՊ կենտրոնի Շիրակի տարածաշրջանային կենտրոնի ղեկավար Սեյրան Մարտիրոսյանը;
➡քաղաքագետ` Գագիկ Համբարյանը
➡«Հելսինկյան Ասոցիացիա» իրավապաշտպան հկ-ի մշտադիտարկող` Վահագն Խաչատրյան։
📌համակարգող՝ Հասմիկ Մխիթարյան։

42809468_917923161731075_7004609678546042880_o42840329_917923271731064_1724987186811502592_o42714084_917923175064407_221212359299956736_o42713214_917923291731062_3103089669219287040_o42724816_917923035064421_6150139940895195136_o42734732_917923051731086_5444372712745074688_o

 

Live Ուղիղ՝ «Հանրակրթական ոլորտի փոփոխություններ, խնդիրներ, ծրագրեր» թեմայով քննարկում

«Հանրակրթական ոլորտի փոփոխություններ, խնդիրներ, ծրագրեր» թեմայով քննարկում #ԵրկխոսությանՄեդիաԿենտրոն -ում


Բանախոսներն են՝ ➡️
➡Շիրակի փոխմարզպետ՝ Սոֆյա Հովսեփյան
➡ՇՄ կրթության, սպորտի և մշակույթի վարչության պետ՝ Հրայր Կարապետյան
➡«Գյումրու Ֆոտոն Վարժարան» ՊՈԱԿ-ի տնօրեն Մանվել Մովսիսյան
➡Թիվ 7 հիմնական դպրոցի տնօրեն Գագիկ Կարապետյան
📌համակարգող՝ Նաիրա Թադևոսյան։

42658370_917523188437739_2359721544285945856_o42694388_917523158437742_48607708256927744_o42659776_917523051771086_8326109001708208128_o42804537_917523048437753_7346746129100308480_o

Dialogue Media Center

The Dialogue Media Center will serve as a platform for freedom of speech and pluralism.DMC a platform to make the voice of civil society heard, to express views on various topics of public interest, to conduct multilateral discussions.

#Dialogue #Media #Center #DMC
42210161_913583048831753_3195447026749800448_o

42198526_913574835499241_3753014406896680960_o42085899_1929244403780936_8657338296914935808_o42119613_913583045498420_5587912224879411200_o